Մայիս 28, 2022 18:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.05.2022

Ուկրաինայի նախագահին զայրացրել է ԱՄՆ-ի ավագ պետքարտուղար Հենրի Քիսինջերի վերջին հայտարարությունն այն մասին, որ Ուկրայինան պետք է իր տարածքների մի մասը հանձնի ՌԴ-ին ու վերջ տա պաերտաղզմին:

Էթելաաթ օրաթերթ

Ուկրաինան դիմել է Արևմուտքին. Դժոխքի բաժին դարձեք

Ի պատասխան ԱՄՆ-ի նախկինգ պետքարտուղար Հենրի Քիսիսնջերի  այն հայատարարության, որ պատերազմն ավարտելու համար Ուկրաինան պետք է իր տարածքների մի մասը հանձնի Ռուսաստանին, օգրագործելով գռեհիկ արտահայտություններ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակն ասել է.«Դուք, հիմարներդ որ Ուկրաինայի տարածները վաճառքի էք հանել, դժոխքի բաժին դառնաք»: 

 

Քեյհան օրաթերթ

Սիոնիստ պաշտոնյա.ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը սխալ էր և իրավիճակն ավելի վատացրեց

Թշակի անցած բրիգադի գեներալ Դրոր Շալոմը, ով այժմ Իսրայելի պաշտպանության նախարարության քաղաքական-ռազմական բյուրոյի անդամ է, իսկ նախկինում ղեկավարում էր Իսրայելի ռազմական հետախուզության և վերլուծության բաժինը, անցյալ շաբաթ Վաշինգտոնում առանձնազրույց է ունեցել Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ: Նա ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը սխալ է համարել, ասելով.«ԱՄՆ-ի այդ քայլն ավելի է վատացրել իրավիճակը»:

Շալոմն իր ամերիկացի գործընկերների հետ մասնավոր հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալը սխալ էր, քանի որ դա Թեհրանին մոտեցրեց միջուկային զենքին և ավելի վատ իրավիճակ ստեղծեց»:

Շալոմի խոսքերը հակասում են Իսրայելի կառավարության ցուցադրական դիրքորոշմանը, որը վերջին տարիների ընթացքում միշտ դեմ է եղել ՀԳՀԾ-ին: Միևնույն ժամանակ, Շալոմի դիրքորոշումը համահունչ է Իսրայելի անվտանգության և ռազմական շատ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշմանը, ովքեր վերջերս ասել են.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը սխալ է, և համաձայնության վերականգնումը բխում է Իսրայելի անվտանգության շահերից»:

 

Ջավան օրաթերթ

Փորձ է արվում կոծկել օկուպացված տարածքներում տեղի ունեցած առեղծվածային պայթյունները

Ղոդսում Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած տեղաշարժի վերաբերյալ Պաղեստինյան դիմադրության խմբերի  և նահատակ Սայադ Խոդայիի սպանության վրեժը լուծելու Իրանի նախազգուշացումները փոխել են գրավյալ տարածքներում անվտանգության իրավիճակը։ Հինգշաբթի օրը գրավյալ տարածքներում գտնվող Ղալանսվե քաղաքի արդյունաբերական տարածքում մեծ հրեդեհ է բռնկվել։ Ղալանսվե արդյունաբերական գոտին Սիոնիստական ​​ռեժիմի կենտրոնական նահանգի խոշոր արդյունաբերական գոտիներից է, որը համարվում է նաև այս նահանգի փայտամշակման կենտրոնը։

 

Իրան օրաթերթ

Իրան-Ռուսաստան դաշինք՝ նավթի առավելագույն արտահանման համար

Մենք ռուսների հետ խոսել ենք նավթի շուկայի խնդիրների մասին; Որոշումներ են կայացվել, որոնք, հուսով ենք, արդյունավետ կլինեն / Իրանը և Ռուսաստանը մշակում են տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր:

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Reuters-ը, վերջին շաբաթներին պնդում էին, որ Ռուսաստանը վերցրել է Իրանի նավթի շուկայի մասնաբաժինը, ինչը նվազեցրել է Իրանի նավթի արտահանումը: Մինչդեռ, ենթադրվում է, որ Ռուսաստանը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթարդյունաբերության դեմ և կրճատել է նավթի վաճառքը՝ գրավելով իրանական նավթի շուկան։ Բայց չնայած Իրան-Ռուսաստան հարաբերություններում մրցակցային և ապակառուցողական մթնոլորտի ձևավորման մասին այս հայտարարություններին, անցյալ շաբաթ Մոսկվայից պատվիրակություն եկավ Թեհրան։

Իրան-Ռուսաստան բարձր տնտեսական և առևտրային պատվիրակությունների հանդիպումը շրջադարձային էր Իրան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններում։ Այս հանդիպմանը կարևոր որոշումներ են կայացվել երկու երկրների միջև էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բաժիններում համագործակցության ոլորտում։

 

armenpress.am

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- գրել է Բեգլարյանը՝ գրառմանը կցելով նաև տեսանյութ:

 

armenpress.am

Ձևավորվող սպորտային մշակույթ. հայտնի են «Վարչապետի գավաթի» հեծանվավազքի հաղթողները

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի  մասսայականացման, բնակչության  շրջանում  ֆիզկուլտուրայի  ու  սպորտի  քարոզչության  ապահովման   և   հեծանվային  սպորտի  դերի  բարձրացման  նպատակով  մայիսի 28-ին անցկացվեց «ՀՀ  Վարչապետի  գավաթ»  սիրողական  խճուղային հեծանվավազքի  երկրորդ մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, իսկ մրցատարածությունը ձգվեց 40 կմ:

«ՀՀ  Վարչապետի  գավաթ»  սիրողական  խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի կազմակերպիչները ստացել են 365 մասնակցության հայտ: Մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվեց դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից վիճակահանությամբ տեղում ենթարկվեցին դոպինգ-ստուգման:

 

news.am

Մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք»․ Արցախցի պատգամավորը՝ Մարտունիում

Արցախը կրկին վտանգի առջև է կանգնած, բայց, ի տարբերություն 1988 թվականի, երբ ողջ հայությունը Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում միահամուռ ու միակամ Արցախ էր պահանջում, այս անգամ վտանգի տակ է նաև այդ միասնությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Արցախի Մարտունու շրջանում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ հայության միասնականությունը վտանգված է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք պարտավոր են Արցախի ճակատագիրը որոշելիս առաջնորդվել միայն ժողովրդի կամքով ու Արցախի  ինքնորոշման իրավունքի հրամայականով, շեղվել են այդ ճանապարհից։

«Մեր անունից բանակցողը ներգրավված է քննարկումների մեջ, որտեղ օգտագործվում է «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» արտահայտությունը։

Այդ բանակցողին, մեր թշնամուն և միջազգային հանրությանը պարզ ու հաստատակամորեն հայտարարում ենք՝ մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք», - շեշտեց Գեղամ Ստեփանյանը։

Նա Հայաստանի իշխանություններին կոչ արեց թշնամու հետ «խաղաղության» կեղծ թեզերով չվտանգել հայրենիքը։

«Ազգին համախմբելու փոխարեն, ՀՀ գործող իշխանություններն ազգին բաժանել են «սևերի» ու «սպիտակների», հայրենիքն ու ազգային շահը վեր դասելու փոխարեն, խոսում են թշնամու հետ կեղծ ու անարժանապատիվ խաղաղության մասին։

Կեղծ խաղաղության անվան տակ, իրավունքի և անվտանգության լղոզված թեզերով ոչ մեկին թույլ չենք տալու մեր հազարավոր զոհերի արյան գնով պահած հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին», - հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավորը։

 

panorama.am

Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

 

panarmenian.net

Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում

 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Նրան ուղեկցում էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների շիրիմներին, զրուցել նրանց ծնողների հետ:

Պիտակ