Հունիս 17, 2022 17:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Դամասկոսի օդանավակայանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Մոսկվա-Թել Ավիվ հարաբերությունները սրվել են

Ռուս ուկրաինական պատերազմում Արևմուտքի կողքին կանգնելու և հակառուսական դիրքորոշում որդեգրելու հետևանքով լարված ռուս-իսրայելական հարաբերություններն ավելի են սրվել:

Դամասկոսի օդանավակայանի դեմ Իսրայելի իրականացրած ավիահարձակումից հետո, Մոսկվայում ռեժիմի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրանից բացատրություն է պահանջվել հարձակման կապակցությամբ:

Ավելի վաղ, Արևմտյան Ասիայում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Զվիի հետ հանդիպման ժամանակ, մտահոգություն էր հայտնել Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա հարձակումների կապակցությամբ, նշելով, որ հարձակման համար բերված փաստարկները համոզիչ չեն և Մոսկվային մտահոգում է դրանց հետևանքով օդանավակայանի շենքերի ու տեխնիկայի վնասվելը:

Բոգդանովը նշել է. «Դամասկոսի օդանավակային դեմ իրականացված հարձկման կապակցությամբ իսրայելի ներկայացրած հիմնավորումը համոզիչ չէր: Մոսկվան ակնկալում է լրացուցիչ բացատրություններ, այդ թվում՝ Սիրիայում վտանգավոր իրադարձությունները կանխելու Իսրայելի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում։

Հաշվի առնելով ուկրաինական պատերազմի շուրջ Մոսկվա-Թել Ավիվ հարաբերություններում առկա լարվածությունը և Կիևին Թել Ավիվի աջակցությունն ինչպես նաև Արևմուտքի հակառուսական գործողությունները, ռուս պաշտոնյաները եկել են այն համոզման, որ անհրաժեշտ է վերանայել Մոսկվայի դիրքորոշումները Սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ, հաշվի առնելով Սիրիայում իրականացված ավիահարվածները: Նախկինում Մոսկվան մեծ մասամբ լռում էր այդ հարձակումների վերաբերյալ, սակայն հիմա բացահայտորեն քաննադատում է դրանք և նույնիսկ կանչում Իսրայելի դեսպանին ու բացատրություն պահանջում նրանից: Իսկ դա լուրջ նախազգուշացում է Իսրայելին, որ մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել նման հարձակումները:

Ուկրաինական պատերազմի սկզբում Սիոնիստական ​​ռեժիմը համեմատաբար չեզոք դիրք գրավեց և նույնիսկ կոչ արեց Ռուսաստանին և Ուկրաինային ընտրել հակամարտության քաղաքական լուծման ուղին և դադարեցնել պատերազմը: Սակայն պատերազմի շարունակվելուն և Կիևին Արևմուտքի ցուցաբերած աջակցությանը զուգահեռ, Թել Ավիվի պաշտոնյաները կարծես եկան այն եզրակացության, որ պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը:

Որոշ իսրայելցի պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Յաիր Լապիդը, դատապարտել են Մոսկվային՝ Ուկրաինայում  ռազմական հանցագործությունների համար և նույնիսկ ռազմական տեխնիկա են ուղարկել Կիև: Լապիդի հայտարարությունն աննախադեպ լարվածություն առաջացրեց ռուս-իսրայելական հարաբերություններում: Ի պատասխան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ  Ադոլֆ Հիտլերը հրեական արմատներ ուներ:

Իսրայելի դիրքորոշումների այս փոփոխությունը շատ թանկ արժեցավ Ռուսաստանին, որը մշտապես պնդում էր, թե գերազանց հարաբերություններ ունի Թել Ավիվի հետ, և միշտ շատ ջերմ է ընդունել Իսրայելի ղեկավարներին։ Ուստի, կարելի է կանխատեսել, որ Մոսկվան հիմնովին վերանայել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների բնույթն ու որակը և նոր դիրքորոշում  ընդունել  ռեժիմի գործողությունների վերաբերյալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը և Սիրիայի դեմ հարձակումները: Այս հանգամանքն ավելի ակնհայտ դրսևորվեց Դամասկոսի օդանավակայանի դեմ Իսրայելի հարձակման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մեջ:

Պիտակ