Հունիս 21, 2022 08:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.06.2022

Վերջին երեք տասնամյակների ընթացքում հարևան 15 երկրներից Իրանն ամենակայուն հարաբերություններն ունեցել է Հայաստանի հետ: Այդ երկրում գրեթե չկա քաղաքական կամ ինտելեկտուալ հոսանք, որը դեմ է Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը։

Էթեմադ օրաթերթ

Թավրիզը և Կապանը՝ Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման դարպասներ

ԽՍՀՄ փլուզումից անցել է ավելի քան 3 տասնամյակ: Իրանն ու Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակը: Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, որը պատմամշակութային  առանձնահատուկ կապեր ունի Իրանի հետ: Իրանում կա նաև հայ համայնք: 

Վերջին երեք տասնամյակների ընթացքում  հարևան 15 երկրներից Իրանն ամենակայուն հարաբերություններն ունեցել է Հայաստանի հետ: Այդ երկրում գրեթե չկա քաղաքական կամ ինտելեկտուալ հոսանք, որը դեմ է Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Հատկանշական է, որ Իրանի մյուս հարևան երկրներում կան Թեհրանի հետ հարաբերություններին և՛ կողմ և՛ դեմ ոհսանքներ:

29743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայկաստանը, չնայած իր փոքր չափերին, կարևոր և հավասարակշռող դեր ունի Հարավային Կովկասի հավասարումների մեջ։

Ու թեև Իրանի և Հայաստանի միջև 38 կամ 40 կմ ձգվող սահմանը փոքր է, սակայն այն Իրանի համար կովկասյան տարածաշրջան տանող հիմնական տարանցիկ ուղիներից է, հատկապես «Պարսից ծոց-Սև ծով միջանցքում»։

 

Քեյհան օրաթերթ

World, Financial Times-ը և Bloomberg-ը նախազգուշացնում են եվրոպական ֆինանսական ճգնաժամի և ԱՄՆ-ի տնտեսական փլուզման մասին

Ուկրաինական պատերազմից  117 օր անց, այս երկրի ավերածություններից և  միլիոնավոր ուկրաինացիների տեղահանումից բացի, այս պատերազմի կործանարար ազդեցությունը համաշխարհային տնտեսության, այդ թվում՝ արևմտյան երկրների տնտեսությունների վրա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։

Արևմտյան երկրներում գրանցված գնաճն աննախադեպ է  վերջին չորս տասնամյակների ընթացքում: Եվրչոպացիները դուրս են եկել փողոցներ ու բողոքում են կառավարություններին: Ֆրանսիայում օրինակ առաջացել է սննդի լուրջ խխնդիր և միլիոնավոր ֆրանսիացիներ  ստանում են սննդային չիփսեր: Եվրոպայի և ԱՄՆ  մայրաքաղաքներում ավելացել են անվճար սնունդ և հագուստ ստանալու հերթերը: Դեպրեսիան ու ինքնասպանության մտքերը նույնպես տարածվել են եվրոպացիների շրջանում:

Որոշ լրատվամիջոցներ խոսում են թեժ ամառվա և Արևմուտքում ապստամբության վտանգի մասին: Վերջին գնահատականներով՝ արևմտյան լրատվամիջոցները զգուշացնում են «Արևմուտքի ամբողջական տնտեսական փլուզման վտանգի մասին»։

 

Ջավան օրաթերթ

Սիոնսիտական ռեժիմի տարածքում 50 րոպե հնչել է տագնապի ահազանգը

Օկուպացված տարածքներում վերջինն օրերին տեղի են ունենում առեղծվածային իրադարձություններ: Կիրակի  օրը ԶԼՄ-ները հաղորդել են օկուպացված տարածքներում տագնապի ահազանգերի՝ առանց դադարի  հնչելու մասին: Դա վկայում է այն ամսին, որ հաքերներն ամենայն հավանականությամբ հասանելիություն են ստացել այս համակարգին:

Սիոնիստական ​​հինգ խոշոր քաղաքներում 50 րոպե շարունակ հնչել  է տագնապի ազդանշան: Քաղաքներից մեկում, 30 հազար մարդ տեղափոխվել է ապաստարան:

 

Էթելաաթ օրաթերթ

Մակրոնը պարտվեց Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում

Ֆրանսիայի 2022 թվականի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին նախագահ Էմանուել Մակրոնի պատմական պարտությամբ, ինչը  մշուշոտ քաղաքական հեռանկար է ուրվագծում նրա և փակուղի՝ Ֆրանսիայի ժողովրդավարական ապագայի համար:

 

armenpress.am

Թուրքիան մտադիր է շարունակել բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը բաց և կառուցողական է անվանել հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները հյուսիսային այս երկու երկրների դաշինքին միանալու հարցի շուրջ։ Բանակցությունները կշարունակվեն, ասել է նա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բանակցությունները եղել են բաց, անկեղծ և շարունակվելու են: Ամեն ինչ կախված կլինի Շվեդիայի ու Ֆինլանդիայի քայլերից»,-ասել է նա Բրյուսելում:

Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ներկայացրին իրենց երկրներին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուհետև ասել է, որ Անկարան չի աջակցի հյուսիսային երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։

 

armenpress.am

Ֆինլանդիան հունիսի 30-ից կբացի սահմանները ռուս զբոսաշրջիկների համար

 Ֆինլանդիան հունիսի 30-ից չեղարկում է այլ պետություններից, ինչպես նաև Ռուսաստանից երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը:

 

armenpress.am

Մինսկում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ ձևաչափով նիստը

Մինսկում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ ձևաչափով նիստը Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի մասնակցությամբ։ Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԲԵԼՏԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման ներդրման հարցը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ գործողությունների ծրագիրը:

 

panarmenian.net

Ստոլտենբերգը զգուշացրել է՝ պատերազմն Ուկրաինայում կարող է երկար տևել․ Գուցե տարիներ պահանջվեն

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է երկար տևել․ տարիներ կարող են պահանջվել։ Նա նաև կոչ է արել «շարունակել աջակցությունը Կիևին, որը հակազդում է ռուսական ագրեսիային»։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնություն է հայտնել այն կանխատեսման հետ, որ պետք չէ պատերազմի շուտափույթ ավարտ ակնկալել, իսկ Բրիտանիայի Գլխավոր շտաբի նորանշանակ պետն առաջարկել է երկրի զինված ուժերին պատրաստ լինել նոր ցամաքային պատերազմի, գրում է BBC-ն։

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ դրա համար տարիներ կպահանջվեն։ Մենք չպետք է կասեցնենք աջակցությունն Ուկրաինային։ Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ գինը կարող է բարձր լինել, ոչ միայն ռազմական աջակցության տեսակետից, այլև էներգիայի և սննդամթերքի գների տեսակետից»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հավելել է, որ ավելի ժամանակակից զենքի առաքումն Ուկրաինային կբարձրացնի Դոնբասն ազատագրելու նրա շանսերը, որի մեծ մասն այժմ ՌԴ վերահսկողության տակ է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 

panarmenian.net

ԵՀ-ն խորհուրդ է տվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, Վրաստանը դեռ 12 քայլ ունի անելու

  Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, Վրաստանը դեռ 12 քայլ ունի անելու։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լյայենը հարևանության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Վրաստանի հարցում Եվրահանձնաժողովն առաջարկել է ճանաչել այդ երկրի եվրոպական հեռանկարը, սակայն, թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Թբիլիսին պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի, գրում է Deutsche Welle-ն։

Եվրահանձնաժողովը մի շարք բարեփոխումներն անհրաժեշտ է համար բոլոր նշված երկրների համար։ Ուկրաինայի համար՝ դա 7 քայլ է, Մոլդովայի համար՝ 9-ը, իսկ Վրաստանի՝ 12։

Ակնկալվում է, որ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցը ԵՄ նախագահներն ու վարչապետերը կքննարկեն հունիսի 23-24-ին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում։ Դրական որոշման համար անհրաժեշտ է բոլոր անդամների միաձայն աջակցությունը։

 

 

Պիտակ