Հունիս 22, 2022 10:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.06.2022

Եվրոպայում ու ԱՄՆ-ում կենսապայմանների վատացումն ու գնաճը բողոքի լայնածավալ ալիք են բարձրացրել:

Քեյհան օրաթերթ

Արտասահմանյան կառույցների տվյալներով, Չինաստանն ավելացրել է նավթի ներկրումը Ռուսաստանից, Իրանից և Վենեսուելայից՝ միաժամանակ կրճատելով նավթի ներմուծումը Աֆրիկայից, Բրազիլիայից և ԱՄՆ-ից։

Ուկրաինայի պատերազմը լուրջ փոփոխություններ է առաջացրել նավթի շուկայում: Արևմտյան պատժամիջոցների հետևանքով, ռուսական նավթը եվրոպական շուկայից տեղափոխվել է Արևելյան Ասիա: Լուրեր են տարածվել նաև Չիանստանի շուկայում իրանական նավթը ռուսականով  փոխարինելու մասին: Այդ լուրերի համաձայն՝  Արևելայն Ասիայի շուկաներ ռուսական նավթի մուտքին զուգահեռ,  Իրանի նավթի արտահանումը Չինաստան  կիսով չափ կրճատվել է:

Սակայն մեծ թվով կառույցներ հերքում են այս լուրերը: Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտը և ՕՊԵԿ-ն այդ կառուկցներից են:

 

Էթելաաթ օրաթերթ

Եվրոպայում ու ԱՄՆ-ում կենսապայմանների վատացումն ու գնաճը բողոքի լայնածավալ ալիք են բարձրացրել

Բելգիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ալիքին զուգահեռ, հայտարարվել է համազգային գործադուլ: Բրիտանիայում գրանցվել է երկաթուղայինների ամենախոշոր գործադուլը վերջին ատսնամյակների ընթացքում:

Բելգիական արհմիությունների տվյալներով՝ երկրում ցույցերին ու գործադուլներին մասնակցել է ավելի քան 8000 մարդ: Ցուցարարներին տեղափոխելու համար  աշխատել է երկրի գնացքների ցանցի միայն մի մասը:

Բրյուսելի օդանավակայանը նույնպես ստիպված է եղել չեղարկել բոլոր թռիչքները՝ անվտանգության ուժերի գործադուլի պատճառով։ 

 

Սիասաթե ռուզ օարթերթ

Էրդողանը հյուրընկալում է Բին Սալմանին

Վերջերս Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը  պարբերական ճանապարհորդություններ է իրականացնում, որոնք սկսվում են Եգիպտոսից և Հորդանանում և ավարտվում Թուրքիայում: Հատկանշականն այն է, որ Թուրքիան ավելի վաղ Բին Սալմանին մեղադրել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խոշաղջիի սպանության մեջ, ինչի հետևանքով երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները խզվել էին: Սակայն վերջերս,   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիադ մեկնելիս հայտարարեց, որ գործը կուղարկվի Սաուդյան Արաբիա, իսկ հետաքննությունը կավարտվի իր երկրում։

Այս իրավիճակում առանցքայինն կետը Էդողանի կողմից Խաշողջիի սպանության վերաբերյալ իր նախկին պահանջի անտեսումն է: Օղակը փակվում է Սիոնսիատական ռեժիմից Մարմարա նավի վերաբերյալ  պահանջի անտեսմամբ, որը տեղի ունեցավ ռեժիմի նեխագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիա կատարած այցով:

 

Սամաթ օրաթերթ

Իրանական Khodro Industrial Group-ը հայտարարել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմեքենաների ընդհանուր արտադրության 62   և փաստաթղթերի տրամադրման 48 տոկոս աճի մասին։

Ընկերությունը վերջին 5 ամսում սկսել է որակյալ թռիչքի ոլորտում արտադրանքի մշակման տարբեր ծրագրեր և փորձում է շարժվել դեպի դիվերսիֆիկացված արտադրություն։

 

armenpress.am

ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում

 Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը: Տեղեկությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Եվրոպական խորհրդին Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել էր Եվրահանձնաժողովի այդ որոշումը՝ ասելով, որ դա առաջին քայլն է դեպի ԵՄ անդամակցում:

Ուկրաինայի նախագահը ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց օրեր անց՝  2022 թ. փետրվարի 28-ին:

 

armenpress.am

Դատարանը երկարաձգել է Մոլդովայի նախկին նախագահի տնային կալանքը

 Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնևի դատարանը երկարաձգել է իր տնային կալանքը 30 օրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իգոր Դոդոնը զբաղեցրել է Մոլդովայի նախագահի պաշտոնը 2016-2020 թթ.: 2021 թ. մայիսին նա բերման է ենթարկվել ապօրինի հարստացման, կոռուպցիայի և պետական դավաճանության մեղադրանքով:

 

armenpress.am

Չինաստանի ռազմական օդանավերը մտել են Թայվանի ՀՕՊ-ի դիտարկման գոտի

 Չինաստանի զինված ուժերի ռազմական օդանավերը հունիսի 21-ին մտել են Թայվանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) դիտարկման գոտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թայվանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Նշվում է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանը մասնակցում է առնվազն 29 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի Y-9 օդանավը, ռադիոէլեկտրոնային հետախուզության Y-8 օդանավը, H-6 մակնիշի վեց միավոր ռազմավարական կործանիչներ, J-16 մակնիշի ութ միավոր կործանիչներ, չորս միավոր Սու-30 և հինգ միավոր J-11 կործանիչներ:

Ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանն ի պատասխան՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը օդ է բարձրացրել իր կործանիչները, իսկ ՀՕՊ-ն իրականացրել է թիրախների վերահսկումը:

ՏԱՍՍ-ը գրում է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի օդուժը վերջին ամիսներին պարբերաբար հատում է Թայվանի ՀՕՊ-ի դիտարկման գոտին՝ զորավարժություններ անցկացնելով տարածաշրջանում: Այդպիսի ամենալայնածավալ զորավարժությունը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 23-ին, երբ նշված գոտի է մտել միանգամից 39 ռազմական օդանավ:

 

panarmenian.net

ԵԽԽՎ նիստին մասնակցող ընդդիմադիրները հանդիպել են ՀՀ հարցով զեկուցողներին

 ԵԽԽՎ լիագումար նիստին ներկա գտնվող Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի հարցով զեկուցողներ Բորիանա Աբերգին և Կիմմո Կիլյունեին։

Ընդդիմադիր պատվիրակները նրանց են ներկայացրել անցած ժամանակահատվածում համաժողովրդական շարժման գործողությունները, պահանջները, խոսել են Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայ ժողովրդի` իրական կարմիր գծերի վերաբերյալ պատկերացումների մասին, ասվում է ՀՀԿ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զեկուցողներին են ներկայացվել նաև «ոստիկանական բռնությունների, հատուկ միջոցների կիրառման մասին փաստեր, խոսել են նաև քաղբանտարկյալների մասին»։

«Հայաստանի հարցով զեկուցողները նաև տեղեկացվել են ԲԴԽ կասեցված լիազրություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ձայնագրության բովանդակության, Ապարանի` մահվան ելքով կրակոցների, երկրում տարածվող ատելության մթնոլորտի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

panarmenian.net

ՀՀ-ն և ՌԴ-ն հուշագիր են կնքել․ Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի

 Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF) շրջանակում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հետ հուշագիր է ստորագրվել Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հետ հուշագիրը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել նաև Տյումենի մարզի կառավարության հետ, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցավ իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։

Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

panarmenian.net

Միշուստինը՝ Փաշինյանին․ Հատուկ ուշադրություն ենք դարձնում ապաշրջափակմանը, աշխատանքը եռակողմ խմբի շրջանակում է

  ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը Մինսկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությանը համապատասխան:

«Գործնական աշխատանքն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` փոխվարչապետերի համանախագահությամբ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում տեղի է ունեցել դրա հերթական նիստը»,-ասել է նա:

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերն է և ՀՀ տնտեսության ներդրողը: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով և գերազանցել 890 մլն դոլարը:

«Կարծում եմ` դեռևս աճելու տեղ կա: Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանում գործում են ռուսական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների, այլ ոլորտների, և հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար:

«Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր արտադրությունների ստեղծմամբ, նպաստում ենք տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը` առաջին հերթին արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, թվայնացման: Այս հարցերը գտնվում են մեր միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում»,-ասել է նա։

Փաշինյանն իր հերթին ասել է, որ ցանկանում է հատկապես ընդգծել այն որոշումները, որ ՌԴ-ն ընդունել է Վերին Լարսի անցակետի հետ կապված:

«Գիտեք, որ ցավոք դեռևս այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին: Մտահոգություններ են առաջացել կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ` ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ և շատ կարևոր են որոշումները, որոնք Դուք արդեն ընդունել եք և որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք: Մենք այդ մասին խոսում ենք նաև մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը չհանդիպի արհեստական սահմանափակումների:

Այս համատեքստում, նաև շատ կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակումը և ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Օվերչուկին, Մհեր Գրիգորյանին, ովքեր Ադրբեջանի Հանրապետության համանախագահի հետ շատ ինտենսիվ զբաղվում են այդ հարցերով: Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն»,-ասել է վարչապետը:

Մինսկում ընթանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին քննարկվել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:

Պիտակ