Հունիս 22, 2022 17:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ռուսաստանը նախազգուշացրել է, որ Ուկրաինան վերածվում է կենսաբանական զենքի արտադրության հարթակի

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեքշաբթի օրը նախազգուշացրել է Ուկրաինայում կենսաբանական և մանրէաբանական զենքի զանգվածային արտադրության հնարավորության մասին։

Նա ասել է, որ Ուկրաինան լի է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի  զենքերով: Նա ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ուկրաինան գտնվում է կենսաբանական և միջուկային զենքերի համար բարենպաստ հարթակիի վերածվելու եզրին: Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան նախազգուշացրել է, որ Ուկրաինան կարող է դառնալ կենսաբանական զենքի արտադրության հարթակ հաշվի առնելով, որ նախկին գործունեությունն այս երկրում իրականացվել է ԱՄՆ-ի օգնությամբ և միջոցներով։ Ուկրաինա ռուսական ներխուժման և որոշ տարածքների գրավման ժամանակ, որտեղ գտնվում էին կենսաբանական լաբորատորիաներ, բացահայտվեցին այս կենտրոնների գործունեության բնույթի անհայտ կողմերը, հատկապես տարբեր պաթոգենների արտադրությունը, որոնք ֆինանսավորվում և աջակցվում էին ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից:

2022 թվականի մարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաներից ստացված փաստաթղթերը ցույց է տվել, որ Կիևը մտադիր էր անհապաղ ոչնչացնել երկրի ռազմական կենսաբանական ծրագրի փաստաթղթերը, իսկ Պենտագոնը մտահոգված էր տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ: Չնայած Պենտագոնի անմիջական աջակցությամբ Ուկրաինայում կործանարար կենսաբանական գործունեության անհերքելի ապացույցներին, սակայն Վաշինգտոնը դեռ պնդում է, որ այդ  ապացույցները կեղծ են:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը հայտարարել է, որ Ուկրաինայում 30 ամերիկյան կենսաբանական լաբորատորիա կա, որոնք ոչնչացվել են:

Կենսաբանական զենքի մշակման հարցում Ուկրաինային աջակցելու ԱՄՆ գործողությունների բացահայտումը վկայում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև պաշտպանական համագործակցության համատեքստում, Ուկրաինայում կենսաբանական զենքերի կառուցման գործում Վաշինգտոնի իրական և անմարդկային նպատակների մասին:

Վաշինգտոնը հատուկ ուշադրություն է դարձրել հետխորհրդային երկրներում կենսաբանական զենքի լաբորատորիաների ստեղծմանը։ Չնայած Միացյալ Նահանգները հանդիսանում է Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի անդամ է, որը վավերացվել է 1972 թվականին և գործում է 1975 թվականից ի վեր, սակայն գործնականում այն ​​տարբեր տեսակի անմարդկային զենքերի մշակման առաջատարներից է համարվում։ Այդ լաբորատորիաները տեղակայված են հարևան երկրներում, հատկապես Ռուսաստանի մերձակա երկրներում՝ Ռուսաստանի դեմ կենսաբանական սպառնալիքներ ստեղծելու նպատակով։ 

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի  նախկին և ներկա դեմոկրատ պաշտոնյաները, ինչպիսիք են նախագահը և պետդեպարտամենտը, անմիջական դերակատարություն են ունեցել Ուկրաինայում ԱՄՆ-ի ավերիչ կենսաբանական գործունեության մեջ։

Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլոցկին ասել է.<Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները գտնվում են մի շարք Խորհրդային Միությունից անկախացած երկրներում>:

Այժմ բացահայտվել են Վաշինգտոնի և Կիևի կողմից միջազգային պարտավորությունների և կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի խախտումները։

 

Պիտակ