Հունիս 23, 2022 13:12 Asia/Tehran

Ռուսաստանի արտգործնախարարը չորեքշաբթի երեկոյան Թեհրանում հանդիպել է ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով Թեհրանում է գտնվում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրավերով, իրանցի պաշտոնյաների հետ կքննարկի երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր՝ արևմտյան պատժամիջոցների խստացման պայմաններում։

Կողմերի բանակցությունների հիմնական թեմաներից է լինելու նաև Սիրիայի և Աֆղանստանի հետ կապված տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը։

ՀԳՀԾ-ի հարցը նույնպես այն հարցերի թվում է, որոնք ռուս բարձրաստիճան դիվանագետը կքննարկի իր իրանցի գործընկերոջ հետ։

ԻԻՀ-ն և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են միակողմանիության դեմ պայքարը, և վերջին տարիներին դա եղել է երկկողմ սերտ համագործակցության հիմնական պատճառներից մեկը:

Ռուսաստանն Իրանի հետ ընդհանուր տեսակետներ ունի տարածաշրջանային և գլոբալ քաղաքական և անվտանգության հարցերի շուրջ, ինչպիսին է Սիրիան, ինչպես նաև Արևմտյան Ասիայում և Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտիներում ԱՄՆ-ի ազդեցության աճին հակազդելը: 2015 թվականի սեպտեմբերից՝ սիրիական ճգնաժամի ամենաթեժ պահին, Թեհրանն ու Մոսկվան ընդլայնել են համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչը տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու արդյունավետ գործոններից է։

Բացի Իրանի և Ռուսաստանի միջև աճող քաղաքական հարաբերություններից, աճում են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։ Իրան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականին հասել է 4.5 միլիարդ դոլարի, մինչդեռ 2019 թվականին այն կազմել է ընդամենը 1.6 միլիարդ դոլար։

2001 թվականի մարտին Իրանը և Ռուսաստանը ստորագրեցին 20-ամյա համաձայնագիր՝ «ԻԻՀ-ի և ՌԴ-ի միջև փոխադարձ հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագրի մասին օրենքը», և երկու երկրներն այժմ ձգտում են կնքել երկարաժամկետ համագործակցության նոր համաձայնագիր մասնավորապես տնտեսական ասպարեզում:

Իրանական երկաթուղիների միացումը Ռուսաստանին Թուրքմենստանով և Ղազախստանով և տարանցիկ բեռների փոխանակման ընդլայնումը, ինչպես նաև Ռուսաստանի հարավային մասում Իրանի հետ մաքսային գործունեությունը երկու երկրների միջև առևտրային համագործակցության ոլորտներն են: Այս նպատակին հասնելու և տրանսպորտային ենթակառուցվածքը ավարտելու համար կողմերը մինչ այժմ չորս փաստաթուղթ են ստորագրել:

Ներկայում երկու երկրների պաշտոնյաների օրակարգում լրջորեն են առևտրային համագործակցության զարգացումը, երկարաժամկետ համագործակցության ընդլայնումը և որոշ խոչընդոտների վերացումն ու պատժամիջոցների չեզոքացման  համար գործադրվող ջանքերը, և ՌԴ ԱԳ նախարարի այցը Թեհրան և ԻԻՀ պաշտոնյաների հետ խորհրդակցությունները կարելի է գնահատել նույն համատեքստում։

Իրանում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Մարիասովը երկու երկրների հարաբերությունների կարևորության ու ապագայի մասին ասում է.«Աշխարհի բազմաբևեռ համակարգում, որպես գործընկեր, Թեհրանի համար Ռուսաստանի կարևորության վերաբերյալ Իրանի արտաքին քաղաքական հանրության կոնսենսուսը և Մոսկվայի աջակցությունը եվրասիական բազմակողմ կառույցներին Իրանի ինտեգրմանը, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, վկայում է այն մասին, որ ռուս-իրանական հարաբերությունները կմնան կանգուն»: