Հունիս 24, 2022 13:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ Գերագույն դատարանը հասարակական վայրերում զենք կրելու ազատության վերաբերյալ որոշում է կայացրել

Հինգշաբթի օրը, չնայած ԱՄՆ-ում զենքով իրականացվող հանցագործությունների աննախադեպ աճին, երկրի Գերագույն դատարանը չեղարկել է Նյու Յորքում գործող զենքի մասին օրենքը, հայտարարելով, որ քաղաքացիներն իրավունք ունեն հասարակական վայրերում զենքով հարձակվել ուրիշների վրա:

Մոտ մեկ դար առաջ Նյու Յորքում ընդունված Gun Attack Act փաստաթուղթը սահմանափակումներ էր սահմանում տհասարակական վայրերում զենք կրելու համար: Սակայն Գերագույն դատարանն այն չեղարկել է: Այս որոշումն ԱՄՆ-ում այս կապակցությամբ ընդունված վերջին 100 տարիների ամենակարևոր որոշումն է: 2008 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանն առաջին անգամ ճանաչեց  ինքնապաշտպանության նպատակով տանը հրազեն պահելու քաղաքացիների իրավունքը։

ԱՄՆ գերագույն դատարանի դատավոր Քլարենս Թոմասն ասել է.«Քանի որ Նյու Յորք նահանգը հասարակական վայրերում զենք կրելու թույլտվություն է տալիս տալիս միայն այն դեպքում, երբ դիմողն իսկապես ունի ինքնապաշտպանության  կարիք, մենք եզրակացնում ենք, որ նահանգում զենքի լիցենզավորման ռեժիմը խախտում է Սահմանադրությունը»:

Սա ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Գերագույն դատարանը որոշում է կայացնում, որ քաղաքացիներն իրավունք ունեն զենք կրել հասարակայական վայրերում: Այս որոշումը զենքի ջատագովների հաղթանակն է մի երկրում, որտեղ սուր տարաձայնություններ կան զինված բռնության դեմ պայքարի շուրջ:

Նյու Յորքի զենքի մասին օրենքը չեղարկվում է մի իրավիճակում  երբ քաղաքում աճել են հրազենով իրականացվող սպանությունների թվերը, հատկապես՝ ռասիզմի հողի վրա: Վերջերս սպիտակամորթ տղամարդը քաղաքի մսի խանութներից մեկում կրակելով սպանել էր 10 սևամորթի:

Զենքի միջոցով իրականացվող սպանությունների խնդիրը դուրս է գալիս ԱՄՆ-ի վերահսկողությունից: Անվտանգության փորձագետները նշում են, որ այն, ինչ սպառնում է Միացյալ Նահանգներին ներքին անվտանգության առումով, ոչ թե միջազգային ահաբեկչությունն է կամ արտաքին սպառնալիքները, այլ ծայրահեղ աջերը՝ ներառյալ ծայրահեղական սպիտակամորթները, ինչպես նաև բռնությունների տարածումը: Հրաձգություններն իսկական սպառնալից են դարձել հասարակության համար:

ԱՄՆ-ում գրանցվող սպանությունների մեծ մասն իրականացվում է  հրազենով: Այս երկրիրն այն եզակի երկրներից է, որտեղ զենքի տեղափոխումն իրականացվում է անվճար: Եվ սպառազինություն արտադրող ընկերությունները ստանում են հսկայական շահույթ:

Ենթադրվում է, որ յուրաքանչյուր 100 ամերիկացու բաժին է հասնում մոտ 120 ատրճանակ, ինչը բնականաբար մեծացնում է դրանց օգտագործումը տարբեր պատճառներով՝ հոգեբանականից մինչև  անձնական, ընտանեկան և սոցիալական վրեժխնդրություն:

Միևնույն ժամանակ, զինյալների, ինչպես նաև ծայրահեղական հակումներ ունեցող մարդկանց ձեռքում զենքի առկայությունը զգալիորեն մեծացրել է ԱՄՆ-ում զանգվածային հարձգությունների դեպքերը։ Հանրապետականները, հատկապես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, սկզբունքորեն դեմ են զենքի գնումների սահմանափակմանը:

Դեմոկրատները, այդ թվում՝ Օբամայի վարչակազմը,  գոնե առերևույթ փորձում էին բարեփոխել զենքի մասին օրենքը: Հրազենի վաճառքից ստացված հսկայական շահույթի շնորհիվ, զենք արտադրող ընկերություններն օգտագործում են իրենց հզոր լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում՝ արգելափակելու զենք գնելու և կրելու սահմանափակման հետ կապված ցանկացած օրենքի ընդունումն ու կիրարկումը

Ուստի Գերագույն դատարանի նոր վճռով  զենք կրելու  դեպքերն ավելի կշատանան  և արդյունքում այս երկրում ավելի քան նախկինում ենթահող կստեղծվի զինված բռնության տարածման համար։

Պիտակ