Հունիս 25, 2022 19:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.06.2022

Իրանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական դիրքը նավթի և գազի հսկայական պաշարների հետ մեկտեղ լավ հիմք է BRICS երկրների հետ Իրանի համագործակցությունն ընդլայնելու համար։

Խորասան օրաթերթ

Իրանը և BRICS-ը՝ նոր ուղղության վրա

BRICS-ը աշխարհի մի քանի զարգացող տնտեսություններից կազմված խմբի անվանումն է՝ կազմված Չինաստանից, Ռուսաստանիցից, Բրազիլիաից, Հնդկաստանից և Հարավային Աֆրիկայից, որը գործարկվել է 16 տարի առաջ։ Խումբ, որն ունի աշխարհի բնակչության գրեթե կեսը, զբաղեցնում է երկիր մոլորակի տարածքի մոտ 30 տոկոսը և աշխարհի ֆինանսական կարողությունների 25-28 տոկոսը: BRICS-ի ձևավորման ամենակարևոր փիլիսոփայությունն էր մարտահրավեր նետել տնտեսական և գլոբալ զարգացման համակարգին, որը ղեկավարում էր Արևմուտքը, և ինչ-որ կերպ, արևմտյան զարգացման միակողմանիության մեջ, բազմակողմանիության բարձրաձայնուղն էր, որը խախտեց գլոբալ համակարգում  Արևմուտքի կողմից ստեղծված հավասարակշռությունը և համարվում է տնտեսական զարգացման և գլոբալացման օրինաչափության փոփոխություն առաջնորդը:

Իրանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական դիրքը նավթի և գազի հսկայական պաշարների հետ մեկտեղ լավ հիմք է BRICS երկրների հետ Իրանի համագործակցությունն ընդլայնելու համար։

 

Քեյհան օրաթերթ

Ուկրաինական պատերազմ, գազի գնի աստղաբաշխական թանկացում և դաժան ձմեռ, որը սպասվում է Եվրոպային

Ուկրաինական պատերազմից անցել է 4 ամիս. Դաշտային զարգացումները ցույց են տալիս, որ պատերազմի կիզակետը մնում է Արևելյան Ուկրաինան, և օրեցօր ռուսները սեղմում են ղօակը:

Տնտեսական, հատկապես էներգետիկ  ոլորտում Ռուսաստանը շարունակում է ավելի մեծ ճնշում գործադրել Եվրոպայի վրա՝ իր գերիշխող դիրքի պատճառով, իսկ Կանաչ մայրցամաքում աճում են մտահոգությունները  էներգետիկ  վիճակի ապագայի վերաբերյալ:

Թուրքական Անատոլի գործակալության փոխանցմամբ՝ ռուսական գազի հոսքի կրճատումը եվրոպական երկրներ, ինչպես նաև համաշխարհային գազի մատակարարման անկումը «հանգեցրել է Եվրոպայում գազի գնի 60%-ով բարձրացման»։

 

Ջավան օրաթերթ

Շեյխերի սիոնիստական ​​պաշտպանության դեմ

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ձգտում է կոալիցիա ստեղծել Իրանի դեմ՝ կենտրոնանալով Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ​​ռեժիմի վրա, և ասվում է, որ դաշինքի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում Բայդենի տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ, Ռուսաստանն ու Իրանը համակարգում են ԱՄՆ-ի լարվածությանը դիմակայելու իրենց քաղաքականությունը: Իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հակադրվելով Թել Ավիվի առանցքայնությամբ Պարսից ծոցում ԱՄՆ պաշտպանության և անվտանգության համակարգի տեղակայմանը ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«Մենք ցանկանում ենք անվտանգություն անվտանգությունը հաստատվի Իրանի և արաբական երկրների կողմից». Դիտողություններ, որ ցույց են տալիս, որ Մոսկվան այս անգամ չի լռի Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի հավակնությունների դեմ, որոնք ուղղված են Իրանի շահերին վնասելուն։

 

Էթելաաթ օրաթերթ

Կրակել են Պուտինի միջուկային պայուսակ կրող տղամարդու գլխին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող գնդապետ Վադիմ Զիմինի վիրավոր մարմինը, ով ժամանակին պատասխանատու էր Վլադիմիր Պուտինի միջուկային պայուսակը կրելու համար, հայտնաբերվել է իր տանը՝ գլխին կրակոցից հետո։

 

armenpress.am

Վթարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող. ևս 4 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր

Քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ: Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

 «Հունիսի 24-ին ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

 

armenpress.am

Վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:

Նիստում ներկայացվում է հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:

 

armenpress.am

Թուրքիան օդային տարածք չի տրամադրել «FLYONE Armenia»-ին դեպի Լիբանան չվերթեր իրականացնելու համար

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «FLYONE ARMENIA» ընկերությունից:

«Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերն իրականացվում են համաձայն չվացուցակի: Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված», - հայտնում են ավիաընկերությունից:

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները՝

- Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

- Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ. միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

- չեղարկված թռիչքի տոմսի գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։

 

news.am

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստան-Լիտվա առեւտրային եւ տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի եւ նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

Միջկառավարական գործակցության, ինչպես նաեւ աշնանը նախատեսված Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ Տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչները։

Գերատեսչություններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում գործակցության համար առաջնահերթությունները: Առանձնացնելով ոլորտային ձեռքբերումները` պատասխանատուները քննարկել են գործակցության հնարավոր եզրերը եւ փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել է հանձնաժողովի նիստի հետ համատեղ բիզնես ֆորում անցկացնելու գործնական առաջարկ:

Պիտակ