Հունիս 27, 2022 09:32 Asia/Tehran

Ջիդդայում Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, հունիսի 26-ին, Իրաքի վարչապետը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ:

Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի կառավարության երդմնակալությունից հետո, Մոսթաֆա Ալ-Քազեմին օտարերկրյա կառավարության առաջին ղեկավարն էր, ով Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպեց Իրանի 13-րդ կառավարության ղեկավարի հետ: Այցը տեղի ունեցավ 2021 թվականի սեպտեմբերին։ Եվ հիմա, այդ այցից 9 ամիս անց, Մուստաֆա Ալ-Քազեմին կրկին ժամանել է Թեհրան և հանդիպել Էբրահիմ Ռայիսիին: Թեև երկու երկրների ղեկավարների բանակցություններում անդրադարձ է եղել նաև երկկողմանի խնդիրներին, սակայն այցը, կարծես, ավելի կարևոր նպատակներ ունի։

Ըստ որոշ աղբյուրների, Ռայիսին և ալ-Քազեմին  քննարկել են Իրանից գազի ներկրման, ջրի և իրաքյան տնտեսության հետ կապված այլ հարցեր, ինչպես նաև Իրան քաղաքացիների՝ սրբավայրեր ուխտագնացությունների հարցը: Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Էբրահիմ Ռայիսին ընդգծել է, որ Իրաքը կարևորում է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնմումը: Նա հավելել է, որ  Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների  հարաբերությունները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ընդլայնել  երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Նա հավելել է, որ քննարկվել է  Շալամչեհ-Բասրա երկաթուղային կապը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն կարևոր դեր ունենա երկու երկրների միջև հարաբերությունները հնարավորինս արագ դյուրացնելու գործում։

Սակայն չնայած երկոկղմ հարաբերությունների ընդլայնման մասին հայտարարություններին, ալ-Քազեմնիի այցի հիմանական թեմաները երեքն են:

Նախ՝ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, որոնք խզվել են 2016թ: Անցած տարի Իրաքում իրանցի ու սաուդցի պաշտոնյաների միջև քննարկումներ են տեղի ունեցել հարաբերությունները վերականգնելու նպատակով: Մինչ օրս կայացել է բանակցությունների հինգ փուլ և  կողմերը համաձայնության հասնելու շեմին են: Նախքան Իրան այցելելն ալ-Քազեմին մկնել է Ջիդդա, որտեղ հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին: Հետևաբար Թեհրանի ու Ռիադի միջև միջնորդությունն ալ-Քազեմնիի այցի նպատակներից է: Այս կապակցությամբ Al-Mayadin Network-ը հայտարարել է, որ Ալ-Քազեմիի Էր Ռիադ և Թեհրան այցերի հիմնական նպատակը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման համար միջնորդությունն է: Ասյպիսով, Իրաքի վարչապետը փորձում է մեծացնել իր երկրի դիրքն Արևմտյան Ասիայում և կանգնել այնպիսի ազդեցիկ երկրների կողքին, ինչպիսին են Կատարը, Օմանը և Քուվեյթը:

Այլ հարց է, որ այս այցը տեղի է ունենում Իրաքի խորհրդարանից Սադր խմբավորման դուրս գալու ցհետո: Դրանից հետո Իրաքի խորհրդարանում էական փոփոխություններ տեղի կունենան շիա քաղաքական հոսանքների ներկայացուցիչների կազմում: Եվ վարչապետի պաշտոնի համար, ալ-Քազեմիին անհրաժեշտ է տարածաշրջանի երկու ազդեցիկ երկրներ Իրանի ու Սաուդյան Արաբիայի աջակցությունը:

Եվ վերջապես, Իրաքի վարչապետի այցը Թեհրան տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Սաուդյան Արաբիա այցի նապօրեին: Հավանական է, որ Մուստաֆա ալ-Քազեմին Բայդենի հետ Ջիդդաում հաջորդ ամսվա կեսերին նախատեսված հանդիպմանը։ Ուստի, Իրաքի վարչապետը կարող է Էր-Ռիադից և Թեհրանից հաղորդագրություն տանել միմյանց:

 

Պիտակ