Հունիս 27, 2022 19:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.06.2022

ԱՄՆ-ում գործող Փենսիլվանիայի «Անվտանգության քաղաքականության կենտրոն»-ը վերջերս գրել է, որ Ռուսաստանի ներխուժումը Կիև և Թեհրանի միջուկային ծրագիրը մերձեցրել են Արևմուտքի այս երկու թշնամիներին:

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Իրանն ու Ռուսաստանը շրջանցում են Սուեզը 

ԱՄՆ-ում գործող Փենսիլվանիայի «Անվտանգության քաղաքականության կենտրոն»-ը վերջերս գրել է, որ Ռուսաստանն ու Իրանը երկկողմ առևտրային համաձայնագիր են ստորագրել՝ Սանկտ Պետերբուրգում և Թեհրանում առևտրային կենտրոններ ստեղծելու մասին։

Այս հուշագիրը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությոնների զարգացմանը տարբեր ոլորտներում, ներառյալ էներգետիկ, գյուղատնտեսություն և բժշկություն: Այս համաձայնագիրն արագացնում է «Հյուսիս-Հարավ միջանցքի նախագիծը»։ Հնդկաստանի հետ ռազմավարական առևտրային ճանապարհը կարող է օգնել Մոսկվային և Թեհրանին շրջանցել Եգիպտոսի Սուեզի ջրանցքը: Ռուսաստանի ներխուժումը Կիև և Թեհրանի միջուկային ծրագիրը մերձեցրել են Արևմուտքի այս երկու թշնամիներին:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Տեխասցիների մենամարտը Սպիտակ տան հետ

Տեխաս նահանգի բնակիչները, որոնք բազմիցս հանդես են եկել նահանգի անկախության և ԱՄՆ-ից անջատվելու կոչերով, կրկին ավելի լրջորեն ներկայացրել են այս պահանջը։ Մյուս կողմից, որոշ նահանգներում, ինչպիսիք են Կալիֆոռնիան և Օհայոն, անկախության կողմնակից խմբերը նոր գործողություններ են սկսել ԱՄՆ իշխանությունը անջատվելու համար:

Տեխասի անկախության շարժումն արդեն վեց տարի է փորձում է ԱՄՆ-ից անջատվելու համար: Շարժումը սկսվել է 2016 թվականի Brexit-ի (Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը) հանրաքվեից անմիջապես հետո, և  կարճ ժամանակում կարողացավ բազմաթիվ համախոհներ ձեռք բերել այս նահանգի բնակիչների շրջանում։

 

Համշահրի օրաթերթ

Բրիտանիայի վարչապետը կոշտ դիրքորոշում է որդեգրել Պուտինի դեմ

Ռուսաստանի դեմ ուղղված նոր հայտարարության մեջ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Լոնդոնը և այլ երկրներ չպետք է թույլ տան Վլադիմիր Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում։ 

Բորիս Ջոնսոնի խոսքով՝ «Այս պատերազմում Պուտինին հաղթելու թույլ տալու գինը շատ ավելի բարձր է, քան այն գինը, որը մենք ներկայումս վճարում ենք»։

 

Քեյհան օրաթերթ

Սարսափելի պայթյուն է տեղի ունեցել Հայֆա քաղաքի լոգիստիկ համալիրում

Մոտավորապես ամեն շաբաթ Սիոնիստական ​​ռեժիմի ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում լայնածավալհրդեհներ են բռնկվում: Իհարկե, դա ուղեկցվում է կիբերհարձակումներով, արհմիությունների գործադուլներով և, ամենակարևորը, քաղաքական բախումներով ու Թել Ավիվում կոալիցիոն անկայուն կաբինետի փլուզմամբ։

Ենթակառուցվածքի հրդեհը հերթական անգամ բռնկվել է Հայֆա նավահանգստային քաղաքի նյութատեխնիկական ապահովման միջոցները: 

Կիրակի առավոտյան Թել Ավիվի լրատվական աղբյուրները հայտարարել են, որ Հայֆայի վտանգավոր նյութերի արդյունաբերական համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել:

 

armenpress.am

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: 

Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են  հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին:

Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիության հետ առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

araratnews.am

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին:

Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը հաստատում է 38 անձի գերությունը:

yerevan-times.com

Չավուշօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի բացման» մասին

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և սպասում «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Զանգեզուրի միջանցքը պետք է կապ հաստատի Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև կարճ ժամանակահատվածում», — հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունները չեն նախատեսում մեր երկրի ինքնիշխան տարածքով որևիցե միջանցքի տրամադրում։

civic.am

Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների են ենթարկել և ենթարկում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ․«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունն այլ կերպ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտավորություններ։

Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

armenpress.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքի անդամները Մադրիդի գագաթնաժողովում կհամաձայնեցնեն նոր ռազմավարությունը, որը ենթադրում Է արտաքին սպառնալիքներից բալթյան երկրների պաշտպանության «զգալի ուժեղացում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր գլխավոր պարտականությունն այն Է, որպեսզի կանխենք բոլոր հարձակումներն Էստոնիայի կամ ցանկացած այլ դաշնակցի վրա… Ահա թե ինչու ենք մենք գագաթնաժողովում ընդգրկուն եւ կարեւոր որոշումներ ընդունելու մեր կոլեկտիվ պաշտպանության հետագա ուժեղացման համար»,-հայտարարել Է Ստոլտենբերգը Financial Times թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել Է գլխավոր քարտուղարը, նոր պլանն արմատապես կբարելավի դաշինքի պաշտպանությունն արեւելքում՝ շեշտը ցանկացած հնարավոր ներխուժման դիմագրավումից փոխելով դաշնակցի տարածքի լիակատար պաշտպանության վրա: Այդ պլանը ենթադրում Է, որ ՆԱՏՕ-ի արեւմտյան դաշնակիցները, ինչպիսիք ԱՄՆ-ը, Բրիտանիան եւ Ֆրանսիան են, կապահովեն իրենց զորքերի, նավերի եւ մարտական ինքնաթիռների պատրաստությունը՝ արագ ծավալվել դաշինքի արեւելյան թեւի որոշակի տարածքներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ