Հունիս 28, 2022 17:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.06.2022

Շվեյցարիայի փոխնախագահը հայտարարել է, որ եՄ փլուզումը հնարավոր է ուկրաինական պատերազմի պատճառով:

Դոնյայե էխթեսադ օրԱթերթ

G7 ղեկավարները հայտարարել են, որ դադարեցնելու են Մոսկվայից ոսկի գնելը: Նրանք քննարկել են նաև  Ռուսաստանի նավթային եկամուտները նվազեցնելու ԱՄՆ առաջարկը, քանի որ ռուսական ուժերը վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը:

Այս իրավիճակը ցույց  էտալիս, թե  թե ինչպես է Ուկրաինայի պատերազմը  «կապել» համաշխարհային քաղաքականության  և համաշխարհային տնտեսության շունչը։

Ջիմ Թանկերսլին New York Times-ում հունիսի 26-ին հրապարկված հոդվածում գրել է, որ ըստ ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի, G7 խմբի անդամները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, երեքշաբթի կարգելեն ռուսական ոսկու ներկրումը։

Այս երկրների ներկայացուցիչները նաև բանակցում են ռուսական նավթ գնելու համաձայնագրի շուրջ,միայն մեծ զեղչերի դիմաց։

 

Խորասան օրաթերթ

Զարգացող տեխնոլոգիաների նոր դարաշրջան՝ Իրանում

Իրանական 1401 թվականը լավ սկիզբ ունեցավ երկրի գիտելիքահենք և տեխնոլոգիական ընկերությունների համար, և նրանց աջակցելու ուղիներն ավելի հարթվեցին:

Բացի գիտական ոլորտի նկատմամբ ԻԻՀ առաջնորդի հատուկ ուշադրությունից, որն արտացոլվել է նոր տարվա կարգախոսում, խորհրդարանը և կառավարությաունը ջանքեր են գործադրել գիտնականների աջակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։

Երեք տարվա ջանքերի արդյունքում, հաստատվել է. «Գիտելիքահենք արտադրության թռիչքի մասին» օրենքը, իսկ գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահը հաստատեց նոր թվային տեխնոլոգիաների հատուկ հիմնադրամի ստեղծման ծրագիրը: 

 

Քեյհան  օրաթերթ

Ֆրանսիան դիմել է Իրանին և Վենեսուելային՝ նավթի գները վերահսկելու համար

AFP-ն և Reuters-ը հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահության գրասենյակը կոչ է արել  թույլ տալ իրանական և վենեսուելական նավթին մուտք գործել  շուկա՝ կանխելու նավթի գների աճը: իսկ դա վկայումէ այն մասին, որ Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների զենքը շրջվել է այն կիրառողների դեմ:

Հաղորդվում է, որ Ֆրանսիան ցանկանում է, որ նավթի գնի համար սահմանված առավելագույն շեմի համար նախատեսված մեխանիզմը  հնարավորինս լայն լինի և չսահմանափակվի ռուսական նավթով։

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո, այդ թվում՝  էներգետիկ հատվածի նկատմամբ, նավթի և բենզինի գները կտրուկ բարձրացել են արևմտյան երկրներում, հատկապես Եվրոպայում, որը մեծապես կախված է ռուսական էներգիայից: 

 

Էթելաաթ օրաթերթ

Շվեյցարիան կանխատեսում է ԵՄ հնարավոր փլուզումը

Շվեյցարիայի փոխնախագահ Մագդալենա Մարտոլո Բլոխերը հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումների նկատմամբ սահմանափակումների և պատժամիջոցների սահմանումը կարող է կործանել Եվրամիությունը և հանգեցնել դրա փլուզմանը:

Նա նշել է. «Հակամարտությունը շարունակելու փոխարեն, եվրոպացի նախագահները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը և իմանան, որ կախված են ռուսական գազից, և որ Եվրոպան պետք է Պուտինի հետ պայմանավորվի գազի կայուն մատակարարման շուրջ առնվազն մինչև 2023 թվականի գարուն»։

 

armenpress.am

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետին

 Էրդողանը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ անցկացրած ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ իր անձնական հրավերով կազմակերպված Թուրքիա այցից ընդամենը 2-3 շաբաթ անց Հունաստանի վարչապետը ԱՄՆ Սենատի ամբիոնից քննադատել է Անկարային։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Մեզ համար պարզ է  Հունաստանի իշխանությունների իրական դեմքը։ Նրանց մասով, ովքեր Անկարայի հետ երկխոսությունից  խուսափում են և տարբեր հնարքների են դիմում, մեր դիրքորոշումը պարզ է: Ուստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ես չեմ պատրաստվում հանդիպել Միցոտակիսի հետ։ Մենք դուրս ենք եկել Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագրից։ Այս թեման մեզ համար փակ է։ Հետագա բոլոր շփումները կախված են Հունաստանի ղեկավարության գործողություններից»,- ասել է Էրդողանը։

 

armenpress.am

Վրաստանն արգելք կսահմանի ցորենի եւ գարու արտահանման վրա

Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել այս երկրից ընթացիկ տարվա հուլիսի 4-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 4-ը ցորենի եւ գարու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան: Տարվա ընթացքում Վրաստանն սպառում Է 700-800 հազար տոննա ցորեն:

Երկրի ցորենի հիմնական մասը երկիրը ներկրում Է Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից: Ռուսաստանին բաժին Է ընկնում այդ հացահատիկի ներմուծման 70 տոկոսը: Դրա արժեքը ամենաշահավետն Էր Վրաստանի համար: «Կառավարությունը որոշում Է ընդունել ընթացիկ տարվա հուլիսի 4-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 4-ը Վրաստանից ցորենի եւ գարու ներմուծման արգելքի վերաբերյալ: Այս փուլում սահմանափակումները չեն տարածվում եգիպտացորենի արտահանման վրա»,-հայտարարել Է Շամուգիան: Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանի իրադրությունը, պարենային անվտանգությունն ապահովելու համար կարեւոր Է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում:

«Շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը մի շարք հանդիպումներ Է անցկացրել ցորենի եւ գարու արտադրողների հետ եւ լսել նրանց դիրքորոշումները: Արտադրողների խոսքով, ելնելով առկա պահանջարկից, իրենք կկարողանան լիովին իրականացնել երկրում արտադրված բերքը»,-հայտարարել Է Շամուգիան: Նախարարի խոսքով՝ չնայած այն բանին, որ Վրաստանը լիովին կախված Է ցորենի ներմուծումից (տարեկան 500 հազար տոննա) եւ չի կարող արտահանել արտադրանքը, ներկա իրադրությունը կստեղծի այն բանի ռիսկը, որ որոշակի քանակությամբ ցորեն, այնուամենայնիվ, արտահանվելու Է երկրից: Ինչ վերաբերում Է գարուն, ապա վրացական գարին արտահանվում Է Իրաք եւ Իրան: Անասնաբուծության, թռչնաբուծության եւ խոզաբուծության բնագավառում կարեւոր Է, որ գարին ներկա փուլում վաճառվի միայն վրացական շուկայում: Ցորենի գինը միջազգային շուկաներում սկսել Է աճել 2021 թվականի ամռանից: Ուստի Վրաստանի ալրաղաց կոմբինատների համար շահավետ Էր վերամշակել ներմուծված ցորենը եւ ալյուրն արտադրել տեղում, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինվորականները Թուրքիայում քննարկել են համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր

 Թուրքիայում թուրք զինվորականների հետ հանդիպել են Ադրբեջանից և Վրաստանից այնտեղ մեկնած զինվորականներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից:

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է հոկտեմբերի 17-ից 28-ը տեղի ունենալիք «Հավերժություն 2022» անունը կրող զորավարժությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի առաջին բանակային կորպուսում:

 

panarmenian.net

ՌԴ հյուպատոսն ընդունել է գերիների ծնողներին և խոստացել պահանջը փոխանցել Կոպիրկինին

 Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսն ընդունել է շիրակցի գերիների հարազատներին, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում հյուպատոսարանի շենքի դիմաց։

5 ծնող մտել է շենք ու հանդիպել ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի հետ։ Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։

Գերիների հարազատները պահանջում էին շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։

‌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսում ասել է, որ Ադրբեջանում պահվող գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Անդրադառնալով կոնկրետ շիրակցի գերիներին՝ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնված չեն եղել, և պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։‌_ Նա նաև ասել է, որ Բաքուն փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, ու այդ պատճառով դիտմամբ չի վերադարձնում գերիներին։ ‌

 

panarmenian.net

Հասանով․ Ալիևը հանձնարարել է, որ բանակը դառնա Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը՝ թվաքանակն ավելացրել ենք

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո երկրի ԶՈւ թվաքանակն ավելացել է։

Նա հավելել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է նոր մակարդակի բարձրացնել ադրբեջանական բանակը, որն իրենից կներկայացնի Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը, ինչպես նաև ապահովել նորագույն սպառազինությամբ և ռազմատեխնիկայով, գրում է Interfax.az-ը։

Նա նշել է նաև, որ ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ ստորաբաժանումներ (կոմանդոս), ինչպես նաև բացվել է պաշտպանության ազգային համալսարանը:

«Ավելացվել է ուժերի թվաքանակն ու միջոցները՝ հատուկ նշանակության ուժերի հաստիքների և ռազմածովային ուժերի հաստիքների օպտիմալացման հաշվին»,-ասել է նա։

Հասանովը նաև ասել է, որ այդ հատուկ ստորաբաժանումների անձնակազմը նախապատրաստման դասընթացներ է անցել Թուրքիայում, ադրբեջանական բանակում բարեփոխումների արդյունքում ստեղծվել է կոմանդոսների ուսումնական կենտրոն։

 

panarmenian.net

ԱՄՆ Պետդեպ․ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը

 ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ Այդ մասին ասվում է բյուրոյի Twitter-ի միկրոբլոգում։

ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահի Իգոր Խովաևն է, որի պաշտոնն այժմ կոչվում է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակացությանն հարցերով։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավոք, ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք հուսով ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը»,- ասվում է գրառման մեջ։

Հունիսի 24-ին Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով օգնական Քերին Դոնֆրիդը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները ՌԴ հետ, սակայն պատրաստ է շարունակել գործակցությունը ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ խաղաղ և կայուն կարգավորման համար։

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 22-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ իրավունք է վերապահում իրեն կասկածել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հայտարարության անկեղծության վերաբերյալ, քանի որ եթե «Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին Մինսկի խմբի եզակի միջնորդական ձևաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»։

Պիտակ