Հունիս 29, 2022 17:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.06.2022

Չինաստանը և Ռուսաստանը ողջունել են BRICS-ին միանալու Իրանի դիմումը:

Իրան օրաթերթ

Չինաստանը և Ռուսաստանը ողջունել են BRICS-ին միանալու Իրանի դիմումը

Իրանի և Արգենտինայի՝ BRICS-ին միանալու դիմումցի հետո, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանն ասել է,  Պեկինը կաշխատի խմբում իր գործընկերների հետ՝ շարունակելու ընդլայնել նոր համախոհների ներգրավման մեխանիզմը:

Մերձկասպյան  երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարարը նույնպես ողջունել է BRICS-ին միանալու Իրանի առաջարկը, նշելով, որ Իրանն արժանի է  միանալու այս խմբին:

Սերգեյ Լավրովը հայտարարել է.  «BRICS-ի ընդլայնման նախնական գործընթացը սկսվել է»:

 

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմ. Իրանը կիբեր ոլորտի հիմնական դերակատարներից է

Սիոնիստական ​​ռեժիմի կիբերանվտանգության կազմակերպության ղեկավարը հայտարարել է ինքնապաշտպանվելու նպատակով «կիբեր գմբեթ» համակարգ ստեղծելու Թել Ավիվի որոշման մասին, նշելով, որ Իրանը կիբեր ոլորտի հիմնական դերակատարներից է:

Անդրադառնալով ռեժիմի համակարգերի դեմ իրականացված կիբեր հարձակումներին,  Գաբի Պարտնավին նշել է, որ ռեժիմը նպատակ ունի ստեղծել «կիբեր գմբեթ» համակարգ՝ տնտեսության և ներքին անվտանգության պաշտպանության նպատակով:

Իարնին վերագրել;ով ռեժիմիդ եմ իրականացվող լայնածավալ կիբեր հարձակումները, նա հավելել է. «Անցյալ տարի մենք կանխել ենք  մոտ 1500 տարբեր կիբեր հարձակում»:

Իսկ Rai Al-Yum էլեկտրոնային թերթը հայտնել է, որ Իրանին վնասելու սիոնիստների նոր ծրագիրը շատ արագ ձախողվել է։

 

Քեյհան օրաթերթ

Արևմուտքում գրանցված գնաճը Ռուսաստանի էներգետիկ էմբարգոյի արդյունքն է

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն 5 ամիս: Այս պատերազմը բացի տեղահանությունից և հազարավոր սպանվածներից ու վիրավորներից, ծախսված միլիարդավոր դոլարներից,  կործանարար հետևանքներ է ունեցել նաև համաշխարհային հատկապես՝ եվրոպական և ամերիկյան տնտեսությունների համար.

Պատերազմի հենց սկզբում Եվրոպան ու ԱՄՆ-ն ամենախիստ պատժամիջոցները կիրառեցին Ռուսաստանի դեմ՝ այս երկիրը դարձնելով աշխարհի ամենապատժամիջոցային երկիրը։ Սակայն պատժամիջոցները ավելի մեծ վանս են հասցրել Եվրոպային և Միացյալ Նահանգներին: Արևմուտքում և որոշ արևելյան երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան, աննախադեպ   գնաճ է արձանագրվել:

 

Ջավան օրաթերթ

ՆԱՏՕ-ն 300 հազարանոց զորք է տեղակայում ՌԴ սահմանին

Ուկրաինայում ռուսական բանակի առաջընթացին զուգահեռ, ինչը վկայումէ արևմտյան սպառազինության անարդյունավետության մասին, ՆԱՏՕ-ն քայլեր է ձեռնարկում Ռուսաստանին հակազդելու համար, և, ինչպես ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, առաջիկայում դաշինքի 300 000  արագ արձագանքման ուժեր կտեղակայվեն անդամ երկրներում: Այս որոշումը,ս ակայն, կարող է հանգեցնել կողմերի միջև  ուղղակի հակամարտության:

Չնայած Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի նախազգուշացումներին, Արևմուտքը շարունակում է պատերազմել Ռուսաստանի դեմ, այս անգամ  ոչ թե զենքով, այլ ռազմական ուժերով:

 

armenpress.am

ՆԱՏՕ-ի դռները բաց են. Ստոլտենբերգ

 Հրավերը, որը ՆԱՏՕ-ի երկրները Մադրիդի գագաթնաժողովում հրապարակել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու վերաբերյալ, ցույց Է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ հայտարարության մեջ:

«Մենք Շվեդիային եւ Ֆինլանդիային հրավիրում ենք միանալ ՆԱՏՕ-ին: Դա ցույց Է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են: Դա ցույց Է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները փակելը… հաջողությամբ չի պսակվել, դա ցույց Է տալիս հակառակը, որ դաշինքի դռները մնում են բաց»,-ասել Է նա:

Նախօրյակին Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել, որը հաշվի Է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան, իր հերթին, հանել Է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առիթով իր առարկությունները: Սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Մադրիդի հանդիպմանը Շվեդիային եւ Ֆինլանդիային պաշտոնապես կհրավիրեն միանալ, որից հետո կգործարկվի անդամակցության ձեւակերպման գործընթացը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Շվեդիան և Թուրքիան ավելի սերտ երկխոսություն կսկսեն

 Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը  հայտարարել է, թե Շվեդիան և Թուրքիան ավելի սերտ երկխոսություն կսկսեն ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց թագավորությունից արտահանձնման շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հուշագիրը պարունակում է ահաբեկչության դեմ պայքարի հստակ համատեղ հանձնառություն PKK-ի դեմ։ Այս ոլորտում մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք ամրապնդել մեր համագործակցությունը և ավելի սերտ երկխոսություն հաստատել, այդ թվում՝ արտահանձնման հարցերի շուրջ։ Իհարկե, դա կիրականացվի ազգային և միջազգային օրենսդրության շրջանակներում։ Այսօրվա համաձայնագրով Շվեդիան ընթանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ճանապարհով։ Ես ակնկալում եմ կառուցողական քննարկումներ Մադրիդի գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր ապագա համագործակցության և բոլոր դաշնակիցների անվտանգության գործում Շվեդիայի ներդրման վերաբերյալ»,- ասել է նա:

 

armenpress.am

Ինդոնեզիայի նախագահը ժամանել է Կիեւ Զելենսկիի հետ բանակցությունների համար

 Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հունիսի 29-ին ժամանել Է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելեսկիի հետ: «Նախագահ Վիդոդոն տիկնոջ հետ հատուկ գնացքով Լեհաստանից ժամանել Է Կիեւ»,- ասված Է Ինդոնեզիայի ղեկավարի վարչակազմի՝ տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետության ղեկավարն օրվա երկրորդ կեսին կհանդնպի Զելենսկիի հետ: Բացի դրանից, նա տիկիոջ հետ կայցելի Իրպեն, ինչպես նաեւ մի շարք բժշկական հիմնարկություններ»,-նշված Է հաղորդագրության մեջ:

Վիդոդոն, որը դարձել Է ասիացի ղեկավարներից առաջինը, որը Կիեւ Է այցելել փետրվարից ի վեր, «Ուկրաինա Է տարել հումանիտար բեռ», հայտնել են վարչակազմում:

Ինչպես սպասվում Է, Ինդոնեզիայի նախագահը, որն այս տարի Քսանի խմբի նախագահն Է, Կիեւում կքննարկի հաշտության բանակցությունների վերսկսման հնարավորությունները, ինչպես նաեւ ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցքի բացման հեռանկարները:

Իր արտասահմանյան շրջագայության շրջանակներում Վիդոդոն նաեւ կայցելի Մոսկվա, որտեղ հունիսի 30-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.ne

ԱՀ ԱԱԾ-ն պետդավաճանության 5 նոր դեպք է բացահայտել․ Գործակալական ցանց է չեզոքացվել

  ԱՀ ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել։

Բացահայտվել և չեղոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, ինչպես նաև Արցախի մի քանի քաղաքացիների հավաքագրումներ են եղել, հայտնում է Արցախի ԱԱԾ լրատվության բաժինը։

$եռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ N զորամասի զինծառայողներ Արցախի քաղաքացիները, սոցցանցերի միջոցով կապ են հաստատել հայազգի անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող օգտահաշվի հետ, որի առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներ՝ մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի մասին։

Դար դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցմամբ ստացել է 200 դոլար, իսկ մյուսները խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԱՀ քաղաքացիներ Ա. Ա.-ին, Մ. Հ.-ին և Ա. Բ -ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»: ‌

 

 

panarmenian.ne

ՊՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

29 հունիսի 2022 - 11:33 AMT

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

 

panarmenian.ne

G7-ը մտադիր է $600 մլրդ ներդնել զարգացող երկրներում

27 հունիսի 2022 - 13:17 AMT

PanARMENIAN.Net - G7-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի առաջին օրը հայտարարել են, որ մտադիր են $600 մլրդ ընդհանուր գումարի ներդրումներ կատարել զարգացող երկրներում՝ հակազդելու համար Չինաստանի աճող ազդեցությանը։

Ըստ նրանց, ծրագիրը պետք է կյանքի կոչվի մինչև 2027-ը։ Նպատակն է «բարձրորակ և կայուն ենթակառուցվածքներ» ստեղծել աղքատ երկրներում։

«Ես ուզում եմ նշել, որ սա օգնություն չէ, ոչ էլ բարեգործություն։ Դրանք ներդրումներ են, որոնք շահույթ կբերեն բոլորին»,-ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ շահառու երկրներին դա թույլ կտա տեսնել «ժողովրդավարության հետ գործընկերության կոնկրետ առավելությունները», գրում է Deustche Welle-ն։

ԱՄՆ պարտավորվել է հատկացնել ներդրումների մեկ երրորդը՝ 200 մլրդ դոլար, ԵՄ երկրները 300 մլրդ դոլար կհատկացնեն։

Որպես առաջատար նախագծեր Բայդենն առանձնացրել է արևային էներգետիկայի զարգացումն Անգոլայում, որի համար 2 մլրդ դոլար կպահանջվի, և աջակցությունը Աֆրիկայում գործող Պաստերի ինստիտուտին, որը զբաղվում է պատվաստանյութերի մշակմամբ։ Արդեն 600 մլն դոլարի պայմանագիր է կնքվել ստորջրյա հեռահաղորդակցային կաբելի անցկացման համար՝ Հարավ-արևելյան Ասիայից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելքի երկրներով։ 17,000 կմ երկարության կաբելը կկապի Սինգապուրը Ֆրանսիայի հետ և արագընթաց ինտերնետով և հուսալի կապով կապահովի տարածաշրջանի երկրներին։

Ներդրումային այս ծրագիրը կոչված է հակազդելու Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրին, որը մեկնարկել է 2013-ին և որի շրջանակում Չինաստանը տարբեր ենթակառուցվածքային նախագծեր է ֆինանսավորել առաջին հերթին Ասիայում և Աֆրիկայում։

Պիտակ