Հունիս 29, 2022 19:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Դոհայի բանակցությունները ԱՄՆ-ի համար հնարավորություն են վերադառնալու ՀԳՀԾ

Իրանի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ անուղղակի բանակցությունները սկսվել են երեքշաբթի օրը՝ Կատարում, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորայի միջնորդությամբ։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի Թեհրան կատարած այցից և իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հայտարարվեց, որ Իրանի և ԱՄՆ-ի որոշմամբ՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները կվերսկսվեն երեքշաբթի և չորեքշաբթի Դոհայում։ Երեքշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել են Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ և ՀԳՀԾ-ի համակարգող Էնրիկե Մորան։ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին Դոհայում Դոհայում հանդիպել է Կատարի արտգործնախարար Մոհամեդ բեն Աբդոլ Ռահման Ալ Թանիի հետ։ Իրանի և «5+1»-ի (Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև ՀԳՀԾ-ի  բանակցությունները սկսվել են Վիեննայում 2021 թվականի դեկտեմբերին և ավարտվել 2022 թվականի մարտին՝ Ջոզեպ Բորելի առաջարկով: Դրանից հետո որոշ երկրներ, այդ թվում՝ Կատարը, փորձել են միջնորդի դերում հանդես գալ։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Դոհայի բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ հույս ունի, որ բանակցությունները դրական արդյունքների կհանգեն:

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների վերսկսումը չի նշանակում, որ համաձայնագիրը մոտ է վերականգնմանը, որովհետև համաձայնագիրն այժմ կախված է ԱՄՆ-ի քաղաքական որոշումից, իսկ համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է պատժամիջոցների վերացմամբ ու Իրանին ընդունելի երաշխիքի տրամադրմամբ: Այն, ինչը կարող է ապահովել տևական համաձայնագրի սռորագրում, պատժամիջոցների արդյունավետ չեղարկումը և Իրանի շահերի երաշխիքն է: Իրանը ներկայացրել է անհրաժեշտ առաջարկություններն ու նախաձեռնությունները բանակցություններն ավարտելու համար։

Դոհայի բանակցությունների նախօրեին Սպիտակ տունը փորձել է ԱՄՆ-ին  ազատվել պատասխանատվությունից, իսկ բանակցությունների ճակատագիրը կապել Իրանի որոշումների կայացման հետ: Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ն խախտելու հարցում իր երկրի դերին, հայտարարել է.«Իրանի վերաբերյալ պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի տեսակետը հստակ է եղել, մենք վճռական ենք՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»:

Իհարկե, ԱՄՆ-ի պաշտոնյաների նման հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, թե ինչու է Իրանը ընդգծում ՀԳՀԾ-ի լիակատար իրականացման համար տևական համաձայնագրի անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգների հանրապետական ​​և դեմոկրատական ​​վարչակազմերի գործունեությունը ցույց է տալիս, որ նրանք գործնականում գրեթե նույն քաղաքականությունն են վարել Իրանի դեմ: Վիեննայում բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է հրաժարվել Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից և արդյունավետորեն չեղարկել պատժամիջոցները և վստահելի երաշխիքներ տալ Իրանին>:

Դոհայի բանակցությունները հնարավորություն են ԱՄՆ կառավարության համար, լինելով իրատես և վստահելի, ինչպես նաև չներկայացնելով նոր ու կեղծ պահանջներ, որոնք կապ չունեն ՀԳՀԾ-ի հետ, անհրաժեշտ  քաղաքական կամք դրսևորել համաձայնության հասնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը Դոհայում կայացած բանակցությունների վերաբերյալ ասել է.«Երկու հարցերի բովանդակության և ձևի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բայց թե արդյոք ԱՄՆ-ը գործնականում ցույց կտա, որ անցում է կատարում Թրամփի ժառանգությունից և ընդունում է լինել պատասխանատու անդամ, դեռ պետք է սպասել»: