Հունիս 30, 2022 17:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.06.2022

Աշխաբադում մերձկասպյան երկրների գագաթնաժողովից երկրների ղեկավարների միջև կայացած հանդիպումներից հետո շատ վերլուծաբաններ լավատեսություն են հայտնել Կասպից ծովում որպես խաղաղության և բարեկամության ծով սերտ համագործակցության վերաբերյալ:

Համշահրի օրաթերթ

Ինչ հատուկ խնդրանքով է Պուտին ըդիմել Ռայիսիին

Մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովի  շրջանակում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է երկու երկրների կողմից Հյուսիս-Հարավ միջանցքի ամրապնդմանն աջակցելու անհրաժեշտությունը և ասել. «Իրանը և Ռուսաստանը լավ կարողություններ ունեն էներգետիկայի ոլորտում համագործակցության, այդ թվում՝ SUAP համակարգում»: 

 

Էթելաաթ օրաթերթ

Ուկրաինացի կանայք ռազմական պատրաստություն  են անցնում՝ ռուսական ուժերի հետ հնարավոր փողոցային բախումների համար

Ուկրաինայի հարավային Զապորոժիե քաղաքում կանայք սկսել են մարզվել՝ Կալաշնիկով օգտագործելու համար: Նրանք նշել են, որ պատրաստվում են ռուսական հնարավոր հարձակումներին և կատարելագործում են իրենց հմտությունները՝ քաղաքային բնակավայրերում հավանական բախումների համար:

 

Քեյհան օրաթերթ

Bloomberg. Բայդենին անհրաժեշտ է Իրանի հետ  համաձայնությունը՝ նավթի գները զսպելու համար

Դիմելով Բայդենի վարչակազմին՝ ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամն ընդգծել է, որ Իրանի հետ համաձայնագրի վերակենդանացումը և նավթի շուկան այս կերպ զսպելն ավելի տրամաբանական է, քան Սաուդյան Արաբիա և ԱՄԷ մեկնելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բենզինի գինը նվազեցնելու ապարդյուն փորձով մեկնել է Պարսից ծոցի երկրներ՝ մեծացնելով ԱՄՆ-ի հետագա ներգրավման վտանգը տարածաշրջանում, որտեղից նա պետք է հեռանա: Միևնույն ժամանակ, Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերակենդանացումը կարող է ավելի խելացի որոշում լինել։

 

Դոնյայե էղթեսադ

Կասպից ծովի ափամերձ հինգ պետությունների ռազմական համագործակցության սկիզբը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը երեքշաբթի օրը մերձկասպյան երկրների  գագաթնաժողովի մասին ասել է. «Մերձկասպյան հինգ ափամերձ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան և Իրան) ղեկավարները պայմանավորվել են արագացնել աշխատանքը Կասպից ծովում վստահության ամրապնդման և ռազմական համագործակցության իրականացման համաձայնագրի շուրջ»։

Լավրովի խոսքով՝ «հինգ ափամերձ պետությունների» արտգործնախարարները երեկ հաստատել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի սկզբունքները։

 

Էթեմադ օրաթերթ

Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին կոչ է արել անվերապահորեն դադարեցնել իսրայելական հարձակումները Սիրիայի վրա և դադարեցնել օտարերկրյա զորքերի անօրինական ներկայությունը երկրում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպանը հայտարարել է, որ Սիրիայի անվտանգության հիմնական սպառնալիքները ահաբեկիչների համար ապահով ապաստարաններն են Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում:

Քննադատելով Սիրիայում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները դատապարտող այս երկրի՝ Անվտանգության խորհրդում արված հայտարարությանը արեւմտյան երկրների հակազդեցությունը՝, նա նշել է. «Սիրիական ճգնաժամը լուծելու համար պետք է վերջ դրվի երկրում օտարերկրյա անօրինական ռազմական ներկայությանը։ Նաև Իսրայելի օդային հարվածները պետք է անվերապահորեն դադարեցվեն»։

ՌԴ փոխդեսպանը հավելել է, որ Սիրիայում տիրող տնտեսական և հումանիտար ծանր իրավիճակն ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի կործանարար պատժամիջոցների հետևանքն է»:

 

armenpress.am

ԵՄ-ն չի կարողանա բյուջետային պահուստներից միջոցներ տրմադրել Ուկրաինայի վերականգնման համար

Եվրամիությունը չի կարողանա իր բյուջետային պահուստներից միջոցներն օգտագործել հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման համար: Այդ մասին հայտարարել Է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը պետք Է գործի դնի ավելի շատ միջոցներ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության «հետեւանքների», ինչպես նաեւ ներքին դժվարությունների եւ գլոբալ ճգնաժամերի «հաղթահարման» համար: Լենարչիչը նշել Է, որ Եվրամիությունը քննարկում Է մի քանի միջոցներ, թե ինչպես կարելի Է օգնություն ցույց տալ, դրանց թվում տրաստային հիմնադրամի կամ «փոխառությունների համատեղ սխեմայի» ստեղծումը՝ համանման այն սխեմային, որ կիրառվեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:

«Ինչը, որ հաստատ տարբերակ չԷ, ներքին պահուստների որոնումն Է ԵՄ-ի բյուջեում, քանի որ դրանք այլեւս գոյություն չունեն»,- ասել Է Լենարչիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Տարօրինակ են Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները, թե գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ. Ռուբինյան

 Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ իրենք գործընթացը կոորդինացնում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ռուբեն Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը  վերահաստատեց, որ սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում:

«Մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Բայց նման գործընթացներում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է, եթե այդ քաղաքական կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» - ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր՝ նույնն ակնկալելով թուրքական կողմից:

Նա հավելեց՝ այդ գործընթացը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, բայց դա չի նշանակում, որ չի էլ կարող տալ: Նաև չի նշանակում, որ հաստատ տալու է:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ Ռուբինյանն ասաց. «Այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս, նույնիսկ հակառակը՝ խանգարում են»:

Ռուբինյանը վստահեցրեց. « «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում: Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ նախագիծ, որևէ երևույթ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Բացի դրանից՝ Հայաստանում «Զանգեզուր» անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի»:

 

armenpress.am

Աֆղանստանում իր մասին է հայտարարել թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանության զինված խումբը

«Հարավային Թուրքստան» զինված խումբը հայտարարել Է Աֆղանստանի հյուսիսում իր գոյության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսաուղերձում, որը հրապարակվել Է Aamaj News լրատվական գործակալության տելեգրամ-ալիքում, զինված խմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նպատակը թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն Է:

«Մեր նպատակը Թուրանն Է: Մենք թուրք ենք՝ ուզբեկները, թուրքմենները, այմակները, ղրղզները, ղազախները, կիպչակները եւ թաթարները: Մենք մեր գոյության մասին հայտարարում ենք Մազարի Շարիֆից»,-իրենց տեսաուղերձում հայտարարել են զինված խմբի ներկայացուցիչները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

.panarmenian.net

Ալիև․ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոնտրպրոդուկտիվ է անվանել «ԵԱՀԿ ՄԽ-ն վերականգնելու ՀՀ և մի շարք երկրների փորձերը» և հավելել, որ դրանք «ավերիչ են Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար»։

«ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է 1992թ․։ Այն կոչված էր լուծում գտնելու այդ հակամարտության համար, սակայն,․․․փոխարենն այն գործիքի վերածվեց այն անձանց ձեռքում, որոնք ցանկանում էին, որ օկուպացիան անվերջ տևեր», -ասել է նա, տեղեկացնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա, և որ իրենք հրաժեշտ են տվել այդ խմբին։

«Բայց Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել խումբը, բայց դա անհնար է, այն մեռած է»,-ասել է Ալիևը։

‌Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի`Լորա Հոչլան։Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ:

 

.panarmenian.net

Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Անկարային արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան հավանություն է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին։

Փոխարենը Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Անկարային արտահանձնել Թուրքիային ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին, գրում է BBC-ն։

«Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հուշագիր են ստորագրել, որը ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ Ֆինլանդիայի և Շվեդիայի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը»,-ասել է նա։

Ստոլտենբերգն իր հայտարարության մեջ ահաբեկչական կազմակերպություն է անվանել Քրդական աշխատավորական կուսակցությանը։

Թուրքիայի կառավարությունն իր պաշտոնական մեկնաբանության մեջ նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։

‌ ‌

 

Պիտակ