Հուլիս 01, 2022 10:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.07.2022

Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և երկաթուղային, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության ցանցերի առկայությունը արժեքավոր հնարավորություններ են տնտեսական ու և առևտրային ոլորտներում։

Էթեմադ օրաթերթ

Թշնամին փորձում է տարաձայնություններ հրահրել Իրանի էթնիկ խմբերի միջև

Իրանի նախագահի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հարցերով խորհրդականն ասել է. «Քուրդիստան նահանգում տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև տարաձայնություններից խուսափելը և միասնության ու համախմբվածության պահպանումն ու ամրապնդումը պետք է լինի բոլոր էթնիկ խմբերի առաջնահերթությունը»:

Նախօրեին Սանանդաջում ԶԼմ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Աբդուլսալամ Քարիմին նշել է, որ թշնամին փորձում է տարաձայնություններ հրահրել էթնիկ խմբերի միջև: 

Նա հավելել է. «Քուրդիստան նահանգում տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև տարաձայնություններից խուսափելը և միասնության ու համախմբվածության պահպանումն ու ամրապնդումը պետք է լինի բոլոր էթնիկ խմբերի առաջնահերթությունը»:

 

Իրան օրաթերթ

Իրանն առաջատար դիրք ունի Ասիայի երկաթուային արդյունաբերության ոլորտում

Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և  երկաթուղային, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության ցանցերի առկայությունն արժեքավոր  հնարավորություններ են տնտեսական և առևտրային ոլորտներում։

Եկամուտ ապահովելուց և երկրի տնտեսության մեջ կարևոր դեր խաղալուց բացի, տարանցիկ կարողություններն Իրանի համար կարող են ռազմավարական նշանակություն ունենալ, քանի որ դրանց միջոցով հնարավոր կլինի  ամրապնդել տնտեսական դիվանագիտությունն Իրանի ու աշխարհի երկրների միջև, և արդյունքում աշխարհի երկրների մեծ մասը կախված կլինի Իրանի հետ տնտեսական համագործակցությունից և կնվազի պատժամիջոցներից երկրի կրած վնասը:

Փորձագետների կարծիքով, նավթային պատժամիջոցների խստացման և   արժութային ճգնաժամի հետևանքով, իրանցի պաշտոնյաներն այսօր ավելի լավ են հասկանում տարանման հնարավորությունները՝  արտարժույթ ներագրավելու,  եկամուտները մեծացնելու և պատժամիջոցների վնասները չեզոքացնելու հարցում:

Կանխատեսվում է, որ կառավարությունն առաջիկայումա վելի մեծ ուշադրություն կդարձնի այս խնդրին: 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կասպից ծովը հնարավորություն կտա շրջանցել պատժամիջոցները

Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի հենց  սկզբից արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից  հայտարարվել է տարածաշրջանային դիվանագիտության զարգացումը և հարևանների հետ հարաբերությունների հաստատումը: 

Կառավարությունն  այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հյուրընկալելով տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների: Հարևան երկրների ղեկավարների հարվերով այդ երկրներ իրանցի պաշտոնայների այցերն ու հանդիպումները պաշտոնյաների հետ,  կամ մասնակցությունը տարբեր հանդիպումներին, նույնպես իրականացվել են այդ քաղաքականության շրջանակում:

Հարևանների և ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը և պատժամիջոցները չեզոքացնելու և տնտեսական և քաղաքական դիվանագիտության ակտիվացման համար այդ երկրների  ներուժի օգտագործումը Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն նպատակն էր, որի արդյունքում երկիրն անդամակցեց  Շանհայի համագործակցության կազմակերպությանը և Թուրքմենստանից գազի փոխանակման համաձայնագրին։ Մոսկվայի կողմից մեծ Սիրիկ էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորումը տարանցիկ ուղիների, ներառյալ՝ հյուսիս-հարավ տարանցիկ երթուղին վերականգնմանն ուղղված ջանքերն, արտահանման և առևտրի ծավալների ավելացումը հարևանների հետ հավասարակշիռ հարաբերությունները, այլ ուշագրավ ձեռքբերումներ են, որոնք կարելի է նշել որպես 13-րդ կառավարության ղեկավարի արտասահմանյան այցերի ձեռքբերումներ։

 

Համշահրի օրաթերթ

Իրանը դրական է գնահատել Դոհայի բանակցությունները

Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին և Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցում քննարկել են Դոհայում պատժամիջոցների վերացման  շուրջ  բանակցությունների արդյունքները:

Կատարի արտգործնախարարը,  որպես անուղղակի եռակողմ բանակցությունների այս փուլի (Իրան-ԵՄ-ԱՄՆ) հյուրընկալող, բանակցային գործընթացը կառուցողական և դրական է գնահատել։

Ամիր Աբդոլլահյանը երախտագիտություն է հայտնել  Կատարի հյուրընկալության համար և նշել. «Մենք դրական ենք գնահատում  Դոհայում կայացած բանակցությունները»:

 

armenpress.am

Մադրիդում կայացել է Էրդողանի և Մակրոնի փակ հանդիպումը

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին Մադրիդում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։

Իսպանիայի մայրաքաղաքում բանակցությունները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Հունիսի 29-ի երեկոյան նախատեսվում է նաև Թուրքիայի ղեկավարի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

 

armenpress.am

 ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Մադրիդում տեղի ունեցող գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործունեության և միջազգային հարաբերություններում առկա իրավիճակի հետ կապված հարցեր:

Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են գտնվել  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռիզեից պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը:

 

armenpress.am

Նախանշվել են Սերբիայի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ

  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պատվիրակությանը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կողմերը փոխադարձ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի իրենց ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը, նախանշել երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

«Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նախարարության գործունեությանը և իրականացվող աշխատանքներին, ներկայացրել ՀՀ կառավարության քաղաքականությունն՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թվայնացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տեխնոլոգիական կրթությանը, տրամադրվող հարկային արտոնություններին, «Ինժեներական քաղաք» ծրագրին»,- ասվում է հաղորդագրության մեջ

Ըստ աղբյուրի՝ Նեմանյա Ստարովիչը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի սերբական  փորձը՝ առանձնացնելով թվայնացման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տեխնոլոգիական կրթության ուղղությունները, ընդգծել արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որում նշանակալի ձեռքբերումներ ունի Սերբիայի Հանրապետությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ոլորտների վերաբերյալ երկու երկրների միջև համագործակցության մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին արբանյակին:

 

panarmenian.net

Իսրայելն ավելի քան 1000 ադրբեջանցի մասնագետ կպատրաստի կիբերանվտանգության ոլորտում

 Իսրայելի Technion համալսարանն ավելի քան 1000 ադրբեջանցի մասնագետ կպատրաստի կիբերանվտանգության ոլորտում։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայությունն ու Իսրայելի Technion համալսարանը համաձայնագիր են կնքել։

Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը 3 տարվա ընթացքում ավելի քան 1000 մասնագետ կպատրաստի Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնում, տեղեկացնում է Interfax.az-ը։

Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի Իսրայել կատարած այցի շրջանակում։

 

panarmenian.net

Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Անկարային արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան հավանություն է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին։

Փոխարենը Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Անկարային արտահանձնել Թուրքիային ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին, գրում է BBC-ն։

«Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հուշագիր են ստորագրել, որը ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ Ֆինլանդիայի և Շվեդիայի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը»,-ասել է նա։

Ստոլտենբերգն իր հայտարարության մեջ ահաբեկչական կազմակերպություն է անվանել Քրդական աշխատավորական կուսակցությանը։

Թուրքիայի կառավարությունն իր պաշտոնական մեկնաբանության մեջ նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։

 

Պիտակ