Հուլիս 01, 2022 13:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ընդգծվել է, որ Կասպից ծովում անվտանգության ապահովում հնարավոր է հաստատել առանց օտարներ ներկայության

Մերձկասպյան երկրների ափամերձ երկրների 6-րդ գագաթնաժողովն իր աշխատանքն ավարտեց համատեղ հայտարարության հրապարակմամբ, որը հայտնի է որպես Աշխաբադի հայտարարություն։

Հայտարարության եմջ անդրադարձ է կատարվել ափամերձ 5 երկրների համագորակցությանն ու ընդգծվել է, որ Կապսից ծովում անվտանգության հաստատման համար օտարկերկրյա ուժերի ներկայության անհրաժեշտություն չկա: Հայտարարության մեջ ընդգծվել է նաև  այս ջրային տարածքի շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը:

Հունիսի 29-ին մեկնարկած մերձկասպյան  պետությունների 6-րդ գագաթնաժողովին ներկա էին Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի Հանրապետության և Թուրքմենստանի գործադիր իշխանության ղեկավարները։ Աշխաբադի հայտարարության համաձայն՝ որոշվել է Կասպյան 7-րդ գագաթնաժողովն անցկացնել Իրանում։ Հայտարարության մեջ  ևս մեկ անգամ նշվել է որ.

Կասպից ծովը խաղաղության, հնգակողմ համատեղ համաձայնագրերի, բարիդրացիության և արդյունավետ միջազգային համագործակցության ծով է։

Ափամերձ երկրների ղեկավարները նաև կարևորել են Կասպից ծովում ռազմական ոլորտում համատեղ փոխգործակցությունը: Աշխաբադի հանդիպմանը Կասպից ծովում  ՆԱՏՕ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի  ներկայության վրա կասպյան երկրների ղեկավարների շեշտադրումը ծովափնյա որոշ երկրների ղեկավարների արտահայտած կարևոր ուղերձն էր:

Կասպից ծովի ափամերձ երկրների ղեկավարների հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ անվտանգության հարցերում համատեղ համագործակցությունը այն կարևոր խնդիրներից է, որոնք գտնվում են մերձկասպյան երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում։ կարևոր է նաև Կասպից ծովում օտար ուժերի ռազմական ներկայության բացակայության հարցը:

Այս համատեքստում Իրանի և Ռուսաստանի ղեկավարները մշտապես ընդգծել են ափամերձ պետությունների կողմից Կասպից ծովի անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Մերձկասպյան երկրների մյուս կարևոր խնդիրը  օտար ուժերի ռազմական ներկայությունը բացառելն է:

Այս կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, ՌԴ  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Կասպից ծովի տարածաշրջանում հարևան երկրների միջև համագործակցության կարևորությունը և  ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայությունը բացառելը: նա նաև ընդգծել է  այս տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ափերի բացառիկ վիճակը։

ԻԻՀ նախագահի  և դրանցի անմիջապես հետո ՌԴ  նախագահի շեշտադրումները ցույց են տալիս այս խնդրի կարևորությունը Իրանի և Ռուսաստանի համար։

Նկատի ունենալով ափամերձ երկրների կողմից Կասպից ծովի անկախության պահպանման կարևորությունը և Կասպից ծովի առաջնորդների կողմից ՆԱՏՕ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը բացառելու ամսին հայտարարությունը, կարելի է ասել, որ երկրները զգայուն են դարձել Կասպից ծովում ՆԱՏՕ-ի անդամների և Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի ներկայության  նկատմամբ։ Ըստ էության, ափամերձ երկրները համոզված են, որ Կասպից ծովում օտարերկրացիների ներկայությունը հակասում են այս ջրային տարածքի անվտանգությանը։

Այս իրավիճակում, թվում է, թե  որոշ ափամերձ երկրներ, խախտելով ներկայիս հավասարակշռությունը, որոշ օտարերկրյա կառավարությունների օգնությամբ, փորձում են խախտել առկա հավասարակշռությունը, որից շահելու են նրանց արտասահմանցի  դաշնակիցները։ Մինչդեռ ցանկացած օտար երկրի ներկայությունը կարող է անապահովություն և անկայունություն բերել Կասպից ծովում։