Հուլիս 01, 2022 19:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինը դատապարտել է ՆԱՏՕ-ի իմպերիալիստական ​​հավակնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է ՆԱՏՕ-ի «իմպերիալիստական ​​նկրտումները», որը, նրա կարծիքով, փորձում է ուկրաինական պատերազմի միջոցով ապացուցել իր գերակայությունը։

Պուտինը նշել է, որ իր կարծիքը հաստատում է պատերազմի շարունակման համար Եվրոպայի կողմից Ուկրաինային աջակցության շարունակումը և երկխոսությանը հակադրվելը և ասել. «Ուկրաինայի և այդ երկրի ժողովրդի շահերը Արևմուտքի և ՆԱՏՕ-ի նպատակը չեն, այլ միջոց՝ պաշտպանելու իրենց անձնական շահերը։ Փաստորեն, ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ն վաղուց արտաքին թշնամու կարիք ուներ, որպեսզի կարողանար իր շուրջը հավաքել իր դաշնակիցներին»:

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի փորձի պատճառով ծագած Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Ուկրաինային արևմտյան երկրների աջակցությունը պատճառ դարձան, որպեսզի  պատերազմը երկարաձգվի, և հետևաբար փակվեց բանակցելու և պատերազմն ավարտելու ճանապարհը։ Այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ոչ կառուցողական և ռազմատենչ դիրքորոշումները Մոսկվայի նկատմամբ և նրա անվտանգության պահանջները մեծացրել են Եվրոպայում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական առճակատումը։

Վերջին տարիներին Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն մշտապես շեշտել են Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ ուղղված սպառնալիքների առկայությունը, սակայն փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն, վերջին երկու տասնամյակների ընթացքում դեպի արևելք ընդլայնման քաղաքականության շրջանակներում, մեծ ջանքեր է գործադրել Կենտրոնական և արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների այդ կազմակերպությանն անդամակցության համար։ Եվ միևնույն ժամանակ լրջորեն ցանկանում է Ռուսաստանի հարևան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Փաստորեն, ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի կարևոր նպատակներից մեկը Ռուսաստանի ամբողջական զսպումն է, և իրականում նրա շրջապատումը, մինչդեռ ՆԱՏՕ-ի զարգացումը և հնարավորինս շատ եվրոպական և հարևան երկրների անդամակցությունը նույնպես  այս կազմակերպության նպատակներից են համարվում:

Նշելով, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն անհրաժեշտ է, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար  Լիզ Թրասն ասել է. «Այսօրվա կարևոր խնդիրը գլոբալ ՆԱՏՕ-ի վրա կենտրոնանալն է, քանի որ այն ապահովում է եվրոպական տարածաշրջանի անվտանգությունը, և պետք է զգույշ լինել Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցում:

Փաստորեն, ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտին Չինաստանի ու Ռուսաստանի դեմ և ընդլայնել իր քաղաքականությունը։ Այս առումով ուկրաինական պատերազմն այժմ ճանապարհ է հարթել ՆԱՏՕ-ի տարածամոլության համար, քանի որ ԱՄՆ-ի գլխավորությամբ եվրոպական երկրներն այժմ պարտավորվել են իրականացնել իրենց միջամտողական և տարածամոլական ​​քաղաքականությունը: Ինչպես խոստովանել են ԱՄՆ հետախուզության և ռազմական նախկին պաշտոնյաները, ԱՄՆ լրտեսների ներկայությունը Ուկրաինայում նշանակում է, որ ԱՄՆ-ը միջնորդավորված պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ:

Այդ կապակցությամբ Պուտինը զգուշացրել է, ասելով, որ ՆԱՏՕ-ն սառը պատերազմի մնացուկ է, և Մոսկվան այն համարում է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության իրականացման գործիք։

Այժմ ՆԱՏՕ-ի առաջնորդները հավաքվել են Իսպանիայում՝ որոշելու կազմակերպության քաղաքականությունը: Մադրիդում ՆԱՏՕ-ի ղեկավարների ընթացիկ հանդիպմանը դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է. «ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ Դաշինքը նախապատրաստվել է նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը»։

Մինչ ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր ազդեցության գոտին, դա կփոխի պայմանները՝ ի վնաս Եվրոպայի։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիջյանն այս առնչությամբ ասել է. «ՆԱՏՕ-ի անդամները քայլում են «սառը պատերազմի» մթնոլորտում և մտածելակերպով: Նրանք պետք է մի կողմ դնեն «թշնամությունն» ու «զրոյական գումարով խաղը» և չփորձեն Եվրոպայից հետո, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում փոխել իրավիճակը»:

Թվում է, թե Եվրոպայի ներկայիս քաղաքականությունն համաշխարհային խաղաղության հաստատմանը և Եվրոպայի պաշտպանությանը համահունչ լինելու փոխարեն, աշխարհում ՆԱՏՕ-ի տիրույթի ընդլայնման, ինչպես նաև այլ երկրներում ՆԱՏՕ-ի վերահսկողության ու միջամտության շրջանակում է:  Քաղաքականություն, որը լարվածություն կառաջացնի նաեւ Եվրոպայի համար։

 

Պիտակ