Հուլիս 02, 2022 19:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.07.2022

Իրանի 13-րդ կառավարությունն իր աշխատանքի սկզբում հայտարարեց հարևան երկրների հետ քաղաքական և տնտեսական տարբեր ոլորտներում դիվանագիտական ​​հարաբերությունների զարգացման նպատակի մասին: Եվ մերձկասպյան ափամերձ երկրների ղեկավարների վեցերորդ գագաթնաժողովում Իրանի ներկայությունն այս խոստման իրականացման ապացույցն է:

Շահրվանդ օրաթերթ

Իրանի դիվանագիտական ուղղվածությունը. Ուղղությունը դեպի հյուսիս

Իրանի 13-րդ կառավարությունն իր աշխատանքի սկզբում հայտարարեց հարևան երկրների հետ քաղաքական և տնտեսական տարբեր ոլորտներում դիվանագիտական ​​հարաբերությունների զարգացման նպատակի մասին: Եվ մերձկասպյան ափամերձ երկրների ղեկավարների վեցերորդ գագաթնաժողովում Իրանի ներկայությունն այս խոստման իրականացման ապացույցն է:

Իրանի 13-րդ կառավարությունն իր աշխատանքի հենց սկզբից կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը:

Փորձագետները նշում են, որ Իրանը և մերձկասպյան ափամերձ երկրները միմյանց արտադրանքի լավ սպառողներ են, և  այդ երկրների հարաբերությունները կարող են լուծել   տարածաշրջանի արտահանման և առևտրի ոլորտում առկա խնդիրները։

Թեհրան-Բաքու միացյալ առևտրի պալատի փոխնախագահ Մեհրան Ֆախրին նույնպես այդ կարծիքն ունի:

 

Քեյհան օրաթերթ

Իսրայելը մեծ գումարներ կծախսի վերջին չորս տարիների ընթացքում հինգերորդ ընտրությունների համար

Պաղեստինի օկուպացված տարածքներում տիրող տնտեսական պայմանների պատճառով, հերթական ընտրությունների անցկացման համար բավականաչափ գումար չկա:

Հինգշաբթի օրը, երբ Յաիր Լապիդը մտավ վարչապետի նստավայր՝ որպես Սիոնիստական ​​ռեժիմի 14-րդ վարչապետ, բոլոր հայացքներն ուղղված էին ռեժիմի դատարկ դրամարկղերին, քանի որ  չորս անորոշ փուլերից հետո  հինգերորդ ընտրությունների համար չկա անհրաժեշտ գումար:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ այս ընտրությունները լինելու են ամենածախսատարը:

 

Ջավան օրաթերթ

Բանակցությունների և պատժամիջոցների միաժամանակյա կառավարում

Իրանի միջուկային բանակցություններն անցնում են մի մայրցամաքից մյուսը և դրա դեմքը փոփոխվում է 1+5 կամ 1+2 թվերով, սակայն այն մեզ չի լքում:

Բանակցող երկու կողմերի համար կարևոր է մնալ բանակցությունների սեղանին:  Իրանը բազմիցս  հայտարարել է, որ չի լքի բանակցությունների սեղանը, իսկ մյուս կողմը, չնայած բանակցային գործընթացի խաթարմանը, նա է, ով ամեն  ընդմիջումից հետո հենց ինքն է առաջարկում վերադառնալ բանակցության սեղանին։

Թեև ամերիկացիները բանակցությունների լուրերի հրապարակման ժամանակ դիմում են ստի և բլեֆների, իսկ Դոհայի բանակցություններից հետո սպառնում էին նաև «կանխել իրանական նավթի վաճառքը», սակայն ՕՊԵԿ-ի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին՝ պաշտոնապես շրջանցելով պատժամիջոցները Իրանը ստացել է  25 միլիարդ դոլար՝  ժողովրդի աջակցությամբ և կառավարության ջանքերի արդյուքնում, որոնք ուղղված են  նվազեցնելու կախվածությունը նավթի արտահանումից և չեզոքացնելու պատժամիջոցները։

 

Էթելաաթ օրաթերթ

600 իրաքցի ուսանողների ջարդի հեղինակը հայտնվել է  Հաշդ ալ-Շաաբիի թակարդում

Ահաբեկիչ Զարգամ Աբու Հայդերը, ով հայտնի էր որպես «Սփայքեր» դահիճ, Իրաք թաքֆիրական ներխուժման առաջին օրերին անձամբ դաժանորեն   սպանել է այս երկրի ՌԾՈՒ քոլեջի հարյուրավոր պատանիների և երիտասարդ ուսանողների: Ութ տարի անց նա հետախուզական-անվտանգության գործողության արդյունքում ընկել է իրաքյան Հաշդ ալ-Շաաբիի ուժերի թակարդը և ձերբակալվել։

 

armenpress.am

Թեհրանը ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կանցկացնի իր գործընկեր Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Նախատեսված է հանդիպում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Al Ekhbariya հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը Դամասկոսի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թեհրանը «ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը»:

«Մենք մեր խնդիրն ենք համարում կանխել ճգնաժամի առաջացումը և փորձել շարժվել դեպի խաղաղություն, կայունություն և անվտանգություն՝ հաղթահարելով Իրանի հետ սերտ կապեր պահպանող երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները»,-նշել է նա։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանն ըմբռնումով է մոտենում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին: «Թեպետ, մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը եւ փորձելու ենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի արտաքին գործերի նախարար նշել է, որ մայիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Թեհրան կատարած այցից հետո Սիրիայի հետ երկկողմ հարաբերություններում որակապես նոր փուլ է սկսվել: Նրա խոսքով՝ Իրանը հանդես է գալիս Սիրիայի հետ ռազմավարական կապերի ամրապնդման օգտին՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման միջոցով։

 

armenpress.am

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

 

armenpress.am

Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի ծանր ալիք է սպասվում. նախարար

 Գերմանիայում աշնանը և ձմռանը սպասվում են կորոնավիրուսային համաճարակի «ծանր ալիքներ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաութերբախը (Karl Lauterbach):

Նախարարը միաժամանակ խոստացել է արագացնել «Համաճարակային պաշտպանության մասին» օրենքի նոր տարբերակի մշակման աշխատանքները։

Գարնանը Գերմանիայում հանվել են մի շարք կարանտինային սահմանափակումներ, որոնք մինչ այդ գործում էին։ Աշնանը համաճարակային իրավիճակի վատթարացման մտավախությունների ֆոնին Գերմանիայի քաղաքային խորհուրդները կոչ են անում վերականգնել կորոնավիրուսի անվճար թեստավորումն ամբողջ երկրում։ Նշվում է, որ կորոնավիրուսային արագ անվճար թեստերը կարևոր գործիք են COVID-19 համաճարակի դեմ պայքարում։

 

panarmenian.net

‌Ուզբեկստանում ցույցեր են․ Դեմ են երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու դրույթի չեղարկմանը

 Ուզբեկստանում բողոքի ցույցեր են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքից հանվելու է երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու իրավունքի մասին դրույթը։

Ակցիաներ են անցել Նուկուսում, Չիմբայում և Մույնակում։

Ուզբեկստանի մաս հանդիսացող Կարակալպակստանի հանրապետության մայրաքաղաք Նուկուսի բնակիչները դեմ են հանդես եկել այն դրույթին, որով տարածաշրջանը կկորցնի երկրի կազմից դուրս գալու հանրաքվեի իրավունքը։

Հուլիսի 1-ին Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունն այդ ցույցերն «ապօրինի» է անվանել, գրում է Deutsche Welle-ն։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։

Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։

Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։

 

panarmenian.net

ՌԴ ԿԲ-ն թույլատրել է ռուսաստանցիներին ամսական մինչև $1 մլն փոխանցել արտասահմանյան հաշիվներին

 ՌԴ ԿԲ-ն թույլատրել է ռուսաստանցիներին ամսական մինչև $1 մլն փոխանցել արտասահմանյան հաշիվներին:

Նախկինում թույլատրելի գումարը $150,000 էր կազմում։ Կենտրոնական բանկում ասել են, որ փոփոխությունները կապված են «ներքին արտարժույթի շուկայում կայուն դրության հետ», գրում է Forbes.ru-ն։

Ռուսաստանի բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց համար արտերկիր փոխանցումների շեմը մինչև 1 մլն դոլար հուլիսի 1-ից։ Խոսքը ՌԴ բանկում սեփական հաշվից արտերկրում սեփական հաշվին կամ այլ անձի փոխանցումների մասին է։

ՌԴ-ից արտերկրի բանկային փոխանցումների սահմանափակումներ սկսեցին կիրառվել Ուկրաինայում ՌԴ կողմից պատերազմի մեկնարկից ի վեր։ Սկզբում թույլատրելի գումարը մեկ ամսում կազմում էր $5000, սակայն, հետո շեմը մի քանի անգամ բարձրացվել է։ ‌

 

 

Պիտակ