Հուլիս 03, 2022 18:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լապիդը օկուպացված տարածքներում  ամենակարճ պաշտոնավարող վարչապետն է լինելու

Յաիր Լապիդը ստանձնել է Իսրայելի ժամանակավոր վարչապետի պաշտոնը: Նա կլինի տարածքներում վարչապետի պաշտոնն ամենակարճ ճամկետը զբաղեցրած պաշտոնյան:

Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի կոալիցիոն կառավարությունը ստեղծվել է անցյալ տարվա հունիսին՝ վերջ տալով օկուպացված տարածքներում Բենիամին Նեթանյահուի 12-ամյա վարչապետությանը։ Նաֆթալի Բենեթը վարչապետի պաշտոնը վարելու էր 2 տարի, իսկ Յաիր Լապիդը պետք է դառնար վարչապետ 2023 թվականի հոկտեմբերից։ Այնուամենայնիվ,  կաբինետը փլուզվեց իր առաջին տարեդարձին ընդառաջ, և Բենեթին փոխարինեց Լապիդը: Նա ժամանակավորապես կզբաղեցնի այդ պաշտոնը, մինչև նոյեմբերին տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ և  հայտարարվի նոր վարչապետի անունը։

Թե ինչու Բենեթը չմնաց Իսրայելի վարչապետի պաշտոնում մինչև ընտրությունների անցկացումը, կապված է 2021 թվականի հունիսին Լապիդի հետ նրա համաձայնության հետ: Ըստ այդ համաձայնագրի, որը ձևավորվել էր 2021 թվականի հունիսին, կոալիցիոն կաբինետի ձևավորման ժամանակ, քանի որ կոալիցիայի ձախողումը պայմանավորված էր Բենեթի գլխավորած «Եմինա» կուսակցության անդամների հեռանալով, Նաֆթալի Բենեթը պաշտոնանկ արվեց վարչապետի պաշտոնից, իսկ Յաիր Լապիդը որպես ժամանակավոր վարչապետ՝ մինչև հաջորդ կոալիցիայի ձևավորումը կգլխավորի կառավարությունը:

Եթե ​​Իսրայելը նոր ընտրությունների անցկացումից հետո չմտնի քաղաքական փակուղու նոր շրջան, ապա վարչապետ Յաիր Լապիդի պաշտոնավարության շրջանն ամենակարճը կլինի օկուպացված տարածքներում։ Լապիդի քաղաքական կյանքը ընդամենը մեկ տասնամյակ է շարունակվում, բայց այս մեկ տասնամյակում նա ցույց տվեց, որ ի վիճակի չէ գործելու օկուպացված տարածքների բարդ քաղաքական դաշտում։ Մինչ քաղաքականություն մտնելը Լապիդը ներկա է եղել մեդիայի ու արվեստի աշխարհում, իսկ 2012 թվականին քաղաքական ասպարեզ է դուրս եկել «Յեշ Աթիդ» կուսակցության հիմնադրմամբ։

Երեք տարի անց Լապիդը մտավ Իսրայելի Քնեսետ և այնուհետև Բենիամին Նեթանյահուի կողմից ներկայացվեց որպես Իսրայելի ֆինանսների նախարար: Սակայն նա շուտով հեռացվեց այդ պաշտոնից՝ Նեթանյահուի հետ խիստ տարաձայնությունների պատճառով, և  դարձավ Նեթանյահուի ընդդիմության առաջնորդ։

Լապիդը նախկինում երկու անգամ կարող էր ընտրվել Իսրայելի վարչապետի պաշտոնում, սակայն երկու անգամն էլ դա նրան չհաջողվեց։ 2020 թվականի ընտրություններում Լապիդը դաշինք էր կազմել Բենի Գանցի հետ, սակայն Գանցը հավատարիմ չմնաց այդ դաշինքին և դաշնակցեց Նեթանյահուի հետ: Ուստի այս կոալիցիայի գլխավոր պարտվողը սկզբում Յաիր Լապիդն էր, իսկ հետո՝ կոալիցիոն կաբինետի ձախողմամբ, հիմնական պարտվողը Բենի Գանցն էր։ 2021 թվականի ընտրություններում Լապիդը ստացավ ամենաշատ մանդատները Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունից հետո, սակայն Նաֆթալի Բենեթի հետ համաձայնությամբ առաջինը Բենեթը դարձավ վարչապետ, և որոշվեց, որ Լապիդը այդ պաշտոնը կզբաղեցնի երկու տարի հետո՝ 2023թ. հոկտեմբերին:

Հինգ ամսից կանցկացվեն նոր ընտրություններ, և Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջակողմյան կոալիցիան, կարծես, ընտրություններում հաղթելու մեծ շանս ունի: Եթե ​​Լապիդի մրցակիցներին հաջողվի ձևավորել նոր կաբինետ, ապա նրա վարչապետության շրջանը կլինի ամենակարճը օկուպացված տարածքներում, և միայն այն դեպքում, որ հաջորդ ընտրությունները չհանգեցնեն նոր կաբինետի ձևավորմանը և կրկնվի ընտրությունների անցկացման կրկնվող ցիկլը, Լապիդը կրկին որպես ժամանակավոր վարչապետ կշարունակի իր պաշտոնավարել:

Պիտակ