Հուլիս 03, 2022 18:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.07.2022

Ամերիկյան նեոպահպանողական նախագիծը կորցրել է իր կիրառման ժամկետը, և Նոր Արևելքը, հենվելով արտադրության և առևտրի ոլորտում նոր սկզբունքների վրա, դարձել է աշխարհաքաղաքական տնտեսության կենտրոնը։

Քեյհան օրաթերթ

Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը անցել է 12 միլիարդ դոլարը

Իրանի 13-րդ կառավարությունը հստակ հայտարարել էր, որ իր արտաքին քաղաքականությունը հիմնելու է բարեկամ և հարևան երկրների,և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցության վրա։ Արտաքին առևտրի առաջնահերթությունները սահմանվել են հարևանների հետ փոխգործակցության և տարածաշրջանային համակեցության վրա կառավարության տնտեսական դիվանագիտության ուշադրության կենտրոնում: 13-րդ կառավարության մոտեցման այս փոփոխությունն այն իրավիճակում, երբ նախկին կառավարությունը իր բոլոր ջանքերը կենտրոնացրել էր նախ ՀԳՀԾ-ի բանակցությունների և  միջուկային համաձայնության ստորագրման շուրջ, իսկ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո բանակցել  ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի համար, և այս ընթացքում կորցրել էր տարածաշրջանում շատ հնարավորություններ ԱՄՆ-ի կանաչ կույսի հույսով։ 

 

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Էրդողանի գնաճային պտույտը

Թուրքիայի նախագահը այս տարի երկրորդ անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսից տնային տնտեսություններին գնաճի դիմաց պաշտպանելու համար 30 տոկոսով կբարձրացնի նվազագույն աշխատավարձի մակարդակը։ Ավելի վաղ՝ հունվարին, Թուրքիայում նվազագույն աշխատավարձը բարձրացվել էր 50 տոկոսով։ Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի կառավարության այս քայլերը կարող է հանգեցնել երկրի տնտեսության,  աշխատավարձերի և գնաճի պտույտի: Խրոնիկ գնաճի ստեղծումը պայմանավորված է Էրդողանի վարած ոչ ավանդական դրամավարկային քաղաքականությամբ, և ստեղծված իրավիճակում այդ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Տնտեսական Արևելքի առաջացումը

Իտալացի գրող Ջովանի Էրիջին իր «Ադամ Սմիթը Պեկինում, 21-րդ դարի հետնորդները»  նոր գրքում ներկայացնում է 21-րդ դարի և աշխարհում ուժերի փոփոխվող հավասարակշռության նոր պատկերը։ Այս հեղինակը պնդում է, որ ամերիկյան նեոպահպանողական նախագիծը կորցրել է իր կիրառման ժամկետը, և նոր Արևելքը, հենվելով արտադրության և առևտրի ոլորտում նոր սկզբունքների վրա, դարձել է աշխարհի քաղաքական տնտեսության կենտրոնը։

 

Էթելաաթ օրաթերթ

Ռուսաստանի համագործակցությամբ Իրանից Հյուսիս-Հարավ միջանցքով 10 մլն տոննա տարանցիկ ապրանք կտեղափոխի

Փոխադրումների համատեղ աշխատանքային կոմիտեի 13-րդ նիստում Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են Հյուսիս-Հարավ  միջանցքով 10 միլիոն տոննա տարանցիկ ապրանքների տեղափոխման մանրամասների շուրջ։ Աշխատանքային հանձնաժողովը կայացել է Տրանսպորտի, ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Էֆենդիզադեի՝ որպես Մոսկվայում Իրանի պատվիրակության ղեկավարի ներկայությամբ։ Հանդիպմանը քննարկվել են տարանցիկ, երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային, նավահանգստային և օդային համագործակցության հետ կապված հարցեր, և հանդիպման արձանագրությունը ստորագրվել է երկու երկրների պաշտոնյաների կողմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 10 մլն տոննա տարանցիկ ապրանքների տեղափոխումը Հյուսիս-Հարավ միջանցքով, որի մանրամասների շուրջ կողմերը փոխըմբռնման են հասել։

 

 

armenpress.am

Միջազգային հարաբերությունները կսկսեն զարգանալ պատերազմի ստվերում. Երևանում անցկացվեց փորձագիտական քննարկում

Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր մակարդակներում ձևավորել են այնպիսի սերտ, բարեկամական, դաշնակցային հարաբերություններ, երբ հնարավոր է հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների քննարկել խնդիրներ ու առաջ շարժվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում ու դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր-սեղան քննարկմանը նշեց «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը:

«Մեր երկրները շատ սերտ հարաբերություններ են ձևավորել տարբեր ուղղություններով՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և ամենակարևորը՝ մարդկային: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, Հայաստանի ներկայությունը Ռուսաստանում՝ կարևոր նշանակություն ունի: Բարեկամական կապերն առկա են երկկողմ հարաբերություններում, Եվրասիական հարթակում: Մենք դա գնահատում ենք, դա մեզ թույլ է տալիս հանգիստ ու առանց էմոցիաների վերաբերվել քննարկվող այն հարցերին, որտեղ մեր տեսակետները տարբեր են: Մենք հասկանում ենք, որ այդ հարցերը ևս կարող են լինել բարեկամական, սերտ, դաշնակցային հարաբերությունների մի մասը: Կարելի է ցանկացած խնդիր քննարկել ու առաջ շարժվել»,-ասաց Տիմոֆեյ Բորդաչովը:

Անդրադառնալով գլոբալ զարգացումներին, հակամարտություններին՝ Տիմոֆեյ Բորդաչովը նշեց, որ առաջիկա տարիներին, եթե ոչ տասնամյակներին, աշխարհն ապրելու է բավական ակտիվ ռազմական կոնֆլիկտների ժամանակաշրջանում: Նա նշեց՝ իհարկե, դա չի ենթադրում, որ սպառնում է գլոբալ աղետ, որովհետև միջուկային փոխադարձ զսպման գործոնն աշխատում է: Միջուկային պատերազմը չի բերի անհրաժեշտ քաղաքական արդյունքի, ու դա էլ կլինի զսպող գործոն ԱՄՆ-ի, ՌԴ-ի համար: Նրա խոսքով՝ կոնֆլիկտներ կլինեն, սակայն երկու երկրները կմշակեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան չանցնել երկուսի տարածքներին սպառնացող սահմանային գիծը:

Ըստ Բորդաչովի՝ կոնֆլիկտները կշարունակվեն, և այն երկրները, որոնք այդ տարածաշրջանների մաս են կազմում, կզգան դրանց ազդեցությունը: Դա կզգան նաև աշխարհի մյուս երկրները: Ընդգծեց,՝ հիմա երկրների միջազգային հարաբերությունները կսկսեն զարգանալ պատերազմի ստվերում:   

 

news.am

«Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր». Քերոբյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։

Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են ոչ միայն մետրոյի, այլև թունելների, երկաթգծերի կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներով ևս։

Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր, նաև կլինի մասնագիտական փորձի փոխանակում։

 

araratnews.am

Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից թույլտվություն է խնդրել լքել ակումբը, եթե գոհացուցիչ առաջարկ լինի, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի որոշումը կապված է Չեմպիոնների լիգայում մինչև կարիերայի ավարտը խաղալու ցանկության հետ։ Նշվում է, որ ինքը՝ Ռոնալդուն, կարծում է, որ իրեն մնացել է երեքից չորս տարի՝ բարձր մակարդակով խաղալու համար։Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։

Ռոնալդուն 19 մրցաշրջան անընդմեջ հանդես է եկել Չեմպիոնների լիգայում։ Նա երբեք չի խաղացել Եվրոպայի լիգայում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա հաջորդ մրցաշրջանում։ Անցած մրցաշրջանում թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայում և չի կարողացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող և 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն։

armlur.am

Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանի ինքնավարությունում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակում։ Այս մասին ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է շաբաթ նախագահի կայքում։

«Ղարակալպակստանի Հանրապետության տարածքում ժամը 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ՝ արտակարգ դրության ժամկետի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ հանձնարարված է նաև Ղարակալպակստանի տարածքում ստեղծել հրամանատարական գրասենյակ, որը կգլխավորի ազգային գվարդիայի հրամանատար Ռուստամ Ջուրաևը։ Արտակարգ դրության ընթացքում նախագահը նաև կարգադրել է ուժեղացնել հասարակական կարգի պաշտպանությունը Ղարակալպակստանում, հատկապես կարևոր և դասակարգված օբյեկտների, սահմանափակումներ մտցնել ազատ տեղաշարժի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա, ապահովել փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, ինչպես նաև սահմանափակել մուտքը և ելքը Ղարակալպակստանից: Արգելվում է նաև խաղաղ հանդիպումների, ժամանցային, սպորտային և հանրային այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, զենքի և զինամթերքի վաճառքը։

Միաժամանակ պետության ղեկավարը կարգադրել է «ապահովել ֆիզիկական անձանցից զենքի ու զինամթերքի ժամանակավոր առգրավումը»։ Օրենքի և կարգի պաշտպանության համար լրացուցիչ կներգրավվեն հանրապետության պաշտպանության նախարարության ուժերն ու միջոցները։

Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը:

 

armlur.am

Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ

Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում (որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը)՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։

Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու համար:

Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան 5,1 հազար դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանում Կապիկի ծաղիկի պատճառով անցում դեպի հեռահար աշխատանքի չի լինի, քանի որ վարակն ավելի դանդաղ է տարածվում, քան COVID-19-ը։

 

 

 

 

 

 

 

Պիտակ