Հուլիս 04, 2022 17:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.07.2022

Սիոնիստական ​​թերթերը գրել են, որ Իրանը փորձում է լինել Կենտրոնական Ասիայի տարանցիկ կենտրոնը, և դա անհանգստություն է առաջացրել Թել Ավիվի իշխանությունների մոտ։

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստների վախը հարևանների հետ Իրանի հարաբերությունների նոր դարաշրջանից

Սիոնիստական ​​մամուլը գրել է, որ Իրանը ցանկանում է լինել Կենտրոնական Ասիայի տարանցիկ կենտրոնը, և այս երկիրը կարծում է, որ կարող է հարաբերությունների նոր դարաշրջանի հասնել։

Շաբաթ օրը սիոնիստական ​​թերթերից մեկը անդրադառնալով Իրանի դիվանագիտական ​​նոր քայլերին, ուղղված Կենտրոնական Ասիայի երկրների հետ ամուր հարաբերություններ հաստաելուն,  գրել է.<<Իրանը կարծում է, որ փորձելով համագործակցել Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների հետ կարող է առաջընթաց գրանցել>>։

Ֆարս գործակալության հաղորդման  հաղորդման, Jerusalem Post թերթը Սեթ Ֆրանցմանի գրած վերլուծության մեջ անդրադարձել է.<<Վերջին տասնամյակում Իրանը ձգտում է ընդլայնել և մեծացնել համագործակցությունն իր արևելյան հարևան երկրների հետ>>։ 

Իրանը մասնակցում է այնպիսի ֆորումներին, ինչպիսին է «Շանհայի համագործակցության կազմակերպությունը։ Իրանը մոտիկից համագործակցում  է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ինչպես նաև մասնակցել է 2019 թ. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած նիստին։

 

Էբթեքար օրաթերթ

Թրամփի վերելքը՝ իշխանության վերադառնալու համար

The New York Post-ը, վկայակոչելով Դեմոկրատական ​​կուսակցությանը ծանոթ մարդկանց, գրել է.<<Եթե ​​Ջո Բայդենը չմասնակցի 2024 թվականի նախագահության երկրորդ շրջանի ընտրություններին, դեմոկրատները հույս չունեն նրա տեղակալ Քամալա Հարիսի հնարավոր առաջադրման հետ։ Թերթը հավելել է. <<Սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների ավելի քան 50 տոկոսը լավ կարծիք չունի Հարիսի մասին>>։

 

Քեյհան օրաթերթ

Ուկրաինայի պատերազմն ու 380 դոլարանոց նավթի շշուկը

Ուկրաինայի պատերազմը չի սահմանափակվում միայն Արևելյան Եվրոպայով և վերածվել է սննդի և էներգետիկայի մեծ պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Անցած 4 ամիսների ընթացքում Ամերիկան ​​և Եվրոպան ամեն կերպ փորձել են ազատվել ռուսական նավթից և գազի կախվածությունից։ Այս ջանքերը ոչ միայն արդյունքի  չեն հասցվել, այլեւ նավթի, գազի եւ պարենային ապրանքների գների անսպասելի աճը հանգեցրել է Ռուսաստանի եկամտի աղբյուրների կտրուկ աճին։ Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ մայիսին Ռուսաստանում հում նավթի արդյունահանումն աճել է օրական մոտ 10,55 մլն բարելի։ Չնայած արևմտյան պատժամիջոցներին, Ռուսաստանը մայիսին ավելացրել է իր եկամուտը 20 միլիարդ դոլարով, գների աճը հանգեցրել  նրան որ Ռուսաստանը 1,7 միլիարդ դոլարով ավելի շատ նավթ է  վաճառել ապրիլի համեմատ։ Բրիտանական «Daily Mail» օրաթերթը գրել է՝ նավթի գնի 4 անգամ բարձրացման հավանականության մասին։ Նավթի ներկայիս գինը մեկ բարելի դիմաց 111 դոլար է, իսկ եթե Պուտինը փորձի նավթի մատակարարումը կտրել համաշխարհային շուկայից, ըստ Daily Mail-ի, հնարավոր է, որ նավթի գինը մեկ բարելի դիմաց հասնի ավելի քան 380 դոլարի։

 

Իրան օրաթերթ

Իրանի ժողովրդի 70 տոկոսը հույս ունի ապագայի նկատմամբ

Իրանի վստահելի սոցիոլոգիական կենտրոնների հարցումները վկայում են ապագայի հույսի, լուսավոր հորիզոնների և իրանցիների հարաբերական գոհունակության մասին՝ ինչպես սոցիալական վիճակից, այնպես էլ որոշ ոլորտներում կառավարության աշխատանքից։ Այս իրավիճակում իշխանության որոշ ներքին քննադատներ, հենվելով արեւմտյան կենտրոնների ու ինստիտուտների ոչ հավաստի հարցումների վրա, հասարակությանը հաղորդում են բոլորովին հակառակ արդյունքներ։ Ընդհանրապես, կեղծ հարցումների օգտագործումը որպես քաղաքական մրցակցին հարցականի տակ դնելու գործիք ներքաղաքական կյանքում սովորական երեւույթ է։ Այդ ջանքերի թվում են արտասահմանյան սոցհարցումների արդյունքները, որոնք օգտագործվել են կառավարության որոշ քննադատների կողմից:

 

armenpress.am

BRICS-ը պատրաստվում Է ընդլայնման: Միավորման անդամներ կարող են դառնալ Արգենտինան եւ Իրանը

BRICS-ի մասնակիցները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկայան Հանրապետությունը, արդեն սկսել են նախապատրաստական գործընթացը, որը ենթադրում Է միավորման ընդլայնում: Ու թեեւ, ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ այդ հարցում արագ լուծումների սպասել չարժե, նոր թեկնածությունների քննարկումն արդեն սկսվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

BRICS-ի անդամակցության հայտեր են տվել Արգենտինան եւ Իրանը: ՌԴ-ի արտաքին գորերի նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ կան նաեւ «մի ամբողջ շարք այլ երկրներ, որոնք նույնպես հիշատակվում են քննարկումներում: Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը պնդել Է, որ միավորման անդամակցության հավակնորդների թվում են նաեւ Եգիպոսը եւ Ինդոնեզիան:

Թե ով եւ երբ  կանդամակցի BRICS-ին, կորոշի միավորման ներկայիս մասնակիցների փոխհամաձայնությունը. Ռուսաստանը եւ Չինաստանն արդեն հավանություն են տվել ընդլայնման միտմանը: Իսկ այդ որոշման մեջ հանգուցային կլինի, ինչպես նշել Է Լավրովը, «այդ կառույցի հետագա արդյունավետության ապահովումը, դրա աշխատանքից գործնական հատույցի բարձրացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

araratnews.am

Թուրքիան հատուկ գործողությունների ժամանակ չի սպասում Ռուսաստանի կողմից խոչընդոտի․ Չավուշօղլու

Թուրքիան չի հավատում, որ Ռուսաստանը կմիջամտի թուրքական զինված ուժերի գործողություններին Սիրիայի հյուսիսում, սակայն այս հարցում կան տարաձայնություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, և շուտով այդ հարցով որոշում կկայացվի։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։

armenpress.am

Բրիտանիան մշակում Է Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագարվման հարցը. Թրաս

Բրիտանիան հավանություն Է տալիս պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի եւ այս պահին մշակում Է այդ հարցը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը, որի խոսքը կիրակի երեկոյան իր կայքում հրապարակել Է The Guardian թերթը:

«Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, եւ մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության եւ ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ Է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել Է Թրասը:

Նրա խոսքով՝  Բրիտանայի խորհրդարանն «ամենայն հավանականությամբ» կընդունի նոր օրենք, որը թույլ տա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, սակայն նախարարը հավելել Է, որ օրենսդրության մեջ ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն կարող Է չզգացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

news.am

Վրաստանն արգելել է ցորենի եւ գարու արտահանումն այդ թվում Հայաստան

Երկուշաբթի ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի եւ գարու արտահանումն արգելելու մասին, տեղեկացրել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Որեւէ փոփոխություն ցորենի եւ գարու [արտահանման] արգելքի մասին կառավարության որոշման մեջ չի մտցվել, հետեւաբար, այն այսօրվանից ուժի մեջ է մտել»,- նշել են կառավարությունում։

Վրաստանի իշխանությունները հունիսի վերջին որոշում էին կայացրել ցորենի եւ գարու արտահանման արգելքի մասին։ Արգելքը կգործի մինչեւ 2023թ. հուլիս։ Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից արտահանել Վրաստանում արտադրվող եգիպտացորենը։

Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» տվյալներով, 2021թ. հանրապետությունն արտահանել է ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Հայաստան (365 հազար դոլար), 49 տոննա Թուրքիա (16 հազար դոլար) եւ 40 տոննա Ուկրաինա (10 հազար դոլար)։ Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը 2021թ. կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավելի էր, քան 2020թ.։

Վրաստանն ամեն տարի սպառում է 650 հազար տոննա ցորեն։ Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է միայն 15 տոկոսով։ Մնացածը ներմուծում է, որի ավելի քան 90 տոկոսը՝ Ռուսաստանից։ Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա տարիներին նախատեսում են ավելացնել աճեցվող ցորենի ծավալը՝ սպառվող քանակության 15 տոկոսից հասցնելով 50 տոկոսի։

Գարին, ինչպես ավելի վաղ նշել էր Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, ներկա պահին արտահանվում է Իրաք ու Իրան։ Ընթացիկ տարում  հանրապետությունում հույս ունեն հավաքել 60 հազար տոննա գարի, դրա ավելի քան 2,5 հազար տոննան արդեն արտահանվել է։

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ