Օգոստոս 03, 2022 18:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03 . 08 . 2022

Իրանն ընդամենը 3 ամսում տարանցման միջոցով վաստակել է 5 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 31 տոկոս աճ է գրանցել:

Էթելլաթ օրաթերթ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի Թայվան կատարած այցին զուգահեռ, Չինաստանը պատերազմական դիրքորոշում է  ընդունել

Չնայած Պեկինի նախազգուշացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ժամանել է Թայվանի մայրաքաղաք Թայբեյ՝ խախտելով «Մեկ Չինաստան» սկզբունքը։

Թայվանի ռազմաօդային ուժերի կործանիչները ուղեկցել են Նենսի Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը: Նշվում է, որ Թայբեյի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Նենսի Փելոսիի օդանավը,  հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են պատարստվածության վիճակի:

Միևնույն ժամանակ, Չինաստանը փակել է իր օդային տարածքը դեպի Թայվանի նեղուց տանող ճանապարհին քաղաքացիական ինքնաթիռների համար։ Չինական բանակի մեծ թվով կործանիչներ օդ են բարձրացել Չժանչժոու քաղաքից և թռիչք իրականացրել դեպի Թայվան կղզու մոտ գտնվող Ֆուցզյան նահանգ։

 

Իրան օրաթերթ

120 օրում, իրանը տարանցման միջոցով ստացել է  5 միլիարդ դոլար եկամուտ

Իրանի 4-ամսվա տարանցման վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ընթացքում տարանցման ծավալը հասել է 5 մլն տոննայի, ինչը 31 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կառավարության տարանցման նպատակն այս տարեվերջին սահմանվել է 20 մլն տոննա, և 4 ամսվա վիճակագրությամբ դրա իրականացումը հնարավոր է։

 

Քեյհան օրաթերթ

Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցներիկ, Իարնը գազով է լիցքավորել հազարավոր ցենտրիֆուգներ

ՀԳՀԾ-ի հվերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումներն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք անելանելի վիճակում են հայտնվել՝ Իրանի նկատմամբ քաղաքականության հարցում:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ նոր ընկերությունների անունները ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ Իրանի հետ առնչություն ունենալու պատրվակով, ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարեց մի քանի հարյուր նոր և առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին:

 

Խորասան օրաթերթ

Պակիստանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բեն Լադենի մահից 11 տարի անց ամերիկացիները սպանել են խմբավորման հերթական ղեկավարին: 

Կարևոր է այն հարցը, թե ինչպես է Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն ​​իմացել «Ալ-Քաիդայի» առաջնորդի թաքստոցի մասին:

Ուստի  «Ալ-Քաիդայի» առաջնորդի Տաշքենդի հանդիպումից մի քանի օր անց և ամերիկացի պաշտոնյաների և թալիբների ներկայացուցիչների միջև առաջին զրույցը խմբավորման կողմից Աֆղանստանը գրավելուց հետո, կասկած է հարուցել Միացյալ Նահանգների ու թալիբների միջև հետախուզական և օպերատիվ համագործակցության կապակցությամբ: 

Մասնավորապես, ԶԼՄ-ները հայտնել են, որ Տաշքենդի հանդիպմանը թալիբները և ամերիկացիները քննարկել են Աֆղանստանի Կենտրոնական բանկի ակտիվների մի մասնբ արգելափակումցի հանելու հարցը:

Այլ կերպ ասած, թալիբները կարող էին ԱՄՆ-ին հայտնել ալ-Զավահիրիի գտնվելու վայրի մասին և հող նախապատրաստել Քաբուլում նրա մահվան համար՝ աֆղանական ունեցվածքի մի մասը ազատելու ամերիկացիների խոստման դիմաց։

 

armenpress.am

Անտարկտիդայի սառցադաշտերը կսկսեն ավելի արագ հալվել՝ ջուրը 2 – 3 աստիճանով տաքանալու պատճառով

  Անտարկտիդայի արեւելյան ափի մոտ ջրի ջերմաստիճանը XX դարի առաջին կեսի համեմատությամբ 2 – 3 աստիճանով բարձրացել Է՝ օվկիանոսային հոսանքների փոփոխված ուղղությունների պատճառով: Այդ մասին հաղորդվում Է Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների միավորման (CSIRO) եւ Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի զեկույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ջրային զանգվածներն սկսել են տեղափոխվել ուրիշ երթուղիներով Հարավային օվկիանոսում արեւմտյան քամիների պատճառով, որոնք նույնպես սկսել են փչել նոր ուղղություններից: Տասնյակ տարիների ընթացքում այդ գործընթացը հարավային բեւեռի կողմն Է տեղաշարժել Անտրակտիկական շրջաբեւեռային հոսանքը, որն աստիճանաբար տաքացնում Է Ավրորայի ենթասառցադաշտային ավազնի ավելի սառը ջուրը:

«Լիովին հալվելով՝ սառցադաշտերն այդ ավազանի շրջանում կարող են բարձրացնել ծովի մակարդակը 5,1 մետրով»,- նախազգուշացրել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լորա Էրաիս Բորեգերոն:

Վերջին տարիներին Անտարկտիդան տարեկան կորցնում Է 155 միլիարդ տոննա սառույց, ինչն աշխարհի մնացած սառցադաշտերի հալվելու հետ մեկտեղ համաշխարհային օվկիանոսի մակարդակը տարեկան բարձրացնում Է 3,6 միլիմետրով:

Ավրորայի ենթասառցադաշտաին ավազանը գտնվում Է Անտարկտիդայի սառցային վահանի տակ: Այն հայտնաբերվել Է 1960-ական – 1970-ական թվականներին եւ անվանվել Է մայր ցամաքի հետազոտող Դուգլաս Մոուսոնի (1882 – 1958) նավի պատվին: Անտարկտիկական շրջաբեւեռային հոսանքը 30 հազար կիլոմետր երկարությամբ եւ 2,5 հազար կիլոմետր լայնությամբ արեւմուտքից դեպի արեւելք գոտեվորում Է Երկրագունդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Չինաստանի Պետխորհուրդը ԱՄՆ-ին եւ Տայվանին մեղադրել է տարածաշրջանի խաղաղությունը խախտելու մեջ

 ԱՄՆ-ը եւ Տայվանում կառավարող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը դարձել են հակամարտության մեղավորներ եւ Տայվանի նեղուցում խաղաղության խախտողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Տայվանի գործերի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:

Պաշտոնյան մեկնաբանել Է Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հանդիպումը Տայբեյում:

«Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը, ապավինելով արտաքին աջակցությանը, հաճույքով ստանձնել Է խաղազինվորի դերը եւ ուժեղացրել սադրանքները՝ ձգտելով հասնել անկախության: ԱՄՆ-ն ակտիվացրել Է իր ջանքերը՝ փորձելով խաղարկել Տայվանի հարցը, անընդմեջ յուղ Է լցրել կրակի վրա՝ Չինաստանին զսպելու պլաններ կազմելով Տայվանի օգնությամբ»,-ասվում Է Մա Սյաոգուանի՝ դիվանատան կողմից տարածված հայտարարության մեջ:

Նա ընդգծել Է, որ «անկախ այն բանից, թե նրանք ինչ խորամանկությունների են դիմում, ինչպես են չափազանցնում, նրանք չեն կարողանա արդարացնել իրենց, քանի որ հենց նրանք են հակամարտության ստեղծողները Տայվանի նեղուցի երկու եղբայրների միջեւ, Տայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության խախտողները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Առաջին կիսամյակում 95 տոկոսով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստան

  2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստան են այցելել 5,85 միլիոն օտարերկրյա քաղաքացիներ. նրանցից զբոսաշրջության նպատակով այցելել Է 81,5 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրությունը:

Պարզվել Է, որ օտարերկրացիների ժամանումների ընդհանուր թիվն այս կիսամյակի ընթացքում 15,5 տոկոսով պակաս Է, քան 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին եւ 61 տոկոսով պակաս, քան 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին:

Զբոսաշրջության նպատակով ժամանումների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել Է 21 տոկոսով, բայց անկումը նախահամավարակյան ժամանակաշրջանի դրությամբ գերազանցել Է 95 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ 2022 թվականի առաջին եռամսյակում մուտքի տուրիստական հոսքը գրեթե 2,5 անգամ բարձր Է, քան ապրիլ-հունիսին: 2022 թվականի առաջին կեսին ամենից հաճախ Ռուսաստան են ժամանել Ուկրաինայի քաղաքացիները (1,4 միլիոն):

Երկրորդ տեղում Ղազախստանն Է (984,95 հազար), առաջատարների եռյակը եզրափակում Է Ուզբեկստանը (933,2 հազար):

Փոփ-5-ի մեջ տեղ են գտել Տաջիկստանը (687,8 հազար) եւ Ղրղզստանը (316,5 հազար): Երկրորդ հնգյակում հայտնվել են Աբխազիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը եւ Թուրքիան:

Զբոսաշրջության նպատակով ամենից շատ հյուրեր ժամանել են Կուբայից (9,8 հազար): Երկրորդ տեղում Թուրքիան Է (9,6 հազար), երրորդում՝ Գերմանիան, որտեղից ժամանել են 8,5 հազար ճանապարհորդներ:

Առաջին հնգյակի մեջ մտել են Ղազախստանը (4,7 հազար) եւ Հնդկաստանը (3,5 հազար): Թոփ 10-ը եզրափակել են Ուզբեկստանը (3,2 հազար), ԱՄՆ-ը (3,1 հազար), Սերբիան (2,9 հազար), Հայաստանը (2,8 հազար) եւ ԱՄԷ-ն (2,5 հազար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

ՀՀ բուհերում մոտ 16,000 տեղ թափուր է

 Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում թափուր է մնացել մոտ 16,000 վճարովի և անվճար տեղ: Այդ մասին հայտնել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության դեպարտամենտի պետ Լուսինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ միասնական քննությունների համար հայտագրվել է 13,887 դիմորդ, սակայն հանձնել է 11,587-ը։ Մրցութային երկու փուլերով տարբեր բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 9729 դիմորդ, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստանյան բուհերն այս տարի տրամադրել են 22,000 անվճար և վճարովի տեղ։ Հատկանշական է, որ թափուր են մնացել նաև անվճար տեղերը. մասնավորապես, 1900 հասանելի տեղից միայն 1670-ն է զբաղված»,-նշել է նա։

Մասնավոր բուհերի տրամադրած 7500 տեղից միայն 131-ն է զբաղված, հավելել է նա։

Դիմորդների շրջանում, ինչպես և նախորդ տարիներին, առավել պահանջված են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են իրավագիտությունը, ստոմատոլոգիան, բուժական գործը, հանրային կառավարումը, միջազգային հարաբերությունները, կիրառական մաթեմատիկան:

Ամենաքիչ պահանջարկն ունեն աշխարհագրության, քիմիայի ֆակուլտետները, ինչպես նաև ագրարային բնույթի մի շարք ուղղություններ։ Այսպես, Հայաստանի Ազգային ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 40 ուսանող։

Գրիգորյանը հավելել է, որ մոտ 700-800 աշակերտ դրական գնահատականներ է ստացել, սակայն չի կարողացել բավարար միավորներ հավաքել ընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար: Նրա կանխատեսմամբ՝ այդ դիմորդները, ամենայն հավանականությամբ, կրթություն կստանան հեռակա կարգով։ Հայաստանի բուհերում հեռակա համակարգում թափուր է 2300-3000 տեղ։ ‌

 

panarmenian.net

Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր

  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով իրավիճակի լարմանը Լեռնային Ղարաբաղում, օգոստոսի 2-ի իր տեղեկատուում նշել է, որ մեկ օրում ռուս խաղաղապահների զորակազմի պատասխանատվության գոտում «Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի 3 խախտում է գրանցվել»։

«Վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը։ Կողմերի շփման գծում փոփոխություն թույլ չի տրվել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

 

panarmenian.net

 

Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել

  Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել: Այդ մասին հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտնում էԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հրամանագիր, համաձայն 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

Օգոստոսի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ ‌

 

Պիտակ