Օգոստոս 04, 2022 18:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Բեյրութում տեղի ունեցած պայթյունի երկրորդ տարելիցը, Լիբանանի քաղաքական փակուղու մեկնարկը

2022 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի երկրորդ տարելիցն է, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ և վիրավորվեց ևս 6500-ը։

2020 թվականի օգոստոսի 4-ին Լիբանանում տեղի ունեցավ ամենամեծ պայթյունը: Բեյրութի նավահանգստում պայթեց պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատ: Այս պայթյունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Լիբանանը ապրում էր տնտեսական ամենածանր պայմաններում, և  երկրի բնակիչների համար դժվար էր ապահովել նույնիսկ ամենատարրական ապրուստի միջոցները: Պայթյունը վատթարացրեց լիբանանցիների տնտեսական և կենցաղային պայմանները, մեծացրեց կառավարության նկատմամբ անվստահությունը և ճանապարհ հարթեց 2 տարի անց շարունակվող քաղաքական փակուղու մեկնարկի համար։

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո Հեսան Դիաբի կառավարությունը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հեսան Դիաբի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվեց 3 հոգի։ Մուստաֆա Ադիբը հայտարարեց, որ անկարգությունների պատճառով չի կարողանում կառավարություն կազմել, Սաադ Հարիրին հրաժարական տվեց  Լիբանանի վարչապետի պաշտոնում առաջադրվելուց 8 ամիս անց, իսկ Նաջիբ Միղաթիին հանձնարարվեց նոր կաբինետ ձևավորել։

Միղաթիի ամենակարևոր առաքելությունը Լիբանանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր, ինչը նրան հաջողվեց կատարել 2022 թվականի մայիսին։ Սպասվում էր, որ Լիբանանում քաղաքական փակուղին կավարտվի ընտրությունների անցկացմամբ։ Թեև Նաջիբ Միղաթին կրկին ներկայացվել է որպես Լիբանանի վարչապետ, սակայն 40 օր անց նրա նոր կառավարությունը դեռևս չի ձևավորվել։ Լիբանանի վերջին երկու տարիների քաղաքական գիծն այնպիսին էր, որ Դիմադրության հակառակորդները սկզբում փորձեցին Բեյրութի պայթյունը վերագրել Հեզբոլլահի թերացումներին, իսկ հետո փորձեցին Հեզբոլլահին ճանաչել որպես այդ երկրում առաջացած քաղաքական փակուղու պատասխանատու, և այս ընթացքը դեռ շարունակվում է: 

Այս առնչությամբ, Լիբանանի Հեզբոլլահը Բեյրութի նավահանգստի պայթյունի երկրորդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է.«Անցած երկու տարիների ընթացքում ականատես եղանք լրատվական և քաղաքական լայնամասշտաբ գրոհների, ներառյալ կեղծ և անհիմն  մեղադրանքների, որոնք հանգեցրին վտանգավոր ներքին լարվածության, ինչը գրեթե մոտ էր ոչնչացնել երկրի անվտանգությունն ու կայունությունը, բայց մենք  կասեցրել ենք սադրանքները և փակել նրանց ճանապարհը, ովքեր ձգտում են քաղաքացիական պատերազմ հրահրել»:

Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական և սոցիալական անկայունությունը և նույնիսկ անապահովությունը  բխում են ոչ միայն դիմադրության հակառակորդների, այլև Լիբանանի հակառակորդների շահերից։ Աղանդավորական տարաձայնությունները սաստկացել են վերջին երկու տարիներին, քանի որ Լիբանանում ազգային միասնությունը հիմնովին դեմ է սիոնիստների և ամերիկացիների շահերին: Երկու տարի անց Բեյրութի պայթյունի գործը դեռ գտնվում է անորոշության  մեջ , և արդարության մասին խոսք չկա, որովհետև  դեռ փորձում են Լիբանանում Հեզբոլլահի դեմ քաղաքական շահարկման ենթարկել այս գործը։

Այնուամենայնիվ, 2022 թվականի մայիսին տեղի ունեցած Լիբանանի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հեզբոլլահը  ամենակազմակերպված խումբն է այդ երկրում, որի ժողովրդական աջակցությունն իր ուժն է, և ի տարբերություն մրցակից խմբերի, նա իր հիմնական առաջնահերթությունն է համարել Լիբանանի անվտանգության և ազգային շահերի ապահովումը։

Պիտակ