Օգոստոս 05, 2022 17:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.08.2022

Որոշ երկրներում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի ֆոնին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացիները հավանաբար ներգրավված են եղել կորոնավիրուսի արտադրության և տարածման մեջ։

Ջամե Ջամ օրաթերթ

Ռուսաստանն ԱՄն-ին մեղադրել է կորոնավիրուսի տարածման մեջ

Որոշ երկրներում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի ֆոնին,   Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացիները հավանաբար ներգրավված են եղել կորոնավիրուսի արտադրության և տարածման մեջ։

ՌԴ բանակի քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կռիլովը հայտնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  կողմից չղջիկների դեմ պայքարի և «Կովիդ-19» հիվանդության առաջացման միջև կարող է կապ լինել:

Ռուս պաշտոնյան ասել է. «Մենք հավանական ենք համարում, որ այս գործակալությունը դեր է խաղացել նոր կորոնավիրուսի առաջացման գործում։ 2009 թվականից գործակալությունը ներդրումներ է կատարել PREDICT կոչվող նախագծում, որը կենտրոնացած է կորոնավիրուսների նոր տեսակների ուսումնասիրության և այդ վիրուսները կրող չղջիկների բռնելու վրա: Այս ծրագրի կապալառուներից է տխրահռչակ Metabiota ընկերությունը, որը Ուկրաինայում հայտնի է  ռազմական կենսաբանական գործունեությամբ»։

 

Համշահրի օրաթերթ

Լավրով.  ՀԳՀԾ-ում փոփոխություններ անելոու ամերիկյան ծրագիրն անընդունելի է

Կամբոջայում ԱՍԵԱՆ-ի նիստում ունեցած  ելույթում ՌԴ ԱԳ նախարարը պաշտպանել է Իրանի դիրքորոշումները ՀԳՀԾ-ի և Վիեննայի բանակցությունների վերաբերյալ։

ՌԴ ԱԳ նախարարը Վիեննայում միջուկային բանակցությունների վերաբերյալ ասել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումն օրինական է:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանումէ փոփոխություններ մտցնել ՀԳՀԾ-ում,  ինչն անընդունելի է։

 

Էթեմադ օրաթերթ

Թայվանի նեղուցի միջին գծով անցնում է 68 կործանիչ և 13 չինական նավ

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը 68 չինական ռազմական ինքնաթիռ և 13 ռազմանավ է հատել  Թայվանի նեղուցի միջին գիծը։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով թայվանական աղբյուրը, հայտնել էր, որ ուրբաթ առավոտյան չինական ռազմածովային ուժերի մոտ 10 նավ և երկրի 20 ռազմական ինքնաթիռ կարճ ժամանակով հատել են Թայվանի նեղուցի կենտրոնական գիծը։

Երեկվանից չինական բանակը զորավարժություններ է սկսել այս կղզու շուրջ՝ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած սադրիչ այցի։

Ի հավելումն Թայվանի նեղուցի արգելապատնեշ կործանիչի ներխուժմանը, Չինաստանի զինվորականները հինգշաբթի օրը հայտարարել են, որ զորավարժությունների շրջանակներում «ճշգրիտ հրթիռային հարված» են հասցրել Թայվանի շրջաններից մեկին:

 

Իրան օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմն ըդնունել է իր թուլությունը Լիբանանի Հեզբոլլահի նկատմամբ 

Սիոնիստական ​​«Հաարեց» թերթի ռազմական թղթակից  Ամոս Հարեյլը խոստովանել է իր ռեժիմի օդային ուժերի գերազանցության փլուզումը լիբանանյան Հեզբոլլահի պատճառով։

Լիբանանյան «Ահադ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Հարեյլը  «Հաարեցում» հրապարակված հոդվածում նշել է որ Իսրայելի և Լիբանանի ռեժիմները մոտենում են ծովային սահմանների սահմանագծման շուրջ համաձայնության գալուն։

 

armenpress.am

Տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել Իտալիայի 16 խոշոր քաղաքներում

 Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակայն վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ Է հայտարարել երկրի 16 քաղաքներում, այդ թվում Հռոմում, շաբաթ օրն սպասվող շոգ եղանակի պատճառով: Համապատասխան ծանուցումն օգոստոսի 5-ին զետեղվել Է գերատեսչության կայաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շոգ եղանակի պատճառով օդերեւութաբանները հորդորում են պահպանել նախազգուշության բոլոր միջոցները: Առանձնապես դա վերաբերում Է երեխաներին եւ տարեց մարդկանց: Նրանց խորհուրդ Է տրվում հնարավորինս մնալ տանը, խմել ավելի շատ ջուր եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնությունները:

Իտալիայի Ազգային գիտահետազոտական խորհրդի Մթնոլորտային գիտությունների եւ կլիմայի ինստիտուտի տվյալները վկայում են, որ Իտալիայում ջերմաստիճանն ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում առաջին անգամ 0,98 աստիճանով բարձր Է միջին պատմական մեծությունից:

Հունիսին միջին ջերմաստիճանը 2,88 աստիճանով բարձր Է եղել միջնից, ինչը մոտ Է առավելագույնին, որն արձանագրվել Է 2003 թվականին, իսկ հուլիսին՝ 2,26 աստիճանով Էր բարձր միջինից: Իտալիայի Coldiretti գյուղտնտարտադրողների ասոցիացիան չի բացառում, որ չորային եղանակից վնասն Իտալիայում կարող Է հասնել 6 միլիարդ եվրոյի, ըստ որում գյուղատնտեսական ճյուղի արտադրության ծավալները կարող են կրճատվել 10 տոկոսով:

Ագրարային աշխատողները նախազգուշացնում են, որ երկրի տարածքի մեկ քառորդից ավելին գտնվում Է անապատացման սպառնալիքի տակ, իսկ ցորենի արտադրությունն Իտալիայում այս տարի, երաշտի պատճառով, հավանաբար, կնվազի 30 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավորը խոստովանություն է արել ԼՂ բնակչության էթնիկ զտմանը միտված պետական քաղաքականության մասին. ՀՀ ՄԻՊ

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեևն ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին:

«Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեևը երեկ ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին։

Նա մասնավորապես ասել է. «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարի աջակցել Ղարաբաղի արյունոտ անջատողականությանը։

Քանի դեռ դա չի արվել, մենք չպետք է ճանաչենք նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության) հանգիստ ապրելու իրավունքը»։

Այնուհետ նշված պատգամավորը մանրամասնել է, որ նման պայմաններում հայերի կյանքը հնարավոր չէ Ադրբեջանում։ Իր գործընկերոջից հետ չի մնացել նաև մեկ այլ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայեվը, ով նույնպես ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության համար։

Իրականում հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, սակայն հատկանշական է, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնող այս պաշտոնատար անձինք նման ծանուցումն անում են իրենց իսկ զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքների պայմաններում, որի արդյունքում հայկական կողմից զոհվել է երկու և տարբեր աստիճանի վիրավորում ստացել 19 զինծառայող։

Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան։

Այս տեղեկությունը կիսել եմ միջազգային գործընկերներիս, ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի հետ, որն առաջիկա օրերին քննարկելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի կատարման Ադրբեջանի պարբերական զեկույցը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

armenpress.am

Կիեւն առաջարկել է հացահատիկի արտահանման համաձայնագրում ներառել այլ ապրանքներ

 Ստամբուլի համաձայնագրերի գործողությունը, որոնք թույլ են տալիս սկսել Ուկրաինայի տարածքից պարենի արտահանում ծովով, հարկ Է տարածել այլ կատեգորիաների ապրանքների վրա: Ինչպես օգոստոսի 5-ին հաղորդում Է Financial Times թերթը, այս առաջարկությամբ հանդես Է եկել Ուկրաինայի Էկոնոմիկայի փոխնախարար, առեւտրական ներկայացուցիչ Տարաս Կոչկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ համաձայնությունը վերաբերում Է լոգիստիկային, նավերի երթեւեկությանը Սեւ ծովում: Ո՞րն Է տարբերությունը հացահատիկի եւ երկաթի հանքաքարի միջեւ»,- ասել Է նա: Ինչպես նշում Է թերթը, Կիեւը շահագրգռված Է ծովով մետաղագործական արտադրանքի արտահանումը վերականգնելու հարցում:

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ միջազգային շուկային պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների մասին: Մասնավորապես, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի կողմից կնքված հուշագրի շնորհիվ միջազգային հանրակցությունը միացել Է հակառուսական այն սահմանափակումների վերացմանը, որոնք խոչընդոտում են հիշյալ ապրանքների արտահանմանը: Եվս մեկ փաստաթուղթ հաստատել Է Ուկրաինայի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը:

ՌԴ-ի, Թուրքիայի Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծվել Է համակարգման կենտրոն, որը կապահովի հացահատիկով նավերի զննումը, ինչպես նաեւ պետք Է կասեցնի սադրանքները եւ թույլ չտա զենքի մաքսանենգություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Պիտակ