Օգոստոս 05, 2022 19:18 Asia/Tehran

Չինաստանի բանակը Թայվանի նեղուցում անցկացնում է ամենախոշոր զորավարժությունները։

Չինաստանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի բանակի զինվորականները զորավարժությունների ընթացքում հրթիռներով թիրախավորել են Թայվանի նեղուցի արևելյան շրջանները։

Թայվանի կառավարությունը հայտարարել է, որ Չինաստանը հրթիռներ արձակելով կղզու մոտ գտնվող ջրերի ուղղությամբ,  «նմանակում է» Հյուսիսային Կորեային և կոչ է արել է Պեկինին զսպվածություն ցուցաբերել։

Թայվանի նեղուցի արևելյան շրջաններում Չինաստանի բանակի հրթիռային փորձարկումը, որն իրականացվել է այս երկրի զորավարժությունների շրջանակում, արձագանքն էր Թայվանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներին, հատկապես՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցին: Փելոսիի Թայվան կատարած  այցի մասին լուրերին զուգահեռ՝ ի պատասխան ԱՄՆ-ի  կողմից Պեկինի կարմիր գիծը հատելու, չինական բանակը զորավարժություն է անցկացրել Թայվանի նեղուցում։

Վերջին տարիներին ԱՄՆ կառավարությունը հակաչինական սադրիչ քաղաքականություն է ձեռնարկել Թայվանի հետ համագործակցության զարգացման միջոցով, ներառյալ զենքի վաճառք, ինչպես նաև քաղաքական հարաբերություններ է հաստատել Թայվանի հետ և Վաշինգտոնի պաշտոնյաները այցելել են կղզի:

Վերջին մեկ տարում Չինաստանի դեմ ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականությունը ավելի մեծ չափեր է ստացել, ինչը գագաթնակետին հասավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի Թայբեյ կատարած այցով։

Չինաստանի սահմանափակ հրթիռային փորձարկումները Թայվանի նեղուցի արևելյան շրջաններում ցույց տվեցին, որ այս երկիրը, ինչպես բազմիցս նախազգուշացրել էր, չի հանդուրժի   «միասնական Չինաստան» քաղաքականության խեղաթյուրումը և անհրաժեշտության դեպքում կօգտագործի ռազմական տարբերակը։

Չինաստանը, որը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը, իր կարմիր գիծն է համարում այս կղզում ցանկացած ներքին և արտատարածաշրջանային դերակատարների ջանքերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները։

Ցայ Ինգ Վենի ղեկավարությամբ Թայվանում առաջադեմ Ազգային դեմոկրատական ​​ճակատի իշխանության գալուց ի վեր «միասնական Չինաստան» քաղաքականության մարտահրավերներն աճել են։

Թեև Չինաստանը վերջին տարիներին բախվել է Թայվանում անջատողական շարժումների և նրանց արտաքին աջակցության հետ, ինչու՞ Փելոսիի այցից հետո արևելյան Թայվանի վրա սահմանափակ հրթիռային հարձակումներ իրականացվեցին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Թայվան Սպիտակ տան կողմից Չինաստանի կարմիր գծի հատումն էր, որը նույնպես նպատակ ուներ նվաստացնել այս երկիրը։ Իհարկե, պետք է նշել, որ Փելոսիի այցը Թայվան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը չէ:

1997-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նյուտ Գինգրիչը մեկնեց Թայվան, սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր այս տարածաշրջան և ակնհայտ արհամարում էր «միասնական Չինաստան»  քաղաքականությունը։

Թայվանում Չինաստանի դեմ ամերիկյան սադրիչ գործողությունների աճը, ինչպես նաև այս կղզում անջատողական գործողությունների ձգտումների ավելացումը Թայվանի վրա ռազմական հարձակման մասին Չինաստանի նախազգուշացումների հիմնական պատճառն էր։

Ազգային անվտանգության ռիսկերը կանխելու նպատակով՝ Ռուսաստանի գործողություններն ուկրաինական պատերազմում, ազդեցիկ են եղել   Թայվանի դեպքում  ի պատասխան ամերիկյան դավադրության Չինաստանի կողմից ուժ կիրառելու որոշման մեջ։

 

 

Պիտակ