Մեկնաբանություն- Բաքվի ու Երևանի միջև սահմանային իրավիճակը սրվել է
Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին լարվածությունից հետո որոշ շրջանակներ սկսել են խոսել Ղարաբաղյան երրորդ պատերազմի հավանականությունից:
Կողմերը շարունակում են իրար մեղադրել հրադադարը խախտելու մեջ:
Հայկական կողմը վերջերս հայտարարեց, որ օգոստոսի 1-ից 3-ը Ադրբեջանի բանակը հարձակումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա։ Ռուսական կողմը նույնպես հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման փաստը և այդ երկրի ԶՈՒ մարտական տեղաշարժերի մասին լուրերը: Չորեքշաբթի օրը հրապարակված պաշտոնական հաղորդագրությամբ, ռուսական խաղաղապահ ուժերը մեղադրել են ադրբեջանցի զինվորականներին հրադադարի ռեժիմը խախտելու և ղարաբաղյան պատերազմի նոր փուլ սկսելու մեջ։
Այս իրավիճակում, երկու երկրների պաշտոնայները մշտական քննարկումներ են անցկացնում Մոսկվայի, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրների ղեակավարների հետ: Վերջին բախման ժամանակ զոհվել կամ ծանր վիրավորում են ստացել հայ և ադրբեջանցի տասնյակ զինվորականներ: Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, Իլհամ Ալիևը հայկական կողմին մեղադրել է սադրիչ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմի մասին պայմանավորվածությունը խախտելու մեջ, հավելելով, որ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Երևանը:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ իրավունք ունի ցանկացած գործողություն իրականացրել միջազգայնորեն ճանաչված իր սահմաններից ներս գտնվող տարածքներում: Այդ գործողությունները ներառում են համատեղ զորավարժություններ այլ երկրների հետ, նախանշված թիրախների վրա կրակելը կամ օտարերկրյա ռազմական ուժերին իր տարածքից արտաքսելը:
Ալիևի ու նրա կառավարության այս դիրքորոշումը վերջին երկու տարիների ընթացքում սահմանային լարվածության հիմնական աղբյուրն է եղել:
Սակայն չպետք է անտեսել այս իրավիճակում արտաքին ազդեցության դերը:
Չնայած անկախության մասին պնդումներին, Իլհամ Ալիևի կառավարությունը գտնվում է այլ երկրների ազդեցության տակ: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան և Ղոդսն օկուպացրած ռեժիմը, ելնելով իրենց ազգային շահերից՝ որոշումներ են կայացնում Ադրբեջանի փոխարեն և հրամաններ տալիս ցանկացած գործողության համար։ Որպես օրինակ, նշենք Շուշի կատարած այցից վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Նա մասնավորապես հայտարարել է, որ աշխարհի երկրները, հատկապես Իրանը և Ռուսաստանը, կարող են իր հետ բանակցել Ադրբեջանի տարածքների վերականգնմանը մասնակցելու շուրջ։ Սա վկայում է Ադրբեջանում մեկ այլ երկրի ազդեցության չափերի մասին:
Չպետք է անտեսել նաև իսրայելցի դիվանագետների գործողություններն Ադրբեջանում: Վերջին երկու տարիներին Իսրայելի դեսպանը բազմիցս փորձել է Ադրբեջանի տարածքից սպառնալ այդ երկրի հարևան անկախ ու մուսուլման երկրներին:
Եվ Ալիևի կառավարությունը ոչ միայն որևէ կերպ չի արձագանքում թուրք և իսրայելցի պաշտոնյաների հայտարարություններին, այլ իր լռությամբ ևս մեկ անգամ հաստատում է, որ վերահսկողություն չունի Արաքսի հյուսիսում գտնվող երկրի նկատմամբ:
Հարևան երկրների պաշտոնայների հետ հանդիպումներում ադրբեջանցի պաշտոնայները բազմիցս ընդգծել են, որ թույլ չեն տա որևէ երրրորդ երկրի ներթփանցել Ադրբեջան ու այդ երկրի տարածքից սպառնալ հարևաններին:
Սակայն Ղարաբաղյան հակամարտության սրումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դա բխում է Ադրբեջանի դաշնակից ներկայացող օտարերկրյա և շահագրգիռ երկրների շահերից և ցանկություններից։