Օգոստոս 06, 2022 19:06 Asia/Tehran

Հոսեյնական Թասուայի և Աշուրայի օրերը մոտենում են, և Հոսեյնի սգավորներն Իրանի փողոցներում ու պողոտաներում մասնակցելով տարբեր արաողությունների, իրենց սերն ու նվիրվածությունն են հայտնում Իմամ Հոսեյնի նկատմամբ:

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանում ձերբակալվել են ԻԼԻՊ-ի թաքֆիրական-սիոնիստ 10 ահաբեկիչներ

Սիոնիստական ​​հանցավոր ռեժիմը, որն անցած շաբաթ անջատողական Քոմոլեհ խմբի ​​ահաբեկիչների կողմից Իրանի կարևոր կենտրոնի պայթյունին իրականացնելու հարցում փախողումից հետո, ձգտում էր ստվերել այդ ծանր պարտությունը և վերականգնել իր կամակատարների ոգին, այս անգամ փորձեց օգտագործել թաքֆիրական ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամներին՝ Իմամ Հուսեյնի խորհրդանշական հուղարկավորության վայրերում ահաբեկչական գործողություններ ձեռնարկելու համար, սակայն տեղեկատվության նախարարության անանուն մոջահեդները նախատես տեղյակ լինելով ահաբեկիչների մտադրությունների մասին, Թուրքիայից ու Իրաքից սկսած վարձկան ահաբեկիչներին վերահսկելով, ձերբակալել են նրանց: Ահաբեկիչների մոտից առգրավվել են պայթուցիկ սարքավորումներ, կապի սարքեր և զենք։ Ձերբակալության ժամանակ ահաբեկիչների կրակոցների  հետևանքով վիրավորվել են երկու խիզախ  զինվորներ, որոնց անունները կհիշատակվեն  Հոսեյնիի սգավորների աղոթքներում։

 

Համաշահրի օրաթերթ

Թեհրանցիների սուգը քաղաքի տարբեր հատվածներում

Հոսեյնական Թասուայի և Աշուրայի օրերին, Իրանի փողոցներում ու պողոտաներում ավելի շատ են սգավոր իրանցիները: Թեհրանում սգո արարողությունը մի փոքր տարբերվում է մյուս քաղաքներից, քանի որ քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել այլ քաղաքների էթնիկ խմբերի սգո արարողությունները։

 

Իրան օրաթերթ

ԱՄն-ում գնաճի ցուցանիշը հինգ անգամ աճել է, իսկ Բայդենի ժողովրդականությունը՝ կտրուկ նվազել

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ 2021 թվականին ԱՄՆ-ում գնաճի ցուցանիշը բարձրացել է 5 անգամ և այս տարի երկիրը գնաճի տեմպերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարձրացել է 51 տեղով։

ԱՄՆ Կենտրոնական բանկը բարձրացրել է բանկային տոկոսադրույքը՝ ապրանքների գները պահպանելու, զբաղվածության մակարդակը բարձրացնելու, գնաճի չափազանց մեծ աճին և տնտեսական աճի նվազմանը դիմակայելու համար, բայց դա այն ելքը չէ, որը թույլ կտա արագ արդյունքի հասնել, և ներկայումս գնաճի ռիսկը ուղեկցվում է լճացմամբ:

Մինչ Բայդենի կառավարությունը խիստ հարձակման է ենթարկվել հանրապետականների կողմից գնաճի աննախադեպ աճի պատճառով, Բայդենը նավթի ու բենզինի գների աննախադեպ աճի և այս անսանձ գնաճի մեղքը բարդել է Պուտինի և նրա Ուկրաինա ներխուժման վրա, սակայն հարցման արդյունքները ցույց տվեցին, որ այս հայտարարությունը չի ընդունվել ամերիկացիների շրջանակում:

 

Էէթեմադ օրաթերթ

Էրդողանը ցանկանում է ուկրաինական պատերազմում հանդես գալ որպես միջնորդ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Ռուսաստանի արևմտյան Սոչի առողջարանային քաղաքում կայացած հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն են տարածել և հայտարարել, որ քայլեր են ձեռնարկելու Սիրիայում գործող «ահաբեկչական» խմբավորումների դեմ:

Ամերիկյան New York Times թերթը գրել է, որ թեև Թուրքիան դիտարկում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը, սակայն ցանկանում է, որ այդ գործողությունն իրականացվի Կրեմլի համակարգմամբ և առանց ռուսական զորքերի հետ բախման նվազագույն ռիսկի։

New York Times թերթն իր զեկույցի մեկ այլ հոդվածում  անդրադառնալով ՆԱՏՕ-ի ռազմական պայմանագրին Թուրքիայի մասնակցությանը, գրել է, որ ներկայումս՝ Ուկրաինայի պատերազմի կեսից Էրդողանը փորձում է «միջնորդ» հանդես գալ և ներգրավվել քւ դերակատար լինել Սև ծովով հացահատիկի վերաարտահանման շուրջ համաձայնության ձեռքբերմանը:

 

armenpress.am

Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ օգոստոսի 6-ին մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցում են Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, Էկոնոմիկայի, Ֆինանսների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների տեղակալները, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, պաշտոնատար այլ անձինք։ 

 

news.am

Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր»,- ասել է Կուրղինյանը։

Նշենք, որ ԱԱԾ ծառայող Սամվելը գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ Նա Ապարանի կրակոցների երրորդ զոհն է։

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում, Ապարան քաղաքում ավտոմեքենան վարիս ձայնային ազդանշան էր տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, մոտեցել վարորդին եւ վիճել նրա հետ: Միջամտել էին Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել էր Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել էր իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Երեկոյան Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում վիճաբանությունը շարունակվել էր, որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ էր արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել էին, իսկ հինգ անձ տեղափոխվել Երեւանի բժշկական կենտրոններ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել էր այն բանից, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդորում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ էր որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Մահացած եւ տուժած բոլոր 7 քաղաքացիներն էլ Ապարանից էին։ Մահացած տղաները՝ 27–ամյա Համիկ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանն էին։  Երկուսն էլ ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։  Մյուս մահացածը՝ 27-ամյա Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

 

news.am

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիայի անկախության օրվա առթիվ

Արտաքին գործերի նախարարությունն անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիային:

ԱԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է․

«Ջերմ շնորհավորանքներ Բոլիվիայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խաղաղության, բարգավաճման և առաջընթացի լավագույն մաղթանքներն է հղում Բոլիվիային»։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 27-ին: 2021 թվականի հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա):

2022 թվականի փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։

 

panorama.am

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

«Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ։ Եթե կարճ բնութագրեք, ետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է, դեռ։ Հիմա կամ Ռուսաստանի հետ ես, կամ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ «Վստահեք, բայց ստուգեք» բանաձևում Վստահությունն արդեն չկա, մնացել է միայն ստուգելը, որովհետև ԱՄՆ և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, դեռ միջնորդավորված՝ Ուկրաինայում։

Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կամ մսաղացում ես կարող հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կամ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե «հակաավտորիտար» հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։ Հիմա գանք մեր ռեգիոն։ Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց, ով հետևում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։ Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով պետք հասկանանք նաև Ադրբեջան։ Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։

Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։ Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է և միջպետական հարաբերություններում, և անհատական։ Հայաստանը նաև ներազգային պառակտման մեջ է, չունի դիվանագիտություն, չունի տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության պրոպագանդա է վարում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը՝  նույնպես։ Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց՝ համարյա։ Իրականում կամքի, երևակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել ...., և գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձևեր՝  սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արդեն արտաքին հարցերից էլ խոսել, բայց ներքին ինստիտուտի ստեղծման ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։ 

Պիտակ