Մեկնաբանություն - Գազայում խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունը Սիոնիստական ռեժիմի հերթական հանցագործությունն է
Ուրբաթ օրը սիոնիստական բանակը «Ֆաջր» գործողության ընթացքում, Գազայի հատվածում թիրախավորել է «Իսլամական ջիհադի» դիրքերը։ Հանցագործության հետևանքով, Սարայա Ղուդսում նահատակվել են 12 պաղեստինցիներ, այդ թվում՝ 5-ամյա երեխա և հյուսիսային շրջանի հրամանատար Թեյսիր ալ Ջաբարին։
Սիոնիստական ռեժիմը Ալ-Ջաբարիին սպանելով փորձում է նախ վրեժխնդիր լինել «Սեյֆ ալ-Ղոդս» գործողության համար, իսկ այնուհետև վերացնել Իսլամական ջիհադի կարեւոր հրամանատարներից մեկին:

Սիոնիստական ռեժիմի գործողությունը քննադատության է արժանացել նույնիսկ օկուպացված տարածքներում։ Իսրայելցի վերլուծաբան Գալ Բերգերը այս գործողությունն անվանել է «մեծ սխալ» և գրել. «Այժմ հանուն «Իսլամական ջիհադի» բոլոր պաղեստինյան խմբավորումները թիրախավորում են մեզ, և միավորվել են մեր դեմ: Այս իրավիճակի պատճառը միայն Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն է»:
Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի այս ոճրագործության՝ պաղեստինյան դիմադրության խմբերը հայտարարել են. «Դիմադրությունը կմնա միասնական և համախմբված՝ ընդդեմ բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունների: Այս հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա»։ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներին ի պատասխան՝ պաղեստինյան դիմադրության խմբերը հրթիռային հարձակում են իրականացրել օկուպացված տարածքների վրա: ԴԻմադրության խմբերի հրթիռների մեծ մասն անցել են Սիոնիստական ռեժիմի պաշտպանական համակարգից։ Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Թոր Վանսլենդը շաբաթ օրը պահանջել է Դիմադրության խմբերից դադարեցնել հրթիռակոծությունները Սիոնիստական ռեժիմի ուղղությամբ։ Անտեսելով Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների սպանությունը Վենսլանդն ասել է.«Գազայի հատվածում լարվածության աճը շատ վտանգավոր է, Գազայի հատվածից հրթիռների արձակումը պետք է դադարեցվի, և ես խնդրում եմ բոլոր կողմերին զերծ մնալ լարվածության աճից»։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմը միջնորդություն է խնդրել հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն պաղեստինյան դիմադրության խմբերը մերժել են այդ առաջարկը։
Պաղեստինյան Իսլամական Ջիհադը միջնորդությունը մերժել է այն պատճառով, որ «Իսլամական Ջիհադի» կարծիքով խփել ու փախնելու դարաշրջանն ավարտվել է, և պաղեստինյան խմբերն իրավունք ունեն փոխադարձ և համապատասխան պատասխան տալ Իսրայելի ռեժիմի ոճրագործությանը։
Պաղեստինյան «Իսլամական Ջիհադի» դիրքերի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի հատվածում իրականացվել են ընտրությունների նախօրեին և ռեժիմում տիրող քաղաքական փակուղու պայմաններում։ Անցյալ տարվա 12-օրյա պատերազմը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն չկարողացավ ձևավորել նախարարների կաբինետը։
Այժմ Լապիդ-Բենտ կոալիցիոն կաբինետը փլուզվել է և նոյեմբերին օկուպացված տարածքներում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։