Օգոստոս 07, 2022 15:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.08.2022

Սիոնիստական ​​«Հաարեց» oրաթերթը հաղորդել է, որ ռեժիմի ոստիկանությունը մտահոգված է Գազայի հատվածի վրա հարձակումից հետո օկուպացված տարածքներում նոր ինթիֆադայի մեկնարկի կապակցությամբ։

Իրան օրաթերթ

Սիոնիստական ​​«Հաարեց» oրաթերթը հաղորդել է, որ ռեժիմի ոստիկանությունը մտահոգված է Գազայի հատվածի վրա հարձակումից հետո օկուպացված տարածքներում նոր ինթիֆադայի մեկնարկի կապակցությամբ։

Թերթը  գրել է. «Գազայում տեղի ունեցող գործողությունների ընթացքում Իսրայելի ոստիկանությունը պատրաստվում է դիմակայել արաբ բնակչություն ունեցող քաղաքներում հավանական անկարգություններին»։

Սիոնիստական օրաթերթը հաղորդել է, որ Գազայի ժողովրդն աջակցում է օկուպացված տարածքներում ապրող պաղեստինցիների «Սուրբ սրի» մարտին, հավելելով, որ նկատի առնելով անցյալ տարվա բողոքի ցույցերի պատճառով սպառնալիքների մակարդակն աճել է և արաբ բնակչություն ունեցող քաղաքներում (իսրայելական) ոստիկանությունը պատրաստ վիճակում է, և սահմանվել է  զգոնության B մակարդակ: 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ռուսաստան. Մի՛ տարածեք թյուր կարծիքներ Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի դերի մասին

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը Twitter- ում արած գրառմամբ,  BBC-ի թղթակցին կոչ է արել  խուսափել միջուկային բանակցություններում Ռուսաստանի դերի մասին կեղծ լուրեր հրապարակելուց։

 Միխայիլ Ուլյանովը պատասխանելով BBC-ի թղթակցին, ով հրապարակել է Ուլյանովի և Էնրիկե Մորայի լուսանկարը գրել. «Այս լուսանկարն ինձ մի հին պատմություն է հիշեցնում. Պարոն Ուլյանով, Ռուսաստանը նորից ուզում է խոչընդոտներ առաջացնել», Ուլյանովը գրել է. «Ոչ միայն լավ չէ, այլ ամոթալի է, որ  ձեզ նման լրագրողը  կեղծ պատմություններ է հրապարակում ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի դերի մասին և կրկնում դրանք: Պրոֆեսիոնալները պետք է խուսափեն սխալ պատկերացումներից, որոնց նպատակն ունկնդրին մոլորեցնելն է»:

 

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ-ի մեծ մարտահրավերը ձախողված ռազմավարություններ են

Washington Examiner վերլուծական կայքն անդրադառնալով  Վիեննայում միջուկային բանակցությունների նոր փուլի ընթացքում  Սպիտակ տան սխալ քաղաքականությանը, նշել է, որ  Վաշինգտոնին  իր  խնդիրները լուծելու համար պետք է հրաժարվի հակաիրանական քղաքականությունից: 

Կայքը գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ մարտահրավեր է ԱՄՆ-ի համար:

«Իրանի միջուկային հարստացման ծրագրի մեկնարկից երկու տասնամյակ անց Թեհրանն ասում է, որ ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, բայց   նման մտադրություն չունի։ Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը վերածվել է քաղաքական ֆուտբոլի, որը հնարավորություն չի տալիս պարզել թե որ գործողություններն են ազդեցիկ, որոնք՝ ոչ»,- գրել է կայքը

 

armenpress.am

Չինաստանը զորավարժությունների շրջանակներում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ

Չինաստանն արդեն 3-րդ օրն է անցկացնում է մասշտաբային զորավարժություններ, որի շրջանակում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Պեկինն ուղարկել է չորս J-11 և J-16 կործանիչներ, տասը Սու-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային և Y-8 ինքնաթիռ։

Իր հերթին Թայպեյը կազմակերպել է օդային վերահսկողություն՝ դիտարկելու իրավիճակը: Նշվում է, որ տեղակայվել են նաև զենիթահրթիռային համակարգեր:

panorama.am

Պուտինը Սոչիի բանակցությունների ժամանակ գաղտնի առաջարկ է արել Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի տարածած լուրը լրացրել է «Գազետա ռու»-ն։

Նախօրեին Էրդողանը Սոչիում բանակցություններ է վարել Պուտինի հետ, որի արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվելով ավելացնել հավասարակշռված հիմունքներով երկկողմ առևտրի ծավալը և Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության սահմանված նպատակներին հասցնել՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և շինարարության ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվել էին, որ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա մասամբ վճարվեն ռուբլով։

Պետությունների ղեկավարները կարևորել են Ստամբուլի պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական պարարտանյութերի ու դրանց արտադրության համար հումքի, ինչպես նաև հացահատիկի անարգել արտահանումը։

The Washington Post-ն ավելի վաղ գրել էր, որ Պուտինը Սոչիի բանակցությունների ժամանակ գաղտնի առաջարկ է արել Էրդողանին։ Ըստ թերթի, Մոսկվան առաջարկել է Անկարային թույլատրել գնել թուրքական նավթավերամշակման գործարանների, նավթային տերմինալների և պահոցների բաժնետոմսերը։ Այդպիսով, ըստ թերթի, Կրեմլը հույս ունի թաքցնել նավթի ծագումն ու շրջանցել Եվրամիության էմբարգոն։

araratnews.am

Քաբուլում պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում էՌիա Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։«Պայթյունը գրանցվել է Պուլի-Սոհտա շրջանում... Մահացածների մարմիններն ու վիրավորներին շտապօգնության հիվանդանոց են տեղափոխում ոստիկանական մեքենաներով», - մանրամասնել են աղբյուրները՝ նշելով, որ այդ շրջանում հիմնականում շիաներ են ապրում:

Խորհրդարանի նախկին պատգամավոր Ալիշեր Շահերն էլ ասել է, որ մահացել է 12 մարդ, 28-ը` վիրավորվել:

Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

armenpress.am

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը

Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

«Մենք խոր մտահոգությամբ ենք ընդունում իրադարձությունների այս զարգացումը, որը հղի է լայնամասշտաբ ռազմական առճակատման վերսկսմամբ և Գազայում առանց այդ էլ վատ հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի»,- ասված է հայտարարությունում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

panorama.am

«Եռացող կաթսաններն» ու ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը

«Իրավիճակը բավականին լարված է ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ նկատելով, որ խոսքն այն տարածաշրջանների մասին է, որտեղ «եռում են կաթսանները»։

Մասնավորապես,նրա դիտարկմամբ, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի Թայվան կատարած այցը սրեց ամերիկա-չինական հարաբերությունները։ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը։ Խաղաղ չէ նաև հնդկա-չինական սահմանին, որտեղ հնդիկները զորավարժություններ են սկսել։

«Արևելք-Արևմուտք հարաբերությունները որքան լարված լինեն, այդքան ականատեսը կլինենք լարվածության նոր օջախների ավելացմանը»,- ասաց Խուդավերդյանը։ Այս համատեքստում թուրքագետն անդրադարձավ մեզ առնչվող՝  վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու    Էրդողան -Պուտին  հանդիպմանը․

«Թուրքիայի իշխանությունները բավականին սերտ հարաբերություններ են հաստատել  Ռուսաստանի իշխանությունների հետ։ Կարող ենք անել, որ  Էրդողանի իշխանությունը ձգտում է ռուսական իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատելուն։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա հարկ է նկատել, որ թե՛ ռուսական, թե ՛ թուրքական կողմերն ընդգծում են՝  հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցմանը կողմ լինելու հանգամանքը, բայց ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշում, ինչը հայկական կողմի համար ընդունելի չէ։ Ամեն դեպքում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցությունները իրականացվում են փակ ձևաչափով և մենք բավականաչափ տեղեկատվություն չունենք, թե ինչ է քննարկվում «ետնաբեմում»։ Կարող ենք միայն ենթադրություններ անել՝ Արցախում առկա լարվածությունը և ՀՀ իշխանությունների հայտարարությունները վկայում են այն մասին, որ կողմերը դեռևս հեռու են «խաղաղության համաձայնագրից»»։  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ