Օգոստոս 08, 2022 17:15 Asia/Tehran

Իրանի ամբողջ տարածքում երեք գիշեր տեղի ունեցով իմամ Հոսեյնի Աշուրայի սգո արարողությունը:

Էթեմադ օրաթերթ

Անցած գիշեր Իրանի ամբողջ տարածքում, այդ թվում Թեհրանի Իմամ Խոմեյնի Հոսեյնիեում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ տեղի է ունեցել հոսեյնական Աշուրայի  սգո արարողությունը: 

Ժողովրդի խանդավառ ներկայությամբ կայացած արարողության ժամանակ փողոցները կցված էին հոսեյնական բույրով ու գույնով։

 

Իրան օրաթերթ

Սիոնիստների ​​ագրեսիան և պաղեստինյան Դիմադրության կտրուկ պատասխանը

Ուրբաթ օրը Սիոնիստական ​​ռեժիմի բանակը Գազայի դեմ ագրեսիայի նոր փուլ է սկսել, որն արժանացել է պաղեստինյան Սիմադրության, հատկապես «Ղոդս» ուժերի ջախջախիչ պատասխանին և միջազգային քննադատության: Տարբեր երկրներ, կազմակերպություններ և պաշտոնյաներ կոչ են արել  կասեցնել այս ագրեսիան և այս ռեժիմին պատասխանատվության ենթարկել իր հանցագործությունների համար։

Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարները, որոնք վախենում են Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինյան զինյալ խմբավորումների հզորացումից, մեծ ջանքեր են գործադրել Պաղեստինի ինքնավար վարչակազմի համագործակցությամբ այս տարածքում իրավիճակը վերահսկելու համար։

 

Համշահրի օրաթերթ

Տարօրինակ էր եվրոպացի բարձրաստիճան բանակցողների բացակայությունը

Ռուսական բանակցային թիմի ղեկավարն ասել է. «Տարօրինակ էր, որ եվրոպացի բարձրաստիճան բանակցողները ներկա չէին ՀԳՀԾ-ի բանակցություններին, քանի որ Վիեննայի բանակցությունները շարունակվում են, և նրանց ներկայությունը կարող է օգտակար լինել»:

Միխայիլ Ուլյանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Մենք հինգ վայրկյան ենք հեռու վերջնական արդյունքից»։

Ուլյանովը հավելել է. «Քննարկվող հարցերը կարևոր են հատկապես իրանական և ամերիկյան կողմերի համար, բայց, ըստ երևույթին, առաջընթաց է գրանցվել, և ես տեսնում եմ երկու կողմերի լուրջ տրամադրվածությունը։ Իրանցիները փորձում են լուծում գտնել։

 

Ջամե Ջամ օրաթերթ

«Իսլամական ջիհադ» շարժման  գլխավոր հրամանատարը նահատակվել է

«Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ իր բարձրաստիճան հրամանատարներից մեկի նահատակության մասին:  Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով նահատակվել է 32 հոգի:

Կիրակի օրը 8 պաղեստինցի նահատակների , այդ թվում՝ հարավային Սարայա ալ-Քուդս շրջանի հրամանատար Խալեդ Մանսուրի (Աբու Ռաղեբ) մարմինները, դուրս են բերվել Ռաֆահում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետևանքով  փլուզված շինության ավերակներից։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նահատակների թիվն աճել է հասնելով 32 հոգու: Վիրավորվել է 215 հոգի։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Մուսուլմանների նպատակաուղղված սպանություններ ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում չորրորդ մուսուլմանի սպանությանը:

Այս նահանգում մուսուլմանի վերջին սպանությունից հետո, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը, Ջո Բայդենն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մենք սպասում ենք հետաքննության արդյունքներին»։

Նյու Մեքսիկո նահանգի ոստիկանությունը և դաշնային գործակալությունները հետաքննում են սպանությունները։ Վերջին 9 ամիսների ընթացքում Նյու Մեքսիկո նահանգում սպանվել է 4 մուսուլման: Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանություններն իրականացվել են ռասայական դրդապատճառներով:

 

armenpress.am

Bloomberg-ը հայտնել Է Թայվանի շրջանում նավարակության վերսկսման մասին

Առեւտրական նավերը շարունակել են երթեւեկությունը Թայվանի նեղուցով՝ չնայած այդ շրջանում լարված իրադրությանը Չինաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով: Օգոստոսի 8-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նավերի երթեւեկության մասին տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Նրկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի եւ այդ ուղեւորությանը Չինաստանի արձանգանքի ֆոնին նեղուցում սկսվել են նավերի երթեւեկության ընդհատումներ:

Որոշ նավասեփականատերեր իրենց նավերին արգելել են անցնել նեղուցով, մյուսները որոշել են շրջանցել զորավարժությունների անցկացման գոտիները, գրում Է գործակալությունը: Սակայն վերջերս նավարկությունը նեղուցում գրեթե «նորմալացել Է», չնայած այն բանին, որ մինչեւ վերջ պարզ չԷր՝ Չինաստանը կշարունակի արդյոք զինավարժանքներն օգոստոսի 8-ից թե ոչ: Ինչպես նշում Է Bloomberg-ը, կիրակի օրվանից ավելի քան 30 նավեր են անցել չինացի զինվորականների զորավարժոթյունների գոտիներով, ընդամենը կտրել-ացել են վեց նման սահմնափակ հատվածնեից չորսը: Օգոստոսի 8-ին Թայվանի նավահանգիստներ են ժամանել մի քանի նավեր՝ բեռնաված հեղուկացված բնական գազլով, եւ նավթ փոխադրող լցանավեր:

Հեղուկացված բնական գազով նավերը մի քանի օր կանգնել են Թայվանի ափի մոտ՝ չհամարձակվելով մտնել նավահանգիստներ, նշում Է գործակալությունը: Օգոստոսի 8-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի մարտակական հրամանատարության Արեւելյան գոտին հայտնել Է Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում զորավարժությունների երկարաձգման մասին: Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվանի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք Է ավարտվեին օգոտոսի 7-ի կեսօրին, սակայն այնուհետեւ դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

civic.am

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու դեսպանական համաժողովին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու օգոստոսի 8-9-ը նախատեսված դեսպանների 13-րդ համաժողովին։Այս մասին հայտնում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:Նախատեսվում է, որ Բայրամովը ելույթ կունենա դեսպանների առջև։Այս տարի դեսպանաժողովը Անկարայում կհավաքի արտերկրում և ԱԳՆ-ում աշխատող Թուրքիայի շուրջ 250 բարձրաստիճան դիվանագետների։ Հավաքի առաջնային թեմաներն են՝ դիվանագիտական շփումներն այլ երկրների հետ, իրավիճակն Ուկրաինայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը։

aysor.am

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խուսափել հետագա էսկալացիայից

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշում է, թե Երևանը և Բաքուն Պեկինի բարեկամ գործընկերներն են։

«Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կպահպանեն հրադադարի համաձայնությունը, կխուսափեն իրավիճակի հետագա սրումից և կլուծեն տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:

armenpress.am

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է  արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքայի Նվեր Արմենի Գևորգյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ