Օգոստոս 09, 2022 12:16 Asia/Tehran

Իսլամի մարգարեի հետևորդները և աշխարհի բոլոր ազատախոհները Քարբալայից, Մազարի-Շարիֆից և Սանայից մինչև Վիեննա, Նյու Յորք և Քենիա, մասնակցել են Աշուրայի օրվա միջոցառումներին:

Քեյհան օրաթերթ

Աշխրահի բոլոր ծայրերում Քարբալայից, Մազարի-Շարիֆից և Սանայից մինչև Վիեննա, Նյու Յորք և Քենիա անցկացվել են իմամ Հոսեյնի Աշուրայի արարողությունները

Իսլամի մարգարեի հետևորդները և աշխարհի բոլոր ազատախոհները Քարբալայից, Մազարի-Շարիֆից և Սանայից մինչև Վիեննա, Նյու Յորք և Քենիա, մասնակցել են Աշուրայի օրվա միջոցառումներին:

Աշուրայի  էպոսից անցել է գրեթե 1383 տարի, սակայն այս էպոսի  ճշմարտությունը փնտրողների սրտերը պատած կրակը երբեք չի մարել: Այո, իմամ  Հոսեյնի սգավորները եղել են շիաները, սակայն այս այս սուգը գրավել է բազմաթիվ սուննի մուսուլմանների և նույնիսկ այլ կրոնների հետևորդների սրտերը:

 

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական մանկասպան ռեժիմի հարձակման հետևանքով նահատակվել է 15 պաղեստինցի երեխա

Գազայի վրա Սիոնսիտական մանկասպան ռեժիմի հարձակման հետևանքով նահատակվել է 15 պաղեստինցի երեխա։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նահատակների թիվը հասել է 44 մարդու, որոնցից 15-ը երեխաներ են, իսկ 360 մարդ վիրավորվել է։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

Չինաստանը Թայվանի մոտ նոր զորավարժություններ կանցնկացնի

Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ չինացի զինվորականները երկուշաբթի օրը նոր զորավարժություն են հայտարարել Թայվանի շրջակայքում ծովում և օդային տարածքում:

Հատկանշական է, որ անցած շաբաթ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո, Չիանստանն անցկացրել էր խոշոր զորավարժություն։ Չինաստանի Արևելյան ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ համատեղ վարժանքներ կանցկացնի՝  հակասուզանավային գործողությունների և ծովային հարձակման ոլորտներում։

 

Շահրվանդ օրաթերթ

Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտն Իրանի զարգացման հիմքն է

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ հանդիպմանը երկրի տրանսպորտային ոլորտի զարգացումը համարել է 13-րդ կառավարության հիմնական մոտեցումներից մեկը և ասել. «Աշխատանքը պետք է պլանավորվի այնպես, որ հնարավորինս արագ իրականացվի երկաթուղային գծերի և ճանապարհային ցանցի զարգացումը, ներառյալ մայրուղիներն ու ավտոճանապարհները. Որովհետև տրանսպորտային ցանցը երկրի զարգացման ողնաշարն է»։

Իրանի առաջին փոխնախագահը երկրի երկաթուղային և ճանապարհային գծերի զարգացումը համարել է երկրի տարանցման զարգացման նախապայման և հավելել. «Եթե ​​տարանցման ոլորտը զրագանա ևսահմանված նպատակները կյանքի կոչվեն, ապա կարճ ժամանակում մենք ականատես կլինենք երկրում երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի զարգացմանն ուղղված ներդրումների վերադարձին»։

 

armenpress.am

Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները թոթափում են համավարակի հասցրած վնասները. ծավալներն աճել են

Հայաստանում 2022թ. առաջին կիսամյակում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, երկաթուղային բեռնափոխադրումները հիշյալ ժամանակահատվածում ավելացել են 1 տոկոսով, ավտոմոբիլայինը՝ 12.9 տոկոսով, օդայինը՝ 5.3 տոկոսով (ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով իրականացված բեռնափոխադրումները), մայրուղային խողովակաշարայինը՝ 18.4 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի տրանսպորտի տեսակներով կատարվել է 8 միլիոն 332.6 հազար տոննա բեռնափոխադրում:

Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրումն աճել է 40.4 տոկոսով. տեղափոխվել է 71 միլիոն 030.5 հազար մարդ: Երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումն աճել է 22.5 տոկոսով, ավտոմոբիլային տրանսպորտով՝ 43.9 տոկոսով,  օդային տրանսպորտով, այդ թվում՝ այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով, իրականացված ուղևորափոխադրումներն աճել են 75.6 տոկոսով, էկեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 25.4 տոկոսով:

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ցուցանիշում հատկանշական է, որ հաշվարկված է միայն իրավաբանական անձանց կողմից մատուցած տաքսի ծառայությունների ծավալը, որը, ի դեպ, արձանագրել է 23.4 տոկոսի անկում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ:

Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների երկնիշ աճը վկայում է, որ ոլորտները թոթափում են COVID-19 համավարակի հասցրած վնասները, փորձում են վերականգնվել:   

 

armenpress.am

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը  հայտարարություն է տարածել՝ դատապարտելով  Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:

«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։

Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը:

 

armenpress.am

Պակիստանցի թալիբների երեք պարագլուխներ են մահացել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից

 Պակիստանում արգելված «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, Պակիստանի թալիբներ շարժում) արմատական խմբավորման երեք պարագլուխներ են մահացել Աֆղանստանի Փաքթիքայի նահանգում ավտոմոբիլի պայթյունի հետեւանքով, նահանգ, որը գտնվում Է երկրի հարավ - արեւելքում,: Օգոստոսի 8-ի երեկոյան այդ մասին հաղորդել Է Dawn թերթը՝ վկայակոչելով ԹԹՊ-ի ներկայացուցիչ Մոհամադ Խորասանիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել կիրակի օրն ուշ երեկոյան:

Ճանապարհային ականից պայթած ավտոմոբիլում Էր գտնվում պակիստանցի թալիբների պարագլուխ Օմար Խալդ Խորասանին, որը հայտնի Է որպես Աբդուլ Վալի Մոհամանդ՝ Մոհմանդ գործակալության նախկին ղեկավարը, որը մտնում Էր Պակիստանի դաշնային կառավարման ցեղախմբերի («ցեղախմբերի գոտի») տարածքների կազմի մեջ: Բացի նրանից ավտոմեքենայում Էին գնվում Մուֆթի Հասանը եւ Հաֆիզ Դաուլաթ Խանը, որոնք հայտին են այն բանով, որ 2014 թվականին ԹԹՊ-ի մի շարք այլ պարագլուխների հետ միացան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Dawn-ը նշում Է, որ Օմար Խալիդ Խորասանին թալիբների շարժման այն ներկայացուցիչների թվում Էր, որոնք Պակիստանի պատվիրակությունների հետ բանակցություններ են վարել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուքում: Պակիստանի ինշխանությունները եւ ԹԹՊ-ն բանակցությունների սեղանի շուրջն են վերադարձել ապրիլին: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամաբադը հստակ նախազգուշացում Է հղել Աֆղանստանում թալիբների կառավարությանը, որ այլեւս չի հանդուրժի անդրսահմանային ահաբեկչական գրոհները, եւ պահանջել Է խիստ միջոցներ ձեռնարկել ԹԹՊ խմբավորման դեմ: Մայիսի վերջին կողմերը Քաբուլում համաձայնության են եկել անորոշ ժամկետով հրադադարի ռեժիմի երկարաձգման եւ կոնսուլտացիաների շարունակման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Հուլիսին մոտ 190,000 զբոսաշրջիկ է ժամանել ՀՀ

9 օգոստոսի 2022 - 11:20 AMT

PanARMENIAN.Net - Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188,856 զբոսաշրջիկ։

Ընդհանուր առմամբ՝ առաջին 7 ամսվա ընթացքում մեր երկիր ժամանել է մոտ 770,000 զբոսաշրջիկ, տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ․ Հայաստան ժամանած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը կազմել է 588,731՝ ավելանալով 2․4 անգամ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածին այդ ցուցանիշը կազմել է 243,076 հոգի։

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից (251,035 հոգի կամ ընդհանուրի 42․6%-ը), Վրաստանից (4703 հոգի կամ 10․7%) և Իրանից (48,122 մարդ կամ 8․2%)։ ‌

 

panarmenian.net

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից

 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ճապոնիայում, ելույթ ունենալով Հիրոսիմայի ռմբակոծության զոհերի 77-րդ տարելիցի օրը, կրկին կոչ է արել աշխարհին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից։

‌«Լուրջ միջուկյաին ենթատեքստ ունեցող ճգնաժամերն արագ տարածվում են՝ Մերձավոր Արևելքից մինչև Կորեայի թերակղզի և ռուսական ներխուժում Ուկրաինա»,-հայտարարել է Գուտերեշը, գրում է Deutsche Welle-ն։

Նա հավելել է, որ մարդկությունը «խաղ է անում լիցքավորված հրացանի հետ»։

‌Գուտերեշը դիմել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործունեության դիտարկման կոնֆերանսի մասնակիցներին՝ կոչ անելով շտապ վերջ դնել համաշխարհային միջուկային արսենալներին, որոնք «սպառնում են մեր ապագային»։

‌ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերջին 12 տարում առաջին անգամ է մասնակցել Հիրոսիմայի ռմբնակոծության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Ռուսաստանն ու Բելառուսը հրավիրված չէին։

 

panarmenian.net

Չինաստանը մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ՝ Փելոսիի այցին ի պատասխան

 Չինաստանն ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Ըստ կառույցի, սառեցվել է ավազի արտահանումը, ընդ որում, որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ, գրում է Deutsche Welle-ն։

Բացի այդ, Չինաստանի Գլխավոր մաքսային վարչությունը դադարեցրել է ցիտրուսայինների, սկումբրիայի սառեցված ֆիլեի ներմուծումը Թայվանից։ Թե որքան կգործեն սահմանափակումները, հայտնի չէ։

Չինաստանը Թայվանի խոշորագույն առևտրային գործընկերն է։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ելույթ է ունեցել Թայվանի խորհրդարանում։ Սա վերջին 25 տարում այդ կարգի պաշտոնյայի առաջիկն այցն էր կղզի։ Չինատանը որպես բողոքի նշան ԱԳՆ է կանչել Չինաստանում ԱՄՆ դեսպանին։

Պիտակ