Օգոստոս 10, 2022 13:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Կարևորվել է աշխարհի անկախ ու ազատատենչ երկրների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը

Կոլումբիայի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին կարևորել է աշխարհի անկախ և ազատատենչ երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը:

Նա նշել է, որ Իրանի և Կոլումբիայի միջև լայնածավալ համագործակցությունը. կարող է շատ օգուտներ ունենալ Կոլումբիայի և Լատինական Ամերիկայի երկրների համար:

Վերջին տարիներին Իրանը լավ հարաբերություններ է հաստատել Լատինական Ամերիկայի որոշ երկրների, այդ թվում՝ Կուբայի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բոլիվիայի հետ, որոնք ԱՄՆ-ի գլխավորած իմպերիալիզմի և համաշխարհային ամբարտավանության դեմ պայքարի երկար պատմություն ունեն: Այդ երկրների հետ համաքայլ, Իրանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից սեփական դիրքորոշումներն ու գործողություններն այլ երկրներին պարտադրելու դեմ:

Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի այդ կապակցությամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ հարաբերություններ ունի Կուբայի, Նիկարագուայի, Բրազիլիայի, Չիլիի, Վենեսուելայի և Լատինական և Հարավային Ամերիկայի այլ երկրների հետ, և ակնկալվում է, որ այդ հարաբերությունները կզարգանան:

Լատինական Ամերիկայի երկրների հետ Իրանի հարաբերություններն ընդլայնվել են քաղաքական, տնտեսական, առևտրային, արդյունաբերական, էներգետիկայի, առողջապահության և այլ ոլորտներում։ Որպես օրինակ կարելի է նշել Իրան-Վենեսուելա հարաբերությունները: Նկատի ունենալով երկու երկրների նկատմամբ ԱՄՆ-ի վարած թշնամական քաղաքականությունը, Թեհրանն ու Կարակասը որդեգրել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության ընդլայնման մոտեցումը և ընդգծում են Վաշինգտոնի պատժամիջոցներին հակազդելու և փոխադարձ օգնության կարևորությունը։

Միացյալ Նահանգները, հատկապես  նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք,  Վենեսուելայի նկատմամբ կիրառել է բազմակողմանի ճնշման քաղաքականություն, սահմանել լայնածավալ պատժամիջոցներ, նպատակ ունենալով տապալել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը և իշխանության ղեկին նշանակել  ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։ Իսկ Վենեսուելայի դաշնակիցներն, այկ թվում նաև Իրանը, որդեգրել են Վաշինգտոնին դիմակայելու և Կարակասին օգնելու քաղաքականություն: Այդ քաղաքականության շչջանակում, Իրանը մի քնաի անգամ նավթով բեռնված տանկերներ է ուղարկել Վենեսուելա, ինչը վկայում է ԱՄՆ-ի սպառնալիքների ու դավադրությունների նկատմամբ Թեհրանի ու Կարակասի համատեղ դիմակայության մասին: Դա նաև վկայուևմ է, որ այս ուղղությամբ ԱՄՆ--ի վարած քաղաքականությունը ձախողվել է և այս երկրների դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքներն անիմաստ են:

Իրանը և Կուբան նույնպես զարգացնում են հարաբերությունները և համագործակցում ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցում: Կորոնավիրուսային պատվաստանյութին Իրանի ու Կուբայի հասնաելիությանը խոչընդոտելու ԱՄՆ-ի ջանքերից հետո, երկու երկրները սկսեցին համագործակցել պատվաստանյութի արտադրության ոլորտում, որի արդյունքը եղավ համատեղ արտադրված պատավստանյութը, որն  Իրանում կոչվում է Pastekovac, իսկ Կուբայում՝  Sobrana:

Վերջին տարիներին, Լատինական Ամերիկայի մեծ թվով ազատատենչ առաջնորդներ, այդ թվում՝ Վենեսուելայի նախկին և ներկա նախագահներ Ուգո Չավեսը և Նիկոլաս Մադուրոն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը և Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաներ, այցելել են Թեհրան։

Մյուս կողմից,  Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝  նախագահներ, այցելել են  Կուբա, Վենեսուելա և լատինաամերիկյան մի շարք այլ երկրներ, ինչը ցույց է տալիս Իրանի և այդ երկրների միջև փոխհարաբերությունների կարևորությունը։

Պիտակ