Օգոստոս 10, 2022 18:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ի՞նչ է փնտրում ԱՄՆ-ն ​​Աֆրիկայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աֆրիկյան մի քանի երկրներ կատարած իր այցի ընթացքում աֆրիկյան երկրների պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգության հարցեր, պարենային ճգնաժամը, հարաբերությունների ընդլայնումը և աֆրիկյան երկրների դիրքորոշումներն ուկրաինական պատերազմում։

Այս ճանապարհորդության ընթացքում Բելինքենն այցելել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն և Ռուանդա: Սա Էնթոնի Բլինքենի երկրորդ ուղևորությունն է Աֆրիկա:

Ուկրաինայում պատերազմի շարունակությամբ, ԱՄՆ-ը ​​փորձում է տարբեր երկրներին միավորել Մոսկվայի դեմ։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր աֆրիկյան երկրների մեծ մասը հայտարարել է, որ չի հետևելու Վաշինգտոնի քաղաքականությանը և շարունակելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Աֆրիկյան երկրների մեծ մասն իրենց տարածաշրջանային քաղաքականությունը համապատասխանեցրել են իրենց անկախության և անվտանգության պահպանմանը և հրաժարվել ենթարկվել ԱՄՆ-ի և ԵՄ քաղաքականությանը:  Աֆրիկյան երկրների մեծ մասը հայտարարել է, որ շարունակելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ և չի հետևելու Արևմուտքի քաղաքականությանը։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան նշելով, որ  իր երկրի մոտեցումը Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​և կայուն լուծման հասնելն է, ասել է.«Եթե ​​ՆԱՏՕ-ն ուշադրություն դարձներ առաջնորդների և պաշտոնյաների նախազգուշացումներին, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելյան Եվրոպա կհանգեցնի անկայունության տարածաշրջանում, ապա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը տեղի չէր ունենա»։ 

Աֆրիկյան երկրները, որոնք տարիներ շարունակ կանգնած են ահաբեկչական խմբավորումների և պարենային անապահովության վտանգի առաջ, այժմ անհանգստացած են ուկրաինական պատերազմի ազդեցության տակ պարենային խնդիրների սպառնալիքով։

Աֆրիկյան ժողովուրդները ոչ միայն հիշում են գաղութատիրության տարիները, այլև վերջին երկու տարիների ընթացքում՝ Covid-19  տարածման ժամանակ  ականատես են եղել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների  համագործակցության բացակայությանը՝ դեղորայք, պատվաստանյութեր և բժշկական սարքավորումներ տրամադրելու հարցում, այնպես, որ այս մայրցամաքի շատ երկրներում բնակչության մեկ տոկոսից պակասն է հասանելիություն ունեցել  կորոնավիրուսի պատվաստանյութին։

Աֆրիկյան երկրների իշխանություններն ավելի շատ կենտրոնանցել են այս մայրցամաքի հարաբերությունների և ներքին քաղաքականության ընդլայնման վրա։

Սենեգալի նախագահ Մակի Սալլը, որը նաև Աֆրիկյան միության նախագահն է, մեկնել է Ռուսաստան՝ պարենային ճգնաժամի վերաբերյալ այս մայրցամաքի ժողովրդի անհանգստության ձայնը փոխանցելու համար։

Այս հարաբերություններն ու դիրքորոշումները զայրացրել են Վաշինգտոնի պաշտոնյաներին, հատկապես որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել էր Աֆրիկա: Լավրովն Աֆրիկայում քննադատել է արևմտյան երկրներին և մերժել նրանց այն փաստարկը, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն առաջացրել է պարենային ապրանքների համաշխարհային գների աճ։ Նա ընդգծել է, որ կապված Covid-19 համաճարակի և Արևմուտքի «կանաչ քաղաքականության» հետ,  գներն աճում էին նախքան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը։ 

Աֆրիկյան շատ երկրներ բախվում են  պարենային ճգնաժամի, սովի վտանգի, աղքատության աճի և գործազրկության խնդրի հետ: Այս իրավիճակը հանգեցրել է որոշ  ահաբեկչական խմբավորումների ակտիվացմանը և սրել անվտանգության խնդիրները։ Գերտերություններն օգտվելով այդ խնդիրներից,  փորձում են ուժեղացնել իրենց ազդեցությունն Աֆրիկա մայրցամաքում։

ԱՄՆ պետքարտուղարի՝ Աֆրիկա կատարած այցի մասին,  Democracy Works ինստիտուտի տնօրեն Ուիլյամ Գումեդն ասում է. «Թվում է, թե Աֆրիկայում նոր սառը պատերազմ է տեղի ունենում»։

Պատերազմ, որի հետևանքները կազդեն աֆրիկյան ժողովուրդների վրա։