Օգոստոս 10, 2022 20:41 Asia/Tehran

Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել է Երկրի ուղեծրում Իրանի «Խայամ» արբանյակի հաջող տեղակայմանը:

Քեյհան օրաթերթ

Տիեզերական ոլորտում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը և «Խայամ» արբանյակի տեղակայումը տիեզերքում

Երեքշաբթի օրը  Ղազախստանի Բայկոնուր տիեզերական կենտրոնից հաջողությամբ արձակվել է Իրանի «Խայամ» արբանյակը։ 600 կգ քաշ ունեցող այս արբանյակը ռուսական «Սոյուզ» արբանյակակրի կողմից տեղակայվել է 500 կմ ուղեծիր։

Արբանյակի գործառնական ժամկետը հայտարարվել է 5 տարի: Երկրում իրականացվում է նաև տեղական արբանյակային ընդունիչների մշակման ծրագիրը՝ կոդավորված և կանխորոշված ​​ծրագրով և հենվելով տեղական տեխնոլոգիաների վրա:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

6 ամիս առաջ Եվրոպայի համար վտանգավոր թվացող սցենարն այսօր  կարող է որոշակի աղետի նախերգանք լինել: Բուդապեշտի համաձայնագիրը խախտելու և միջուկային զենք ստեղծելու անհաջող փորձից հետո Ուկրաինայի արևմտյան խամաճիկ ռեժիմն այժմ ձգտում է ամեն գնով միջուկային աղետ ստեղծել։

Կիևի հյուսիսից ռուսների դուրս գալուց,  Չեռնոբիլի էլեկտրակայանը լքելուց  և առանց որևէ վնասի այն  ուկրաինական կողմին վերադարձնելուց հետո, բարձրացավ երկրի հարավում գտնվող մեկ այլ էլեկտրակայանի անունը:

Ուկրաինայի հարավում գտնվող Էնրոդար քաղաքում (Ղրիմի թերակղզուց հյուսիս) և աշխարհի 10 խոշորագույն ատոմակայաններից մեկի՝ Դնեպր գետի ափին գտնվող Զապորոժյեի ատոմակայանը, որը ներկայումս գտնվում է ռուսների հսկողության տակ, վերջին  վերջին մեկ ամսվա ընթացքում գտնվել է ուկրաինական ուժերի օդային, հրթիռային և հրետանային հարվածների թիրախում։

 

Ջավան օարթերթ

Ձերբակալեք  մանուկասպան Լապիդին

Պաղեստինիցների նկատմամբ սիոնիստների հանցագործությունների շարունակվելուն զուգահեռ, Պաղեստինի ԱԳՆ-ն  դիմել է Միջազգային քրեական դատարանին՝ պահանջելով արձակել ռեժիմի վարչապետի ձերբակալության վճիռ:

ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը երեք նամակով  հիշեցնելով միջազգային հանրության պարտականությունները, խնդրել է նրանց կատարել իրենց պարտավորությունները և կանխել երեխաների սպօպանությունը: 

 

Էթելաաթ օրաթերթ

Բայդենը մտահոգություն է հայտնել Թայվանում Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ, որոնք անց են կացվում   Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո: Բայդենը լրագրողների հետ ճեպազրույցում չանդրադառնալով Փելոսիի Թայվան սադրիչ այցի մասին Պեկինի նախկին նախազգուշացումներին, ասել է. «Ինձ անհանգստացնում է, որ նրանք այդքան հեռուն են գնացել»

Թայվանի բանակը հայտարարել է, որ ի պատասխան Չինաստանի վարժանքների, կանցկացնի «պաշտպանություն հարձակումից» զորավարժություն։

Այս զորավարժություններում, որոնք տեղի կունենան երեքշաբթիից հինգշաբթի, ինչպես Չինաստանում անցկացվող զորավարժությունները, կկիրառվի կրակի իրական ուժը։ Թայվանի կողմից զորավարժությունների մասին հայտարարությանը զուգահեռ, չինական բանակը հայտարարել է, , որ այս զորավարժությունների շարունակության ընթացքում կիրականացվի ծովային հարձակումներ և թշնամու սուզանավերի ոչնչացում։

 

armenpress.am

ԱՄՆ-ը Ուկրաինային զենք կմատակարարի «որքան որ պահանջվի». Պենտագոն

 ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանության համար ռազմական սարքավորում կտրամադրի «որքան որ պահանջվի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել Է Լատվիա այցի ընթացքում:

«ԱՄՆ-ը զգալի օգնություն Է ցուցաբերել Ուկրաինայի անվտանգությանը: Բայց մենք գրեթե 50 երկրների շարքում ենք, որոնք միասին աշխատում են այն բանի վրա, որպեսզի ռեսուրսներ գտնեն, շարունակեն աջակցություն ցուցաբերել: Մենք տրամադրված ենք օգնել Ուկրաինային, նրան սարքավորում եւ տեխնիկա տրամադրել… տարածքը պաշտպանելու համար… Մենք դա անելու ենք որքան որ պահանջվի»,-ասել Է Օսթինը:

Հեռարձակումն իրականացրել Է Պենտագոնի կայքը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ավելի վաղ հայտարարել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը՝ երկարացնելով կիեւյան ռեժիմի հոգեվարքը եւ բազմապատկելով զոհերը:

ՌԴ-ն ավելի վաղ բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին, նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար,  Ռուսաստանի համար օրինական նպատակ կդառնան: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական հետեւանք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ԱՄԷ-ն համաշխարհային անվտանգության մասին խոսելիս կլիմայի փոփոխությունը համարում է իր առաջնահերթություններից

 Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը դասվում է աշխարհի ամենակարևոր խնդիրների շարքում, որը սպառնալիք է ստեղծում երկրագնդի, մարդկության և կենսաբազմազանության համար տնտեսական, հասարակական, բնապահպանական կյանքի տարբեր ասպեկտների վրա ունեցած բացասական հետևանքների պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, մտահոգիչ հետևանքներն ի հայտ են գալիս ջերմաստիճանի տատանումների՝ բարձրացումների և իջեցումների ժամանակ, քանի որ ավելանում են հրդեհները, ջրհեղեղներն ու երաշտի դեպքերը։

Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ ուշադրություն է դարձրել այս խնդրին, ինչն արտացոլվել է երկրի ներքին քաղաքականության մեջ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն որդեգրելու, կանաչ տնտեսության վրա կենտրոնանալու, ինչպես նաև էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ՝ հատկապես  վերականգնվող էներգիայի  զարգացման միջոցով։ Մայրաքաղաք Աբու Դաբիում է գտնվում Վերականգնվող էներգիայի միջազգային  գործակալության (IRENA) կենտրոնակայանը:

Կլիմայի տարածաշրջանային շաբաթ 2022-ի պաշտոնական բացման ժամանակ, որն առաջին անգամ է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ԱՄԷ արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիայի նախարար Սուլթան Ալ-Ջաբերը հաստատել է, որ համաշխարհային անվտանգության մասին խոսելիս Էմիրությունները կլիմայի փոփոխությունը համարում է իր առաջնահերթություններից մեկը, ուստի որդեգրել է գործընկերության վրա հիմնված մեթոդաբանություն և կենտրոնացել կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ավելի խոցելի երկրներում նախագծերի ֆինանսավորման վրա։

Այս համատեքստում ԱՄԷ-ն 2017-2022 թթ. ընթացքում շուրջ 163 միլիոն դոլարի չափով օգնություն է տրամադրել կլիմայի փոփոխության՝ ջրհեղեղների, երաշտների հետևանքով տուժած ավելի քան 40 երկրների։ Երաշտից տուժած Աֆրիկա մայրացամաքին տրամադրվել է օգնության  ամենամեծ բաժինը, որը կազմել է շուրջ 85 միլիոն դոլար։ Բացի այդ, վերականգնվող էներգիայի ոլորտում նախագծերի աջակցության նպատակով ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության, Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի, ինչպես նաև՝ «Աբու Դաբիի ապագայի էներգետիկայի ընկերության» (Մասդար) միջև  ստեղծվել է 100 միլիոն դոլարի չափով ռազմավարական գործակցություն, որը հատկացվել է խաղաղօվկիանոսյան և կարիբյան տարածաշրջային երկրներին, որոնք տուժել են կլիմայի փոփոխության հետևանքներից։

ԱՄԷ-ն արդյունավետ մասնակցություն է ցուցաբերում շրջակա միջավայրի, կլիմայի, քաղաքականությունների, որոշումների վերաբերյալ համաշխարհային երկխոսության համաժողովների ընթացքում։ Այդ թվում կարել է նշել կանոնավոր կերպով կազմակերպվող «Աբու Դաբիի կայունության շաբաթը», որին մասնակցում են միջազգային հաստատություններ թե մասնավոր ոլորտից, թե քաղաքացիական ու ակադեմիական շրջանակներից, ինչպես նաև «Զայեդի կայունության մրցանակը», որի նպատակն է խրախուսել ընկերություններին, կազմակերպություններին ու դպրոցներին։

ԱՄԷ-ն 2023 թ․-ին «Էքսպո Դուբայ քաղաքում» կհյուրընկալի Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրի 28-րդ նստաշրջանի (COP28) մասնակից երկրների կոնֆերանսը։

 

armenpress.am

Կոնգրեսականը հայտարարել Է, որ Թրամփը շուտով կհայտնի ընտրություններին մասնակցելու մասին

 ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի՝ իր կալվածքում կատարված խուզարկություններից հետո իրեն հաղթված չի զգացել եւ Էլ ավելի Է տրամադրված մասնակցելու նախագահական ընտրարշավին, նա արդեն որոշում Է ընդունել եւ շուտով կհայտնի այդ մասն: Ինչպես օգոստոսի 10-ին հաղորդում Է Fox News հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել Է կոնգրեսական Ջիմ Բենքսը, որը հանդիպել Է Սպիտակ տան նախկին նախագահի հետ խուզարկությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 9-ի երեկոյան Թրամփի հետ հանդիպել են ավելի քան 10 հանրապետական կոնգրեսականներ, այդ թվում նաեւ Բենքսը: Միջոցառումը տեղի Է ունեցել Նյու Ջերսիի նահանգի Բեդմինսթերում՝ Թրամփի գոլֆ-ակումբում: «Նա բնավ հաղթված տեսք չուներ, շատ ոգեւորված Էր եւ լավատես»,- ասել Է կոնգրեսականը հեռուստաալիքն տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հանրապետականները նախկին նախագահի հետ զրուցել են մոտավորապես երեք ժամ:

Նրանք քննարկել են, թե ինչ են պլանավորում անել, եթե Կոնգրեսի ընտրություններում «իրենց վերադարձնեն մեծամասնությունը»: 2024 թվականի ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու՝ Թրամփի պլանների վերաբերյալ Բենքսն ասել Է, որ նա արդեն «որոշում Է կայացրել»: «Նա ասել Է, որ մեզ դուր կգա նրա որոշումը, եւ այն, թե նա երբ կհայտնի դրա մասին, սոսկ ժամանակի հարց Է»,- ընդգծել Է քաղաքական գործիչը: Հանրապետականները Թրամփին պաշտպանել են այն հարցում, որ «որոշումը կայացնի ավելի լավ Է շուտ, քան ուշ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Պիտակ