Օգոստոս 11, 2022 10:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.08.2022

Մեծ Բրիտանիան նախապատրաստվում է ձմռանը և էլեկտրականության հովհարային անջատումներին: Երկիրը նախատեսում է վերագործարկել ածուխով աշխատող էլեկտրակայանները։

Քեյհան օրաթերթ

Իրանի տարածքով տարհանման ծավալներն աճլ են 58 տոկոսով

Իրանի մաքսատան խոսնակ  Ռուհոլլա Լաթիֆին, անդրադառնալով Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի 11 ամիսների ընթացքում   ոչ նավթային առևտրին, ասել է. «Իրանն աշխարհի այլ երկրների հետ իրականացրել է 101 մլրդ 820 մլն դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտուրն աճել է  կշռի առումով՝ 4%, իսկ արժեքի առումով՝ 31% տոկոսով։  13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից հետո Իրանի տարածքով անցել է 12 մլն և 875 հազար տոննա օտարերկրյա ապրանք, ինչը 58%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:

 

Էթելաաթ օրաթերթ

Amnesty International. Իսրայելը ապարտեիդի դաժան համակարգ է պարտադրում պաղեստինցիներին

Արձագանքելով Գազայի հատվածի բնակելի տարածքների վրա Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումներին և խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մի շարք երեխաների նահատակությանն, Amnesty International-ը հայտարարել է, որ Իսրայելն ապարտեիդի դաժան  համակարգ է պարտադրել,  պաղեստինցիներին: Կազմակերպությունը հայտարարել է, որ 2008 թվականից ի վեր Իսրայելը չորս ավերիչ հարձակում է իրականացրել Գազայի հատվածի վրա, և այդ հատվածի պաշարումը շարունակվում է, ինչն անօրինական է։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Մեծ Բրիտանիանիան նախապատարստվում է ձմռանն էլեկտրանէերգիայի հովհարային անջատումներին

Հղում անելով Նորվեգիայի նավթի և էներգետիկայի նախարար Թերգե Աասլանդի այն հայտարարությունը  որ ջրի ցածր մակարդակի արդյունքում ներքին հիդրոէներգիայի արտադրությանն ուղղված սպառնալիքի պատճառով այդ  երկիրը կարող է կրճատել էլեկտրաէներգիայի արտահանումը Մեծ Բրիտանիա, The Guardian գրել է. «Փորձագետները կանխատեսել են, որ նման իրավիճակում բրիտանական Էլեկտրաէներգիայի բաշխման ազգային ընկերությունը ստիպված կլինի միացնել Նոթինգհեմշիրում և Յորքշիրում գտնվող ածխով այրվող իր 2 էլեկտրակայանները, որոնք ներկայումս անջատված են»։

«Ավրորա» ինստիտուտը հայտնել է, որ քանի որ Անգլիայում ածուխից էլեկտրաէներգիա արտադրելու արժեքը ավելի բարձր է, քան Նորվեգիայի հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ներկրման արժեքը, բրիտանացիների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի արժեքը կավելանա։

 

Քեյհան օրաթերթ

Սիոնիստական ​​վերլուծական կենտրոն. Իսրայելը բոլոր կողմերից շրջափակված է Իրանի կամքով

Իսրայելի և Պաղեստինի Դիմադրության միջև տեղի ունեցած վերջին եռօրյա պատերազմը, որի արդյունքում Թել Ավիվը ստիպված եղավ ստորագրել հրադադարի հաստատման փաստաթուղթը, սիոնիստներին հանգեցրել է այն եզրակացության, որ ռեժիմը բոլոր կողմերից շրջապատված է  դիմադրության ուժերով։

Վերլուծական կենտրոնը գրում է. «Պաղեստինի վերչջին պատերազմն այնքան թանկ նստեց սիոնիսիտենրի վրա, որ նրանք ստիպված եղան երրորդ օրն ընդունել հրադարարի համաձայնությունը»:

Թել Ավիվում տեղակայված եբրայերեն ԶԼՄ-ները հաղորդում են, որ  «Իսլամական ջիհադ» խմբավորման հետ պատերազմի երեք օրերի ընթացքում 1100 հրթիռ է արձակվել սիոնիստական ​​բնակավայրերի և տարածքների ուղղությամբ և ամեն ժամ հնչոել է օկուպացված տարածքների ուղղությամբ արջձակված Դիմադրության 15 հրթիռի ձայն:

Եվ իզուր չէր, որ սիոնիստները չկարողացան շարունակել պատերազմը, քանի որ հակառակ դեպքում այն դուրս կգար Թել Ավիվի վերահսկողությունից գտնվող տարածքներից:

 

armenpress.am

Բեռնը և Կիևն ավարտել են Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնելու շուրջ բանակցությունները

 Շվեյցարիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է, որ Բեռնը կներկայացնի Կիևի շահերը Ռուսաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարությունը:

«Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանում: Համապատասխան բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի», - ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից երկիրը պատրաստ է կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև բովանդակային և փորձագիտական աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։

 

armenpress.am

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել պահպանել Գազայի հատվածում հրադադարի պայմանավորվածությունները

 ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

«Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնության նոր աճով: Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խաթարել այս տարվա օգոստոսի 7-ին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը վկայում է հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին:

 

armenpress.am

Լիզ Թրասը ՉԺՀ-ի դեսպանին կանչել Է Թայվանի հարցի շուրջ բացատրությունների համար. Sky News

 Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել Է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:

«Ես կարգադրել եմ Չինաստանի դեսպանին կանչել՝ բացատրություններ տալու նրա երկրի գործողությունների համար: Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Պեկինի ավելի ու ավելի ագրեսիվ գործելակերպին ու հռետորաբանությանը»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է Թրասի խոսքը: Թայվանի շուրջ իրադրությունը սրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո:

ԱՄՆ-ի վարչակազմը Պեկինին հավաստիացրել Է «մեկ Չինաստանի» քաղաքականությունից «հետ չկանգնելու» մեջ, բայց իրեն հեռու Է պահել այցից, հայտարարելով, թե Փելոսին ինքն Է որոշումներ ընդունում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Չինաստանը Թայվանի շուրջ ստերծված իրադրության կապակցությամբ հրապարակել Է «Սպիտակ գիրք»:

 

panarmenian.net

Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ գուցե հեռախոսազրույց ունենան

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ Այդ մասին հայտնել է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ իր աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ երկու նախագահը չեն խոսել 2011-ից ի վեր, գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահը Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է «ընտրել Սիրիայում խնդիրները լուծելու ուղին»՝ համագործակցելով Ասադի վարչակարգի հետ։

Հարցի շուրջ նաև խոսել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով. «Սոչիում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է հեռախոսով երկկողմ շփումների հեռանկարին, ապա այդ մասին պետք է հարցնել Անկարային, կամ Դամասկոսին»:

Ասադ-Էրդողան հարաբերությունները լարվել ենն Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր: ‌

 

 

Պիտակ