Օգոստոս 12, 2022 12:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման դիրքն առաջ տանելու  վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի շեշտադրումը

Պատասխանելով «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նախալեի նամակին, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ շարժման համարձակ դիմակայությունը նպաստել է Դիմադրության առանցքում դրա դերի ամրապնդմանը և Սիոնսիտական ռեժիմի պարտությանը: Առաջնորդը կարևորել է պաղեստինյան բոլոր խմբերի միասնությունը պահպանելու անհրաժեշտությունը։

ԻԻՀ առաջնորդն ասել; է. «Զավթիչ թշնամին թուլանում է, իսկ պաղեստինյան դիմադրությունն ուժեղանում»։

Նամակում Զիադ Նախալեն  նշել է, որ պաղեստինցի մոջահեդները, հատկապես՝ «Իսլամական ջիհադ» շարժումը և «Սարայա ալ-Ղոդս» ռազմական թևը լայնածավալ ներկայություն ունեն ողջ Պաղեստինում, հատկապես Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Անդրադառնալով Գազայի իրավիճակին, նա նշել է, որ այդ հատվածը հզորությամբ դիմակայեց սիոնիստների վերջին հարձակումներին: Անդրադառնալով վերջին եռօրյա պատերազմին, Զիադ Նախալեն գրել է. «Մենք այդ հակամարտությունները անվանեցինք «Ասպարեզների միասնություն»՝ ընդգծելու մեր ազգի միասնությունն ընդդեմ թշնամու, որն իր ողջ ուժով ու դավադրություններով փորձում է ոչնչացնել այդ միասնությունը։

Չնայած եռօրյա պատերազմում Իսրայելը ծանր օդային հարձակումներ իրականացրեց Գազայի հատվածի տարբեր շրջանների և «Իսլամական ջիհադ» շարժման կենտրոնների վրա, սակայն շարժումը ցույց տվեց, որ ի վիճակի է դիմակայելու ռեժիմի ագրեսիային՝ հարյուրավոր պատասխան հարվածներ հասցնելով։  Պաղեստինի տարբեր շրջանների, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ արձակված հարյուրավոր հրթիռները ռեժիմին ստիպեցին հրադադար պահանջել և ընդունել Դիմադրության պահանջները:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս կապակցությամբ ասել է. «Վերջին միջադեպը կրկնապատկեց Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» շարժման դերակատարությունը և բարձրացրեց շարժման հեղինակությունը պաղեստինյան ժողովրդի դիմադրության փառավոր շարժման մեջ: Դուք ձեր քաջարի դիմադրությամբ չեզոքացրիք օկուպանտ ռեժիմի դավադիր  քաղաքականությունը: Դուք ապացուցեցիք, որ Դիմադրության յուրաքանչյուր մասնիկ կարող է ոչնչացնել թշնամուն: Գազայի մոջահեդներին միավորելով Դիմադրության մյուս շարժումների հետ,  դուք կարողացաք ցույց տալ պաղեստինյան ազգի ջիհադի ամբողջականությունը չար և խաբեբա թշնամու դեմ: Պաղեստինյան խմբավորումների բոլոր ջանքերը պաղեստինյան բոլոր հողերում պետք է ուղղված լինեն այդ միասնության պահպանմանը: Զավթող թշնամին գնալով թուլանում է, իսկ պաղեստինյան դիմադրությունն ուժեղանում»։

Պաղեստինյան բոլոր խմբերիր միավորման վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի հայտարարությունը պետք է քննարկել՝ հաշվի առնելով պաղեստինյան ջիհադիստական ​​խմբավորումների միջև պառակտում ստեղծելու Սիոնիստական ​​ռեժիմի ջանքերը: Պատերազմի սկզբում ռեժիմը հայտարարել էր, որ իր միակ թիրախն «Իսլամական ջիհադ» շարժումն է: Սակայն «Իսլամական Ջիհադ» շարժումն իր խիզախ պայքարով առաջացրեց տարածաշրջանի և աշխարհի բոլոր Դիմադրության ուժերի  հիացմունքը և ստացավ պաղեստինցիների և ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը:

Նամակում «Իսլամական Ջիհադ» շարժման գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Պաղեստինի ջիհադական խմբավորումներին Իրանի համակողմանի աջակցությանը: Նշելով, որ Դիմադրության այս հաղթանակը պաղեստինցիների ապագա հաղթանակների նախերգանքն է, Զիադ Նախալեն շնորհակալություն է հայտնել Իրանին՝  գերագույն առաջնորդի ղեկավարության, առաջնորդության և  աջակցության համար: Նա ընդգծել է նաև  շարժմանն աջակցելու Լիբանանի Հեզբոլլահ շարժման և այս շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլահի դերը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, բռնարարների դեմ ճնշվածներին աջակցելու, ինչպես նաև պաղեստինյան գործին համապարփակ աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ, մշտապես հանդես է եկել իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողություններին հակազդելու և պաղեստինյան ժողովրդի ու պաղեստինյան ջիհադիստական ​​խմբավորումների պայքարին աջակցելը ներառել է իր արտաքին քաղաքականության առաջնագծում։

Պիտակ