Օգոստոս 12, 2022 16:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.08.2022

Իրանական «Խայամ» արբանյակի գրանցած տվյալներն օգտագործվում են գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, բնական աղետների, օգտակար հանածոների որոնման, ջրային ռեսուրսների մոնիտորինգի, քաղաքային փոփոխությունների մոնիտորինգի ոլորտներում:

Էթեմադ օրաթերթ

ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննության ավարտի ֆոնին Եվրոպան Իրանին «նոր արտոնություն» է տվել

Իրանը մինչեւ օգոստոսի 15-ը պետք է դրական կամ բացասական պատասխան տա Արեւմուտքի հետ բանակցությունների տեքստին։

The Wall Street Journal-ը գրել է. «Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում փակուղուց դուրս գալու համար Եվրամիության դիվանագետները Թեհրանին առաջարկել են «նոր արտոնություն», որի նպատակն է արագ դադարեցնել հանրապետության միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությունը»: 

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է. «Վաշինգտոնը ցանկանում է ետսնել ՄԱԳԱՏԷ-ի հետաքննության արդյունքները»:

Նա հավելել է. «Այդ կապակցությամբ միակ  ճանապարհը Իրանի կողմից գործակալությանը անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելն է։ Սա մեր դիրքորոշումն է՝ անկախ նրանից՝ այն կհայտնվի՞ համաձայնության տեքստում, թե՝ այլ տեղ»։

 

Համշահրի օրաթերթ

ՀԴԲ-ն խուզարկել է Թրամփի տունը՝ միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթեր գտնելու համար

ՀԴԲ-ի գործակալներըն այս շաբաթ խուզարկել են  նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայում գտնվող տունը՝ միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով,  հաղորդում է The Washington Post-ը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Washington Post-ը գրել է, որ դեռ պարզ չէ՝ արդյոք նման փաստաթղթեր   հայտնաբերվե՞լ են, թե՝ ոչ:

 

Իրան օրաթերթ

Բրիտանիայում գրանցվել է 186 տարվա ամենաչոր ամիսը

Բրիտանական օդերևութաբանական դեպարտամենտից ստացված տվյալները ցույց են տալիս, որ երկրի որոշ շրջաններում տեղումների նվազելու արդյունքում,  հուլիսը  եղել է ամենաչոր ամիսը 1836 թվականից ի վեր։

Բրիտանական Met Office-ի վերլուծության համաձայն՝ մինչև հուլիս տարվա ընդհանուր տեղումները շրջանների մեծ մասում զգալիորեն ցածր են եղել 1836 թվականից ի վեր գրանցված միջինից:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի տիեզերական կազմակերպություն. «Խայամ» արբանյակից ստացված տվյալները կիրառվում են տարբեր ոլորտներում

Իրանական «Խայամ» արբանյակի գրանցած տվյալներն օգտագործվում են գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, բնական աղետների, օգտակար հանածոների որոնման, ջրային ռեսուրսների մոնիտորինգի, քաղաքային փոփոխությունների մոնիտորինգի ոլորտներում:

Այս արբանյակն ունի մեկ մետր թույլատրությամբ տարբեր սպեկտրների օպտիկական սենսորներ, որոնք նախագծված և կառուցված են տարբեր ոլորտներում երկրի ռեսուրսների օպտիմալ կառավարումը բարելավելու նպատակով։

Գյուղատնտեսության ոլորտում այս արբանյակըից ստացված տվյալները կարող են օգտագործվել հողի և բույսերի խոնավությունը պարզելու, գյուղատնտեսական դաշտերում ջրի օպտիմալ սպառումը կառավարելու, տարբեր շրջաններում մշակվող տարածքը վերահսկելու, բերքահավաքից առաջ բերքի քանակը գնահատելու, մշակվող արտադրանքի առողջությունը ստուգելու, վնասատուների հայտնաբերելու համար:  

 

armenpress.am

Ամերիկացիների 75 տոկոսը դժգոհ Է ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. հարցում

 Ամերիկացների շուրջ 75 տոկոսը դժգոհ Է այն բանից, թե ինչ իրավիճակ Է երկրում: Այս տվյալները հետեւում են սոցիոլոգիական հարցումից, որը կատարվել Է Fox News հեռուստաալիքի պատվերով եւ հրապարկվել օգոստոսի 11-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում 2022 թվականի մայիսին դժգոհների բաժինը կազմել 67 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլին՝ Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա արդյունքներով՝ այն հավասար Է եղել ընդամենը 53 տոկոսի: Այժմ երկրի իրավիճակից գոհ Է ամերիկացիների սոսկ 24 տոկոսը: Նախագահի պաշտոնում Բայդենի գործողություններին հավանություն Է տալիս հարցման մասնակիցների լոկ 42 տոկոսը, մինչդեռ 58 տոկոսը հավանություն չի տալիս: Միացյալ Նահանգների ղեկավարի վարկանիշը բարելավվել Է այն հարցման համեմատությամբ, որը կատարվել Է մեկ ամիս առաջ՝ հուլիսի սկզբին: Այն ժամանակ նախագահի գործողություններին հավանություն Է տվել հետազոտության մասնակիցների սոսկ 40 տոկոսը: Ամերիկացիների մեծ մասը նաեւ բացասաբար Է գնահատում Բայդենի գործունեությունը նաեւ որոշակի ոլորտներում: Այսպես, Ուկրաինայի իրադրության նկատմամբ նրա վերաբերմունքից դժգոհություն Է հայտնել 56 տոկոսը, նրա գործողությունները դրականորեն Է գնահատել միայն 40 տոկոսը:

Հարցման տվյալները չեն բովանդակում ճշտումներ, թե դրա մասնակիցները ցանկանում են արդյոք ավելի խիստ կամ ընդհակառակը, ավելի մեղմ ուղեգիծ ուկրաինական հացում: Ամբողջությամբ վերցված Սպիտակ տան արտաքին քաղաքական ուղեգիծը բացասաբար Է գնահատում 59 տոկոսը, դրական՝ 38 տոկոսը: Էներգետիկայի ոլորտում քաղաքականությունից դժգոհություն Է հայտնել 55 տոկոսը, դրական գնահատական Է տվել լոկ 41 տոկոսը: Հարցումն անցկացվել Է օգոստոսի 6 – 9-ը: Դրան մասնակցել Է 1 002 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՀՀ քաղաքացիները հավաքագրվել են օտարերկրյա պետության կողմից և Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնել. Դատախազություն

 ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն 2017 թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022 թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն  արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: 

Բացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո: Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: 

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ նշված անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

armenpress.am

Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը. YLE

 Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը, ինչը տանում Է հենց Ֆինլանդիայի ներսում հետաքննությունների ուշացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:

«Ֆինլանդիայի իշխանություններն այլեւս դատական օգնության հարցումներ չեն ուղարկում Ռուսաստան, ինչը հանգեցնում Է ոստիկանական հետաքննությունների եւ դատական գործընթացների ուշացման»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Գարնանը ԵՄ-ի արդարադատության նախարարները դատապարտել են Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում եւ հայտարարել՝ այլեւս Ռուսաստանի հետ քրեական հետաքննություններում չհամագործակցելու որոշման մասին: Ֆինլանդիայի արդարադատության նախարար Աննա Մայա Հենրիկսոնը որոշում Է ընդունել սառեցնել երկու երկրների միջեւ քրեական եւ դատական համագործակցությունը:

«Ֆինլանդիայում ֆիննական եւ ռուսական իշխանությունների միջեւ համագործակցության խզումը կհանգեցնի Էլ ավելի երկարատեւ քրեական հետաքննությունների եւ դատական գործընթացների»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ամբաստանյալների նկատմամբ քրեական մեղադրանքների վաղեմության ժամկետը նաեւ կարող Է լրանալ, եթե մեղադրանքները ժամանակին չառաջադրվեն, ճշտում Է YLE-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Hürriyet․ Ռուբինյանն ու Քըլըչը 4 հանդիպումից բացի, մոտ 500 հեռախոսազրույց են ունեցել

  Թուրքական Hürriyet իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների:

Հեղինակը նշել է, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումից բացի մոտ 500 հեռախոսազրույց են ունեցել, գրում է Ermenihaber-ը։

Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»:

Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը հաջորդ փուլ է թևակոխել, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ սեպտեմբերին 2 երկրների համապատասխան կառույցները կհանդիպեն տեխնիկական հարցերի շուրջ մտքերի փոխանակելու նպատակով:

Հեղինակը մանրամասնել է՝ հայտնելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների կազմում ներկայացուցիչներ կլինեն Տրանսպորտի, Առևտրի ու ԱԳ նախարարություններից: Նախատեսվում է, որ ճանապարհային քարտեզ կկազմվի, որը կընդգրկի նաև Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում տեխնիկական պատվիրակությունների քայլերը: Սեպտեմբերին նախատեսվող հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ:

 

panarmenian.net

Բուլղարիան կասեցրել է Ադրբեջանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցությունները

 Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կառավարության հրաժարականից հետո, կասեցրել է գազի մատակարարման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նոր կառավարությունը չի բացառում, որ նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ռուսական «Գազպրոմի» հետ, գրում է BG News-ը։

Պետկովը, որը վարչապետ էր ընտրվել 2021-ի դեկտեմբերին, սկսել էր հետաքննել հնարավոր կոռուպցիոն համաձայնագրերը «Բուլգարգազի» և ռուսական «Գազպրոմի» միջև և պարզել, որ Բոյկո Բորիսովի ղեկավարած նախորդ կառավարությունը, իբր ավելի էժան ադրբեջանական գազի փոխարեն գերադասել է գնել ավելի թանկ ռուսականը։

Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։ Արդյունքում Սոֆիային տուգանք էր սպառնում պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։

 

panarmenian.net

Թուրք պատգամավոր․ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն կունենա Միջին Ասիային

 Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։

«Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիային»,-ասել է նա, գրում է Еrmenihaber-ը։

Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին, թե Կարսում, թե Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Իրենք սպասելիք ունեն, որ Հայաստանը և Ադրբեջանը համագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, բացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։

«Ցանկանում ենք արևելյան սահմանադուռը կարճ ժամանակում և՛ երկաթուղային և՛ ցամաքային ճանապարհի իմաստով բացել և երկու երկրների տրանսպորտային միջանցքն ամբողջացնել։ Երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա, առանց այդ էլ Կարսում, Աքյաքայում մեր գնացքները մշտապես աշխատում են հետևաբար մեր երկաթգիծը վերանորոգված վիճակում է։

Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է։ Սպասում ենք, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն և այս միջանցքը բացվի»,-նշել է թուրք պատգամավորը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի այլընտրանք՝ Իրանի տարածքով, շրջանցելով Հայաստանը։

Թուրքիան մշտապես հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը և ՀՀ հետ կարգավորման գործընթացը քննարկվում և համաձայնեցվում է ադրբեջանցի գործընկերների հետ։ ‌