Օգոստոս 12, 2022 19:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իսրայելական մաֆիայի ոտնահետքերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ

Ամերիկյան արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ Շահրամ Փուրսաֆի անունով անձը, որին նախարարությունը նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, վարձելով մի ամերիկացու ծրագրել է սպանել Ջոն Բոլթոնին և Թրամփի վարչակազմի մեկ այլ պաշտոնյայի։

Այս գործողության նպատակն է հայտարարվել՝ հակահարված տալ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, որն իրականացվել է Թրամփի անմիջական հրահանգով, սակայն իրականությունն այն է, որ առաջին օրերին միլիոնավոր իրանցիների վիրավորված զգացմունքներից առաջացած մթնոլորտի պատճառով. Իրանը պատասխան հարված է հասցրել՝ հրթիռակոծելով Այն ալ-Ասադ բազայում գտնվող ամերիկյան ռազմական շտաբը, որտեղից արձակվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը, և այդ հրթիռակոծումը դեռևս սարսափելի մղձավանջ է այս աղետից փրկված ամերիկացի զինվորների համար։

Այդ հիմամբ, պետք է հարց տալ, թե որո՞նք են ամերիկյան արդարադատության նախարարության նպատակները այս հայցը ներկայացնելիս, և արդյոք Արդարադատության նախարարությունը այս դեպքում հիմնականում անկախ դերակատար է, թե՞ գտնվում է անվտանգության և հետախուզության որոշ կառույցների կամ ճնշող խմբերի ազդեցության տակ։

Բովանդակային առումով, փաստարկված դատական ​​տեքստի նմանվելուց ավելի շատ (ի տարբերություն արևմտյան որոշ լրատվամիջոցների), ԱՄՆ արդարադատության նախարարության հայցը ներկայացնում է նախապես ծրագրված սցենար, որը նման է մի քանի տարի առաջ ԿՀՎ-ի սցենարին՝ Սաուդյան Արաբիայի ժամանակի դեսպան՝ Ադել Ջուբեյրի Վաշինգտոնում սպանության մասին կամ մի քանի ամիս առաջվա սցենարը, երբ Մոսադը մեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին միաժամանակ ԱՄՆ-ի, Ֆռանսիայի և Թուրքիայի երեք քաղաքացիների սպանության մեջ, հետագային պարզ դարձավ, որ Մոսադը առևանգել է անձին, որին մեղադրում է այդ սպանությունների համար և ստիպել է խոստովանել։

Կառուցվածքային և ժամանակային առումով այս պնդումների հրապարակումը կապված է առնվազն երկու հարցի հետ, որոնց մասին արևմտյան լրատվամիջոցները հրաժարվեցին նշել․ Առաջինը վերջերս կայացած ՀԳՀԾ-ի բանակցություններն էին, որոնք վերսկսվեցին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ջոզեֆ Բորելի առաջարկած նախագծի հիմամբ և մինչ իրանական կողմը դեռ սպասում էր Աշուրայից հետո բանակցությունների վերսկսմանը վերջնական ավարտի համար, արևմտյան կողմերը հանկարծ այն համարեցին ավարտված, և սա ցույց է տալիս, որ նույն գործոնները, որոնք ստիպել են արևմտյան կողմերին հրաժարվել բանակցություններից, ստիպել են ԱՄՆ արդարադատության նախարարությանը ներկայացնել այս պահանջը, և այդ գործոնները ոչ-ոք չի կարող լինել, բացի սիոնիստական ​​մաֆիայից, որը, նկատի ունենալով առաջիկա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կրկին նախաձեռնող է դարձել ԱՄՆ-ում։

Երկրորդը ամերիկյան տնտեսության մուտքն է լճացման շրջան, և դա դրդել է Դեմոկրատ Բայդենի կառավարությանը դիմել անվտանգության ծրագրերի և սցենարների՝ հասարակական կարծիքը ներքին տնտեսական խնդիրներից շեղելու համար, և դրանից հետո անվտանգության մեկ այլ սցենար են օրակարգում երառել Իման ալ-Զավահիրիի սպանությունից հետո, որը համարվում է մի տեսակ զիջում ամերիկացի ավետարանիչներին, ինչպիսիք են Բոլթոնը և Պոմպեոն, որպեսզի, միգուցե այդպիսով հնարավոր լինի դադարեցնել նրանց ամենօրյա քննադատությունը Բայդենի կառավարության հասցեին։

Ուստի կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին այս գործընթացը կշարունակվի, և հանրապետականների նման Բայդենի կառավարությունն իր օրակարգում կդնի նոր սցենարներ և անվտանգության ծրագրեր։