Օգոստոս 13, 2022 18:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.08.2022

Նավթի արտահանման աճը, ոչ նավթային արտահանման աճը, հարկերի ավելի արդար գանձումը, արտարժույթի ռենտայի վերացումը, կորոնավիրուսի համավարակի և պատժամիջոցների շոկի հաղթահարումը, տնտեսական դիվանագիտության ծաղկումը և ամառբ առանց էլեկտրականության հովհարային անջատումների, վերջին մեկ տարում Իրանի կառավարության տնտեսական կարևորագույն ձեռքբերումներից են համարվում:

Քեյհան օրաթերթ

Վերջին մեկ տարվա ընթացքում 13-րդ կառավարության տնտեսական հաջողությունների ցուցակը

Նավթի, ոչ նավթային ապրանքների արտահանման աճը, հարկերի ավելի արդար գանձումը, արտարժույթի ռենտայի վերացումը, կորոնավիրուսի համավարակի և պատժամիջոցների շոկի հաղթահարումը, տնտեսական դիվանագիտության ծաղկումը և ամառն առանց էլեկտրականության հոսվհարային անջատումների, վերջին մեկ տարում տնետսական ոլորտում Իրանի կառավարության տնտեսական կարևորագույն ձեռքբերումներից են համարվում:

Արտաքին առևտրի ոլորտում 13-րդ կառավարության գործունեությունը ճշգրիտ գնահատելու համար կարելի է դիտարկել վերջին 4 ամիսների արտահանման և ներմուծման ծավալները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը դրական է դարձել և ներմուծման ծավալը 16 տոկոս աճով հասել է 16 մլրդ 952 մլն դոլարի։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում երկրի արտահանումն աճել է 20%-ով և հասել 17 մլրդ 240 մլն դոլարի։ Մյուս կողմից, Իրանի ոչ նավթային արտահանման ընդհանուր ծավալն աճել է 46,41%-ով, իսկ  նավթի արտահանման արժեքը երկու տարի առաջ կազմել է 21 մլրդ 43 մլն դոլար, որը նախորդ տարի աճել է 84%-ով և հասել է 38 միլիարդ 723 միլիոն դոլարի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանի նավթի արտահանման ծավալը զրոյացնելու ամերիկյան երազանքը չի իրականացել։

 

Էթելաաթ օրաթերթ

Իրաքի գերագույն դատարանը մերժել է խորհրդարանը ցրելու՝  Մողթադա Սադրի  խնդրանքը

Իրաքի Գերագույն ​​դատարանը մի հայտարարությամբ մերժել է խորհրդարանը ցրելու Սադր շարժման առաջնորդի խնդրանքը։ «Ալ-Ահդ» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իրաքի դատական ​​համակարգն ընդգծել է խորհրդարանի լուծարման գործին միջամտելու անհնարինությունը և հայտարարել.«Խորհրդարանը ցրելու իրավական ոչ մի փաստաթուղթ չկա»:

 

Ջավան օրաթերթ

Թել Ավիվի սխալ հաշվարկից մինչև Ախթարի փակուղային ստորագրության մեքենա

Գազայում պաղեստինյան դիմադրության և Սիոնիստական ​​ռեժիմի միջև վերջին պատերազմը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների ալիքը ցույց տվեցին, որ Դիմադրության ճակատը հասել է անպարտելիության փուլի: Թվում է, թե այս ագրեսիայի սկզբից Սիոնիստական ​​ռեժիմն ուներ ռազմավարական և կարևոր նպատակներ, որոնցից հիմնականը դիմադրության ճակատում ճեղքվածք ստեղծելն ու մի կողմից դիմադրության խմբերին մեկ առ մեկ դիմակայելն ու փոխհատուցելն էր և մյուս կողմից համատարած ձախողումներից կրած վնասի փոխհատուցումն էր: Պաղեստինյան զարգացումների մակարդակով սիոնիստները սխալ գնահատեցին Դիմադրության յուրաքանչյուր խմբի, հատկապես Իսլամական ջիհադի ուժը, և հույս ունեին ջիհադին դնել ռազմավարական բարդ վիճակում և մեկուսացնելով՝ լուրջ հարված հասցնել խմբավորմանը:

 

Արմանե Մելլի օրաթերթ

Իրանի ռեգիոնալիզմը՝ Արևելքի հետ փոխգործակցության մասնակի հայացքով

ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես հետևել է ազգային շահերին:  Կառավարությունները փորձել են ապահովել ազգային շահը՝ հիմնվելով «արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքների վրա։ Սակայն տարբեր կառավարություններ իրենց արտաքին քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ են ընտրել։ Օրինակ՝ Հասան Ռոհանիի կառավարությունը սկսեց աշխարհի հետ փոխգործակցության քաղաքականությունը և դրա հիման վրա միաժամանակ օրակարգ մտցրեց Արևելքի, Արևմուտքի և տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության քաղաքականությունը։

 

armenpress.am

Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ալիևին

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին հայտարարությանը: Իլհամ Ալիևն օգոստոսի 12-ի հայտարարել էր, որ «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ»։

«Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետեւյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։ Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում», «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ի պատասխան Ալիևի հայտարարության «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բաբայանը:

 

armenpress.am

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել են, երկրի ղեկավարը կարևորել է համայնքներում  մարզական նման կառույցների առկայությունը, նշել, որ պետությունը պատրաստ է աջակցել նոր մարզադահլիճների կառուցման, ինչպես նաև մարզական տարբեր միջոցառումների կազմակերպման ջանքերին:

Այցի ընթացքում Արցախի նախագահ Հարությունյանը նաև հանդիպել է համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, քննարկել առկա խնդիրները: Բարձրացված հիմնախնդիրներից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է խմելու և ոռոգման ջրի հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը, նշել, որ երկու տարվա ընթացքում փուլ առ փուլ ծրագիրն ամբողջությամբ կիրագործվի: Արցախի նախագահի հանձնարարությամբ՝ առաջիկայում նոր թափ կստանան նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները, կլուծվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք այլ խնդիրներ ևս։

Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում ռազմաքաղաքական վերջին զարգացումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը:

Նախագահի խոսքով՝ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման,  բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

 

news.am

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

 

panorama.am

Սենոր Հասրաթյան. Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է

Արցախի ԶՈւ պաշտոնաթող գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ»  անընդունակ եղավ  իրականացնել տեղահանվող  բնակչության գոնե կազմակերպված տարհանումը...Արդյունքում՝ անպաշտպան ու տնազուրկ հայը՝ մնալով բախտի քմահաճույքին, հերթական անգամ իր մաշկի վրա զգաց, ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը...Հ.գ.-Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է: Իսկ վերականգնել պաշտպանությունը, նշանակում է նախևառաջ ունենալ ազգակենտրոն ու համարձակ իշխանություն:Խնդրի ողջ բարդությունը կայանում է նրանում, որ այս երկուսի բացակայության պայմաններում, մենք չունենք նաև ժամանակ... Փրկության բանալին մտածող ՀԱՅԻ ձեռքում է, որը, ցավոք, իր ողջ ներուժով հանդերձ, դեռ շարունակում է նիրհել անորոշության մեջ...»։

Պիտակ