Օգոստոս 14, 2022 17:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.08.2022

Վենեսուելայում մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները, որը Վաշինգտոնը համարում է իր բակի մաս, մեծապես անհանգստացրել է Սպիտակ տան պաշտոնյաներին։

Իրան օրաթերթ

Իրանը օգտագործում է աշխարհաքաղաքական հնարավորությունները

Ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական գազի շուկայում ռազմավարականից փոխվեց առևտրականի։ Այժմ եվրոպական շուկայից տարեկան հեռանում է մոտ 70 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։

Այս գազը շուկայում մշուշոտ հեռանկար ունի, և Ռուսաստանը դրա համար հարմար գնով հաճախորդ է փնտրում։ Փորձագետների կարծիքով, քիչ հավանական է, որ ապագայում Եվրոպան, որը դարձել է էներգետիկ անցումային դարաշրջանի շարժիչ ուժը և ձգտում է ավելացնել LNG-ի (հեղուկացված բնական գազի) մասնաբաժինը իր էներգամատակարարման մեջ, ընդունի ռուսական գազի վերադարձը։ Հետևաբար, Իրանը նախատեսում է մոտ 20 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծել ամբողջովին տնտեսական գնով, այնուհետև արտահանել կամ վերածել հավելյալ արժեքի իր շուկաների համար և իրականացնել երկիրը տարածաշրջանային գազային հանգույց դարձնելու նպատակը։

 

Էթելաաթ օրաթերթ

Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները ԱՄՆ-ի հենտաբակում

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի բանակները շաբաթ օրը երկշաբաթյա համատեղ զորավարժություններ են սկսել Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում։ Այս մեծ զորավարժությունները մեկնարկել են ամերիկյան հարավային հրամանատարության զորավարժություններից մեկ օր անց, իսկ Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի ուժերը Մոսկվայի զինվորակաների  հրամանատարությամբ զորավարժություններ կանցկացնեն «Ամերիկայի հետնաբակում»։

Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը 37 երկրների 270 թիմերի թվում են, որոնք մասնակցում են այս զորավարժություններին, իսկ մյուս երկրներն են՝ Ալժիրը, Բելառուսը, Վիետնամը, Հնդկաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է այս խոշոր համատեղ զորավարժությունների անցկացումը և այն որակել որպես «մարտահրավեր Ամերիկայի» դեմ։

 

Քեյհան օրաթերթ

Պուտինի կողմից պաղեստինցի մարտիկներին զինելը, վատ լուր  է սիոնիստների համար

Ռուսաստանի պատմական աջակցությունը պաղեստինցիներին անհանգստացրել է Թել Ավիվին, իսկ Սիոնիստական ​​ռեժիմի նախագահը Պուտինին կոչ է արել դադարեցնել պաղեստինյան խմբավորումների աջակցությունը։ Երբ 2005 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացավ ռազմական տեխնիկա և ուսուցում տրամադրել պաղեստինցի առաջնորդներին, սիոնիստները չեին պատկերացն այն ​​ռազմական տեխնիկան և ուսուցումը, որը Մոսկվան տրամադրում է պաղեստինցիներին, այն ոչ միայն կներառի Պաղեստինի ինքնավար վարչակաղմին, այլեւ Ռուսաստանը վճռական է աջակցելու բոլոր պաղեստինյան խմբերին: Վեց ամսվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի դիմադրության պատվիրակության առնվազն 2 այցը Մոսկվա ցույց է տալիս, որ ռուսները մեծ հույսեր են կապում պաղեստինյան դիմադրության հետ և ի տարբերություն Արևմուտքին, րուսերը իրենց բոլոր ձվերը չեն դնում Մահմուդ Աբասի զամբյուղի մեջ։

 

Համշահրի օրաթերթ

Հայաստանի կողմից գնդակոծվել է է Ադրբեջանի  բանակի դիրքերը

Ադրբեջանի ՊՆ-ն շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը 24 ժամվա ընթացքում 8 անգամ կրակել են ԱՀ բանակի դիրքերի ուղղությամբ։

Sputnik-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական դիրքերը Քալբջարի, Ջադբեկի, Թուֆուզի և Լաչինի շրջաններում գնդակոծվել են հայկական ուժերի կողմից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական զինված խմբավորումների հարձակումը ադրբեջանական բանակի դիրքերի վրա։

 

araratnews.am

Արսեն Թորոսյանը Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի մասին գրառում է կատարել

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները իհարկե հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Ժամանակին առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ (բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների), ինչը սակայն հետագայում ընթացք չստացավ, քանի որ վրա հասավ կովիդի համաճարակը և մեր առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին։

Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՜ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՜ խուսափենք նման դժբախտ պատահարներից։

news.am

Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը

Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` նշելով, որ Բերձորից դուրս է գալու 170 բնակիչ:

«Դեռ հստակ չէ, որ ուղղություններով են բնակիչները գնալու, այսինքն` հստակ չէ Արցախում, թե Հայաստանում կվերաբնակեցվեն»,-ասաց նա:

Նոր միջանցքի տարածքում գտնվող հայկական գյուղերում վերաբնակեցման մասին քաղաքապետը հստակ ինֆորմացիա չուներ, սակայն նշեց, որ եթե վերաբնակեցում լինի, կարծում է ընտանիքներ կլինեն, որոնք կցանկանան ապրել այդ գյուղերում:

Անդրադառնալով  բնակավայրից դուրս գալուց հետո տներն այրելու խնդրին` քաղաքապետը նշեց, որ անվտանգային խնդիրներ կան եւ ինքը նախընտրում է, որ տները չայրեն բնակիչները:

«Բերձորին մոտ է գտնվում Եղցահող համայնքը, եւ ասենք եթե հրդեհեն, հնարավոր է հրդեհը նաեւ այնտեղ մինչեւ հասնի, եւ մի շարք անվտանգային խնդիրներ կան, որոնց մասին չէի ուզենա շատ խոսել, հրապարակման ենթակա չեն: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ տուն այրելը կապ է ունենալու փոխհատուցում տալու հետ, չեմ կարծում, որ այրեն փոխհատուցում չեն ստանալու, սակայն իմ  կարծիքը հստակ է, որ պետք չէ այրել»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ քաղաքից տարհանվում են նաեւ մշակութային կոթողները, իսկ եկեղեցու վրայի խաչքարերը հանվել են այն նկաատառումներից ելնելով, որ հետագայում չպղծվեն ադրբեջանցիների կողմից:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

lragir.am

Hürriyet. «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսազրույց»

Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների, գրում է Ermenihaber-ը:

Հոդվածում անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի աշխատանքային գործունեություններին:

Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը հաջորդ փուլ է թևակոխել, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ սեպտեմբերին 2 երկրների համապատասխան կառույցները կհանդիպեն տեխնիկական հարցերի շուրջ մտքերի փոխանակելու նպատակով:

Հեղինակը մանրամասնել է՝ հայտնելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների կազմում ներկայացուցիչներ կլինեն Տրանսպորտի, Առևտրի ու ԱԳ նախարարություններից: Նախատեսվում է, որ ճանապարհային քարտեզ կկազմվի, որը կընդգրկի նաև Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում տեխնիկական պատվիրակությունների քայլերը: Սեպտեմբերին նախատեսվող հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ:

Հեղինակը նշել է, որ Ռուբինյանն ու Քըլըչը  Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումներից բացի շուրջ 500 հեռախոսազրույց են ունեցել: Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»:

 

aysor.am

ԱՄՆ-ում գնաճը զսպելու համար 430 միլիարդ դոլարի հատկացումներ կարվեն․ Բայդենը ավելի էժան դեղեր և վառելիք է խոստացել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել գնաճի նվազեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին, որով նախատեսվում է իշխանությունների կողմից 430 միլիարդ դոլարի հատկացում՝ նախանշված միջոցառումները կյանքի կոչելու համար։

Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը 755 էջից է բաղկացած, այն ներառում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված այդ թվում՝ դաշնային բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, քաղաքացիների կողմից առողջապահական ծախսերի նվազեցմանը, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։ ԱՄՆ-ում այս և այլ միջոցառումների համար անհրաժեշտ գումարային միջոցների մի մասն ակնկալում են ստանալ խոշոր կորպորացիաների հարկային բեռն ավելացնելու հաշվին․ ըստ հաշվարկների՝ այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել երկրում գնաճի մակարդակը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի ստորագրմանն է ներկայացվելու նշված օրենսդրական փաթեթը, Twitter-ի իր էջում գրառում է արել՝ նշելով․ «Այսօր ԱՄՆ ժողովուրդը հաղթեց։ Ավելի ցածր կլինեն դեղատոմսով բաց թողնվող դեղերի գները, ավելի քիչ՝ առողջապահական ու վառելիքի ծախսերը։ Անհամբերությամբ սպասում եմ օրենքի ստորագրմանը»։

Բայդենը հավելել է, որ սեպտեմբերի 6-ին Սպiտակ տանը հանդսավոր արարողություն է կազմակերպվելու՝ օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու առիթով։

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ