Օգոստոս 15, 2022 18:43 Asia/Tehran

Ռուսաստանը եմենցի հեղափոխականներին հրավիրել է մեկնել Մոսկվա՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ դաշինք կազմելու համար

Քեյհան օրաթերթ

Ռուսաստանը եմենցի հեղափոխականներին հրավիրել է մեկնել Մոսկվա՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ դաշինք կազմելու համար

Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև լարվածության սրման պատճառով, Մոսկվան եմենցի հեղափոխականներին հրավիրել է մեկնել Մոսկվա՝ նոր կոալիցիա կազմելու նպատակով։ Եմենի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ Այդ երկր ազգային փրկության կառավարության վարչապետ Աբդ ալ-Ազիզ բին Հաբթուրն ասել է, որ պատվիրակությունը մեկնել է այս ՌԴ՝ Մոսկվայի հետ դաշինքի շրջանակում և ամերիկյան ծրագրին հակազդելու նպատակով։

 

Էթեմադ օրաթերթ

Իրանցի աղջիկները կոտրել են 56-ամյա ստերեոտիպը

Իրանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականին հաջողվեց Իսլամական երկրների համերաշխության խաղերի կիսաեզրափակիչ խաղում հաղթել մրցակցին, այնպես որ դուրս գալով եզրափակիչ փուլ՝ մրցաշարում մեդալ նվաճելու հավաքականի 56-ամյա ստերեոտիպը կոտրվեց։ Իրանի կանանց վոլեյբոլի հավաքականը դուրս եկավ իսլամական երկրների մրցաշարի եզրափակիչ։ Այս պատմական հաղթանակը համարվում է մեծ իրադարձություն իրանական սպորտում։

Իրանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականը կիրակի օրը Իսլամական երկրների մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց Ադրբեջանի Հանրապետության հետ։ Ալեսանդրա Կամպդելիի սաները այս խաղում 3-1 հաշվով հաղթեցին ուժեղ մրցակցին ու դուրս եկան իսլամական երկրների մրցաշարի եզրափակիչ։

 

Քեյհան օրաթերթ

Իրանում գյուղատնտեսական արտադրությունը քառապատկվել է

Իրանի գյուղատնտեսական և գյուղական զարգացման հետազոտությունների և պլանավորման ինստիտուտի փոխտնօրեն Մոջթաբա Փալուջը այցելել է «Բոլորը միասին» ցուցահանդեսը, որն ուսումնասիրում է Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումները։ Նա ասել է «Վերջին 40 տարում գյուղատնտեսական արտադրանքը քառապատկվել է՝ 25 մլն տոննայից հասնելով 125-ից 130 մլն տոննայի»:

 

armenpress.am

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում ԱՄՆ-ից կղզի պատվիրակության այցից հետո

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) զորավարժություններ Է անցկացնում Թայվանի տարածքային ջրերում եւ օդային տարածությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հաղորդել են չինական ԶԼՄ-ները:

ՉԺԱԲ-ի Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատարությունում, մեկնաբանելով վարժանքները, նշել են, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկեն «Թայվանի նեղուցի մերձակայքում ազգային ինքնիշխանությունը, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու» համար:

Նախօրյակին հաղորդվել Էր, որ ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը Թայվան Է ժամանել երկու շաբաթ Էլ չանցած այն բանից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուղեւորվել Է կղզի:

Փելոսիի այցն առաջացրել Է Պեկինի կտրուկ բացասական արձագանքը, որը Թայվանը համարում Է իր տարածքը:

Այդ ժամանակվանից Չինաստանի զինվորականները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել կղզու մոտ, այնտեղ մի շարք վարժանքներ անցկացրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

araratnews.am

Թուրքիայի ռազմական իշխանությունները կմեկնեն ԱՄՆ՝ F-16 կործանիչների համար

Թուրքական ռազմական պատվիրակությունը երկուշաբթի կայցելի ԱՄՆ՝ Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական պատվիրակությունը կանցկացնի երկկողմ բանակցությունների երրորդ փուլը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու խոստումից հետո։

Հունիսի վերջին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Բայդենը մամուլի ասուլիսում ասաց.

«Մենք պետք է F-16-ներ վաճառենք Թուրքիային։ Այս մասին ես խոսել եմ դեկտեմբերին, և դրանից հետո իմ դիրքորոշումը չի փոխվել։ Դրանք չվաճառելը մեզ ձեռնտու չէ։ Դա անելու համար մեզ Կոնգրեսի հավանությունն է պետք, և ես կարծում եմ, որ մենք դա կստանանք»:Թուրքիայի կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին պահանջել է F-16-ներ և սարքավորումներ՝ դրանք արդիականացնելու համար։ 6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը կներառի 40 F-16-ների վաճառքը և արդիականացման կոմպլեկտներ 79 մարտական ​​ինքնաթիռների համար, որոնք սպասարկում են Թուրքիայի ռազմաօդային ուժերը:

yerevan-times.com

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը գնալով զայրացնում է արևմտյան երկրներին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համագործակցությունը գնալով զայրացնում է արևմտյան երկրներին։ ՆԱՏՕ-ի վրդովմունքը բացատրվում է նրանով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գործողություններով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճանապարհ է բացում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ամրապնդվող գործընկերությունը գնալով ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին, հատկապես Թուրքիայի ՆԱՏՕ-ի գործընկերներին: Նման կարծիք է հայտնել ամերիկացի սյունակագիր Սթիվեն Էրլանգերը։

Ինչպես նշել է լրագրողն իր հրապարակման մեջ, փոխադարձ մար-տահրավերները մերձեցրել են Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներին։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում քաղաքական գործիչները երկու անձնական հանդիպում են անցկացրել։

Նա ՆԱՏՕ-ի անդամների դժգոհությունը բացատրել է նրանով, որ Էրդողանը իրականում Ռուսաստանին թшկшրդն է գցում։ Էրլանգերը նշել է, որ այս իրավիճակը ձեռնտու է Թուրքիայի նախագահին՝ նրա երկիրը շրջանցում է սահմանափակումները և շարունակում է աշխատել ռուսական բիզնեսի հետ։ Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը զսպում է Մոսկվայի ազդեցությունը Սիրիայում, որտեղ երկու երկրների շահերը չեն համընկնում։

 

.aysor.am

Լեռնային Ղարաբաղի  նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով:

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և Լեռնային Ղարաբաղի - Հայաստանի Հանրապետություն այլընտրանքային ճանապարհի խնդրին՝ նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:

Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս:

 

 

 

 

 

Պիտակ