Օգոստոս 16, 2022 12:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինը պատրաստակամություն է հայտնել ամենաժամանակակից սպառազինությունը տրամադրել իր դաշնակիցներին և գործընկերներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ 2022» միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ հայտնել է Հարավային Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի իր դաշնակիցներին ամենաժամանակակից զենք տրամադրելու պատրաստակամության մասին։

Պուտինն ասել է.«Ռուսաստանը կողմ է ռազմատեխնիկական համագործակցության համակողմանի զարգացմանը, ինչը կարևոր է բազմաբևեռ աշխարհի ստեղծման շրջանակներում»:

Պուտինի հայտարարությունը, թե ինքը պատրաստ է առաջադեմ զենքեր վաճառել իր դաշնակիցներին ամբողջ աշխարհում, իրականում նշանակում է ռուսական զենքի վաճառքի ավանդական քաղաքականության փոփոխություն։ Մինչ այժմ Մոսկվան որոշ նկատառումներ էր կիրառում այլ երկրներին զենք տրամադրելու ոլորտում, օրինակ, հրաժարվում էր իր ամենաառաջադեմ զենքերը, այդ թվում հիպերձայնային հրթիռները, այլ երկրներին վաճառել։ Ինչպես ցույց տվեց ուկրաինական պատերազմը, այդ հրթիռները կարելի է համարել ճակատագրական զենք։ Այս ոլորտում ևս մեկ օրինակ է S500 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը Մոսկվան արտադրել է Ռուսաստանի զինված ուժերի համար և դեռ չի արտահանել որևէ այլ երկիր։ Փաստորեն, Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաները միշտ մտահոգված են եղել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի, ռուսական նորագույն ռազմական տեխնոլոգիաների հասանելիությամբ, և այդ պատճառով նրանք մինչ այժմ հրաժարվել են դրանք տրամադրել այլ երկրներին։

Սակայն այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է վերջին զարգացումների պատճառով։ Մի կողմից, Ուկրաինայում պատերազմի բռնկումը պատճառ դարձավ, որ Արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, հնարավորություն ունենան Ռուսաստանի դեմ ամենալայն ու աննախադեպ պատժամիջոցներ կիրառել բոլոր հարթություններում, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական ​​ոլորտներում և հնարավորինս փորձել մեկուսացնել Մոսկվային: Այս հարցը ստիպել է Մոսկվային արձագանքել՝ ընդլայնելու հարաբերությունները աշխարհի այլ տարածաշրջանների և երկրների հետ։ Սա առաջին հերթին դրսևորվել է այլ երկրների, այդ թվում Չինաստանի և Հնդկաստանի հետ առևտրատնտեսական և էներգետիկ հարաբերությունների ընդլայնման տեսքով։

Բայց հաշվի առնելով, որ Ռուսաստանն աշխարհում զենքի երկրորդ արտահանողն է, Մոսկվայի նոր մոտեցման հիմնական կողմերից մեկը զենքի արտահանման ոլորտում նոր քաղաքականության հայտարարությունն է, և երկուշաբթի օրը Պուտինի կատարած հայտարարությամբ այլևս այդ հարցում սահմանափակություն չի լինելու:  Այս նոր մոտեցումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ որոշ երկրներ ավելի պատրաստակամություն կհայտնեն գնելու ռուսական զենք՝ դրանց  էժան գնի և որակի պատճառով, ինչը կհանգեցնի Մոսկվայի հետ զենքի նոր պայմանագրերի կնքմանը։ Մյուս կողմից, Ռուսաստանը, որն այժմ բախվում է արևմտյան պատժամիջոցների պատճառով արտարժութային եկամուտների նվազմանը, ավելի պատրաստակամ է դարձել զենք վաճառել այլ երկրներին՝ արտարժույթ ստանալու նպատակով՝ այդպիսով շարունակելով զենքի արդյունաբերության գործունեությունն ու բարգավաճումը։

Նկատի ունենալով բազմաբևեռ աշխարհ ձևավորելու Ռուսաստանի շարունակական ջանքերը, այս համատեքստում մեկ այլ խնդիր է աշխարհի երկրների կախվածության նվազեցումը արևմտյան զենքից, ինչը հիմք է ստեղծել իրենց զենքերը գնող երկրներին իրենց, հատկապես ԱՄՆ-ի ուզած պայմանները պարտադրելու համար, ինչը ամրապնդում է Արևմուտքի գերիշխանությունը գլոբալ քաղաքականության մեջ:

Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մոտեցման փոփոխությունը, անշուշտ, ձեռնտու չի լինի արևմտյան կառավարություններին, հատկապես Միացյալ Նահանգներին, որը վերջին տարիներին իր ջանքերի մեծ մասն ուղղել է այլ երկրներին հեռու պահել Ռուսաստանից զենք գնելուց՝ հավատարիմ մնալով Կացայի օրենքին և սպառնալիքների միջոցով հաջողել է չեղարկել Ռուսաստանի և այլ երկրների միջև այդ թվում Եգիպտոսի և Ինդոնեզիայի միջև կնքված զենքի որոշ պայմանագրեր:

Պիտակ