Օգոստոս 16, 2022 16:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.08.2022

Դոնալդ Թրամփն իրեն պատկանող սոցիալական ցանցում արած գրառման մեջ նշել է. «Մենք ձախողված ազգ ենք... Մենք պարտվեցինք Աֆղանստանում, սպանվեցին մեր զինվորներն ու քաղաքացիներըև այդ երկրում թողեցինք 85 միլիարդ դոլար արժողությամբ մեր լավագույն ռազմական տեխնիկան»։

Իրան օրաթերթ

Կամավոր խոստովանություններ

ԱՄՆ Դաշնային ոստիկանության (ՀԴԲ) կողմից Դոնալդ Թրամփի նստավայրի հետաքննությունից հետո նա իր սոցիալական ցանցում կարճ գովազդային տեսանյութ է հրապարակել, որը լայն արձագանքներ է առաջացրել։ Կարճամետրաժ ֆիլմ, որտեղ նա ներկայացնում է ամերիկյան հասարակության ներկա վիճակի սեփական պատմությունը:

Թրամփը գրել է. «Մենք ձախողված ազգ ենք... Մենք մի երկիր ենք, որը բախվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշին վերջին 40 տարվա ընթացքում. որտեղ արժեթղթերի շուկան ավարտեց իր տարվա վատագույն առաջին կիսամյակը վերջին ավելի քան հինգ տասնամյակի ընթացքում:

Մեր ժողովուրդը պատմության մեջ ամենաբարձր  արժեքն է վճարել էլեկտրաէներգիայի համար և մենք էներգետիկ ոլորտում այլևս չունենք գերիշխանություն: Հիմա Վենեսուելայից ու Սաուդյան Արաբիայից ենք նավթ  խնդրում։ Մենք պարտվեցինք Աֆղանստանում, սպանվեցին մեր զինվորներն ու քաղաքացիները և այդ երկրում թողեցինք 85 միլիարդ դոլար արժողությամբ մեր լավագույն ռազմական տեխնիկան»։

 

Էթելաաթ օրաթերթ

Ռուսական ինքնաթիռը ներթափանցել է ԱՄՆ ՀՕՊ գոտի

ԱՄՆ օդատիեզերական ուժերը հայտարարել են, որ Ալյասկայի հակաօդային պաշտպանության հետախուզության տարածքում նկատվել է ռուսական լրտեսական ինքնաթիռ։

Հատկանշական է, որ ՀՕՊ համակարգի հայտնաբերման տարածքը անցնում է ԱՄՆ-ի սահմաններից և այդ տարածք մուտք գործող ինքնաթիռները նախապես հայտարարում են այդ մասին:

Միևնույն ժամանակ, ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ  Ռուսաստանն այդպիսով  գաղտնի հաղորդագրություններ է ուղարկում ԱՄՆ զինվորականներին: ԶԼՄ-ները նշում են, որ Հյուսիսային Ամերիկայում և Ալյասկայում ՌԴ սպառնալիքը պարզապես շոու չէ, և իրականում Ռուսաստանի քայլը հաղորդագրություն ուղարկելուց ավելին է:

 

Քեյհան օրաթերթ

Կանաչ մայրցամաքը շարունակում է այրվել երաշտի և հրդեհների մեջ

Բնապահպանական աննախադեպ ճգնաժամն այս ամառ պատել է Կանաչ մայրցամաքը: Վերջին օրերի և շաբաթների ընթացքում սաստիկ երաշտի և զանգվածային հրդեհների խնդիրն այնքան լուրջ է, որ այս օրերին հայտնվել է այս երկրների ԶԼՄ-ների գլխագրերումԼ  Ըստ տեղեկությունների՝ այս տարվա սկզբից (2022թ.)  ԵՄ տարածքում անտառային հրդեհների հետևանքով ոչնչացվել է 657988 հեկտար տարածք, ինչը պատմական ռեկորդ է 2006 թվականից ի վեր։

 

Ջավան օրաթերթ

Համաձայնագրի կայացման համար ՄԱՆ-ն պետք է ճկունություն դրսևորի

Իրանը մինչև օգոստոսի 15-ը պետք է պատասխաներ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի առաջարկած համաձայնագրի տեքստին: Եվ նախքան սահմանված ժամկետի ավարտը, Իրանը ներկայացրել է իր պատասխանը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեկ հայտարարել է, որ ինքը և նախարարությունը հանձնառու են իրենք առաքելությունը հասցնել մինչև «համաձայնության», բայց «հարգանքի արժանի  համաձայնության»: Արձագանքելով այս հայտարարությանը, բանակցություններում ՌԴ ներկայացուցիչն օգտագործել է «խրախուսող ազդանշաններ» բառակապակլցությունը: 

Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Եթե ԱՄՆ-ն ​​ճկունություն ցուցաբերի, առաջիկա օրերին մենք համաձայնության կգանք»։

 

armenpress.am

 

Լիտվան պլանավորում է ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքել РСЗО HIMARS-ի մատակարարումների շուրջ

 Լիտվան պլանավորում Է աշնանն ԱՄՆ-ի հետ պայմանագիր ստորագրել նրան РСЗО HIMARS մատակարարելու շուրջ. Էստոնիան նման պայմանագիր արդեն կնքել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:

«Այս աշնանը կհաջողվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրել նշանավոր HIMARS-ների Լիտվա մատակարարումների շուրջ: Էստոնացիները պայմանագիրն արդեն ունեն, քանի որ մենք միասին ենք այդ նախագիծն առաջ քաշել: Էստոնացիներն սկսել են ավելի վաղ, եւ նրանք արդեն ունեն, մենք այդ համաձայնագիրը մի քանի ամիս ուշ կունենանք, բայց մատակարարումը, միեւնույն Է, կսկսվի միաժամանակ»,-ասել Է Անուշաուստասը՝ հանդես գալով LRT ռադիոյի եթերում:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել Էր, որ ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը հողմացրիվ Է արել «գերզենքի» մասին առասպելը, որն Արեւմուտքը մատակարարում Է Ուկրաինային, եւ որը, իբր, կարող Է բեկում մտցնել ճակատի իրադրության մեջ: Որպես օրինակ նա բերել Է համազարկային կրակի HIMARS համակարգերը եւ հեռահար հաուբիցները, որոնք «վերջին ժամանակներս արեւմտականների կողմից առաջ են քաշվում որպես գերզենք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ուկրաինական հացահատիկի հարցով քննարկում են անցկացրել

  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի առաքման շուրջ։

Կողմերը գոհունակություն են հայտնել հացահատիկի տեղափոխման հարցում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև հացահատիկային միջանցքի համատեղ համակարգող կենտրոնի գործունեությունից։

 

armenpress.am

«Սուրմալու»-ի տարածքում ենթադրյալ անհետ կորած Իրանի ևս մեկ քաղաքացի այս պահին Վրաստանում է

 «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը կրճատվել է՝ հասնելով 4-ի: Մինչ այս հրապարակված վերջին ցուցակում կար 6 քաղաքացու անուն, որոնցից մեկը՝ Իրանի քաղաքացի:

«Անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է: Ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկն էլ հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

Այս պահի տվյալներով «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները.

Գագիկ Կարապետյան

Արտավազդ Հայրապետյան

Վանիկ Ամիրխանյան

Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։

ԱԻՆ-ի՝ օգոստոսի 15-ին հրապարակած անհետ կորածների ցուցակում Իրանի քաղաքացիների թիվը 6-ն էր: Սակայն կեսգիշերին Իրանի դեսպանությունից հայտնել էին, որ նրանցից 5-ը Վրաստանում են:

 

panarmenian.net

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

 Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի շրջանակներում քննարկել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք քննարկելու շատ բան ունենք, ավանդական հարցեր կան, կապված մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հետ: Եվ, անշուշտ, ԼՂ-ում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Ինչպես և դուք, մենք ևս նախկինի պես վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 

panarmenian.net

Բուլղարիան կասեցրել է Ադրբեջանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցությունները

 Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կառավարության հրաժարականից հետո, կասեցրել է գազի մատակարարման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նոր կառավարությունը չի բացառում, որ նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ռուսական «Գազպրոմի» հետ, գրում է BG News-ը։

Պետկովը, որը վարչապետ էր ընտրվել 2021-ի դեկտեմբերին, սկսել էր հետաքննել հնարավոր կոռուպցիոն համաձայնագրերը «Բուլգարգազի» և ռուսական «Գազպրոմի» միջև և պարզել, որ Բոյկո Բորիսովի ղեկավարած նախորդ կառավարությունը, իբր ավելի էժան ադրբեջանական գազի փոխարեն գերադասել է գնել ավելի թանկ ռուսականը։

Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։ Արդյունքում Սոֆիային տուգանք էր սպառնում պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։

 

 

Պիտակ