Օգոստոս 16, 2022 18:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի պատասխանը Եվրամիության առաջարկած տեքստին

Իրանի Իսլամական Հանրապետությունը Վիեննայի համաձայնագրի նախատեքստի վերջին տարբերակի վերաբերյալ բանակցությունների եվրոպացի համակարգողին է ներկայացրել իր գրավոր պատասխանը։

Երկուշաբթի օրը, Հոսեյն Ամիր Աբդոլահյանն ասել է.«Եթե ​​ԱՄՆ-ի պատասխանն իրատեսական ու ճկուն լինի, համաձայնություն կկայանա, հակառակ դեպքում, պետք է ավելի շատ խոսել»:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Վիեննայում վերջերս կայացած բանակցություններում ամերիկյան կողմը երկու հարցում բանավոր կերպով հայտնել է իր կարծիքը, որը պետք է վերածվի տեքստի, իսկ երրորդ հարցում, որը վերաբերում է երաշխիքների խնդրին, ԱՄՆ-ն պետք է իրատեսություն և ճկունություն դրսևորի և անհրաժեշտ երաշխիքներ ներկայացնի ։

Սակայն երկուշաբթի օրը, կրկնելով որոշ մեղադրանքներ, ԱՄՆ-ը վերսկսեց պատժամիջոցների վերացման բանակցություններում պատասխանատվությունից խուսափելու պրակտիկան։ ԱՄՆ ԱԳՆ խոսնակ Նեդ Փրայսը, մամուլի ասուլիսում, առանց հաշվի առնելու, որ ԱՄՆ-ը, որպես ՀԳՀԾ-ի իրավիճակի ներկայիս մեղավոր, պետք է փոխհատուցի իր անցյալի սխալները, ասել է․ «Իրանի միջուկային համաձայնագրին երկկողմ վերադարձի միակ ճանապարհն այն է, որ Թեհրանը հրաժարվի ՀԳՀԾ-ի երկրորդական պահանջներից»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը շարունակելով, Փրայսը սպառնացել է, որ եթե Իրանը չկարողանա ամբողջությամբ իրականացնել ՀԳՀԾ-ն, մենք պատրաստ ենք շարունակել մեր պատժամիջոցների խստագույն կատարումը և օգտագործել այլ դիվանագիտական ​​ճնշումներ։

ԱՄՆ ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը իր պատասխանը կներկայացնի ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցչին համաձայնագրի նախագծի վերաբերյալ։

Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին փուլից առաջ (օգոստոսի 4-ին) Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ պատրաստել է ՀԳՀԾ-ի վերականգնման տեքստի նախագիծ: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պնդել է, որ իր պատրաստած տեքստը «լավագույն հնարավոր համաձայնագիրն է», և որ որոշումները պետք է կայացվեն հենց հիմա։

Այս հայտարարություններից հինգ օր անց Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը ներկայացրել է իր առաջարկած ձևն ու բովանդակային գաղափարները՝ ճանապարհ հարթելու բանակցությունների արագ ավարտի համար։ Այս նախադասությունը նշանակում էր, որ իրանական կողմը չի ընդունել արևմտյան երկրների կողմից ներկայացված նախագիծը և միայն ստորագրելու է համաձայնագիր, որը կերաշխավորի ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերը։

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների սկզբից մշտապես հայտարարել է, որ պատրաստ է հասնել կայուն և հուսալի համաձայնության, սակայն այս առումով չի հատելու համակարգի կարմիր գծերը: Իրանը նաև առաջարկներ և գործնական նախաձեռնություններ է ներկայացրել բանակցող կողմերին համաձայնության հասնելու համար և նույնիսկ ճկունություն է ցուցաբերել Ուստի, եթե ամերիկյան կառավարությունը դեռ հրաժարվում է ընդունել Իրանի տրամաբանական և սկզբունքային պահանջները և շարունակում է պատժամիջոցների ձախողված քաղաքականությունը, ապա դա կարելի է համարել բանակցությունների ավարտին հասնելու Սպիտակ տան անլրջության ևս մեկ նշան։

Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է հանգեցնի ապագայում Իրանի դեմ ճնշման ցանկացած լծակի վերացմանը, ինչպես նաև պատժամիջոցների մշտական ​​և կայուն վերացմանը և երաշխավորի Իրանի ժողովրդի շահերը։

Հայտարարելով, որ առաջիկա օրերը կարեւոր օրեր են միջուկային համաձայնագրի համար, Իրանի արտգործնախարարն ասել է․«Եթե ԱՄՆ-ը ​​մոտ օրերս ճկունություն ցուցաբերի, մենք համաձայնության կհասնենք, իսկ ճկունություն չդրսևորելու դեպքում ևս աշխարհի վերջը չի լինելու․ նրանք խոսում են Բ պլանի մասին, մենք էլ ունենք մեր սեփական  Բ պլանը: Մենք համոզված ենք, որ այս հարցը պետք է կարգավորվի բանակցությամբ և  բոլոր կողմերի իրատեսությամբ»։