Օգոստոս 17, 2022 13:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.08.2022

Իրանը չեզոքացնում է պատճամիջոցները՝ ինժեներեական ծառայություններ արտահանելով այլ երկրներ:

Քեյհան օրաթերթ

Իրանը չեզոքացնում է պատճամիջոցները՝ ինժեներեական ծառայություններ արտահանելով այլ երկրներ

Իրանը տեխնիկական, ինժեներական և նավթավերամշակման ոլորտի ծառայություններ արտահանմամբ փորձում է չեզոքացնել  պատժամիջոցները: Փորձագետների կարծիքով՝ Իրանի նավթային պատժամիջոցները չեզոքացնելու հնարավորորթյուն է  արտասահմանյան նավթավերամշակման գործարաններում բաժնետոմսեր ունենալը։

Քանի որ նավթավերամշակման գործարանի կառուցումը և՛ երկրի ներսում, և՛ դրսում պահանջում է մեծ ծախսեր և ժամանակ, հարմար տարբերակ կարող է լինել բարեկամ և գործընկեր երկրների նավթավերամշակման գործարանների հետ համագործակցությունը և նրանց տեխնիկական և ինժեներական ծառայություններ մատուցելը:

 

Իարն օրաթերթ

Ռուսական հեռուստաալիքը հաղորդել է, որ ՀԴԲ-ի խուզարկությունից առաջ, Մոսկվան Թրամփի առանձնատնից գաղտնի փաստաթղթեր էր հայտնաբերել

Արձագանքելով Թրամփի Ֆլոդիդայում գտնվող կալվածում ՀԴԲ-ի իրականացրած խուզարկության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերին, ՌԴ պետական հեռուստալիքոը հաղորդել է, որ  եթե այնտեղ լինեին գաղտնի և կարևոր փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերը վաղուց հայտնված կլինեին Մոսկվայում։ 

 

Ջավան օրաթերթ

Պուտին. Ուկրաինացիները դարձել են արևմտյան գերիշխանության «փուչիկը» պահպանելու   զոհը

Երեկ Մոսկվայում Անվտանգության միջազգային 10-րդ համաժողովում, ՌԴ նախպագահը և Պաշտպանության նախարարն ամենակոշտ քննադատություններն են ուղղել Արևմուտքին։

Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է ուկրաինական հակամարտությունը ձգձգելու  մեջ, որպեսզի՝ «վերաբռնկելով հին հակամարտությունները և բորբոքելով նոր հակամարտություններ՝  քաոս ստեղծի և իրականացն «զսպման» քաղաքականություն»։

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը կլինի «միաբևեռ աշխարհի վերջը»։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Զգուշավոր մրցակցություն

ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահ դառնալուց ի վեր Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերություններում շատ բան չի փոխվել, ընդհակառակը՝ երկու երկրների միջև մրցակցությունը սրվել է։ Պեկինի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարած  կոշտ քաղաքականությունը դադարեցնելու  փոխարեն՝ Բայդենը հիմնականում շարունակել է այն և փաստորեն երկու երկրները գնում են ռազմավարական և ռազմական առումով վտանգավոր մրցակցության երկար ճանապարհով։

 

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ-ն ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման երաշխիքների տրամադրման և ստուգման առաջարկը

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը հայտարարել է. «Միջուկային բանակցությունների մյուս կողմն ընդունել է ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման երաշխիքների տրամադրման և ստուգման առաջարկը:  Իրանի և Գործակալության միջև մնացած անվտանգության հարցերի կարգավորումը նույնպես բանակցություններում Թեհրանի լուրջ պահանջներից է, և եվրոպական կողմը դրա համար առաջարկներ է ներկայացրել»։

 

armenpress.am

Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը

 Թուրքիայում տեղի է ունցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կողմերի հանդիպումը տեղի է ունցել Էրդողանի նստավայրում դեմ առ դեմ ձևաչափով և տևել է 2,5 ժամ:

 

 

armenpress.am

ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը

 Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, ով եկել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք՝ ծանոթանալու պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:  

«Որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ես հատուկ ուզում եմ ընդգծել փրկարարների աշխատանքի որակը և շնորհակալություն հայտնել նրանց: Ինչ վերաբերում է տեղի ունեցած ողբերգությանը, ապա այն շատ  ցավալի է ու սթափեցնող: Վստահ եմ՝ սա կլինի առիթ մտածելու նման նյութերի պահպանման, մեր մասնավոր առիթներին հրավառություն անցկացնելու վերաբերյալ: Դեռ 2021 թվականին քննարկվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների ժամանակ: Կա մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս հարցին, սակայն կարծում եմ, որ այդ կոշտ որոշումը պետք է ամեն դեպքում կայացվի: Խոսել եմ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով համահեղինակն է այդ նախագծի, և ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ հարցն արտահերթ կքննարկվի»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք բավարար չափով վերահսկողություն չի իրականացվում, չէ՞ որ տեսչական մարմինն արձանագրել էր բազմաթիվ խախտումներ հրդեհային անվտանգության պահպանման հարցերի հետ կապված: Ի պատասխան լրագրողների հարցադրմանը՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ  4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում արդեն իսկ շատ մեծ ռիսկ է: Այդ պարագայում նույնիսկ լավագույն հովացման համակարգերն արդյունավետ չէին լինի:

«4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետևանքների: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվեն բոլոր հարցերը: Դրանից բացի, ես կարծում եմ, որ ինքներս պետք է կարողանանք հրավառության այս մշակույթից հրաժարվել: Պարտադիր չէ, որ մեր առիթին մասնակցեն 10 կմ հեռավորության վրա գտնվող շենքերի, տների բնակիչները: Մի կողմից խաթարում ենք այդ մարդկանց անդորրը, մյուս կողմից տեսնում ենք, թե նման նյութերի պահպանումը ինչ հետևանքի կարող է բերել»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է անդրադառնա ինչպես այս, այնպես էլ այլ տեղերում պահվող վտանգավոր թափոնների հարցին:

 

armenpress.am

Թուրքիային С-400-ների մատակարարումն ընթանում է ըստ պլանի. Թուրքիայի նախագահական

 Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ ՌԴ-ից Թուրքիային С-400-ներ մատակարարելու գործընթացը շարունակվում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Իրադարձությունների նոր զարգացում չկա։ Գործընթացը շարունակվում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:

 

panarmenian.net

Հայկական 2 ստարտափ կմրցի Ձեռներեցության աշխարհի գավաթի միջազգային եզրափակչում

 Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) և Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) համակազմակերպիչները շնորհավորել են EWC 2022-ի հայաստանյան ազգային եզրափակչում մրցանակներ նվաճած թիմերին։

EWC-ի ազգային փուլի արդյունքում՝ անկախ ժյուրիի որոշմամբ, 2 հայկական ստարտափ՝ Text’nPayMe-ն և HopShop-ը ճանաչվել են հաղթող։ Վերջիններս Հայաստանը կներկայացնեն EWC միջազգային եզրափակչում և կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

Ըստ Ձեռներեցության աշխարհի գավաթի հայաստանյան ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանի՝ անցյալ տարվա համեմատ այս տարվա մասնակիցները ավելի զարգացած և պատրաստված էին։ Այդ իսկ պատճառով ժյուրիի ընտրությունը եզրափակչին չափազանց դժվար է եղել․։

«Ուրախ եմ, որ ազգային ընտրության արդյունքում ունենք միջազգային մասշտաբով բավականին մրցունակ երկու թիմ»,-ասել է նա:

Մրցույթի ազգային փուլի եզրափակիչը տեղի է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ օգոստոսի 13-ին: Միջոցառմանը ելույթ են ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Համաշխարհային ձեռներեցության ցանցի (GEN) նախագահ Ջոնաթան Օրթմանսը, ՀԱՀ-ի պրոռեկտոր դոկտոր Բրայան Ա․ Էլիսոնը և ՀԱՀ֊-ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն դոկտոր Մայքլ Քուչակջյանը: Պանելային քննարկման ընթացքում ստարտափ էկոհամակարգի մասնակիցները քննարկում են ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի հասունացման թեմայով։

Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ դոկտոր Դավիթ Սահակյանը, Strategic Value Ventures-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը, «Սերվիս Տիտանի» հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը, EU ITTD ծրագրի միջազգային մասնագետ Քրիստիան Շելենբերգերը, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն դոկտոր Հայկ Մարգարյանը։

Հաղթող թիմերից յուրաքանչյուրը, բացի Ձեռներեցության ազգային գավաթից, ստացել է նաև 10,000 դոլարին համարժեք դրամական պարգևներ մրցույթի հովանավորների կողմից։

TextnPayMe-ն բանկային «ստեղնաշար» է, որը բանկերի հաճախորդներին հնարավորություն է տալիս գումար ուղարկել մեսենջերի, ինչպես նաև մուտքագրման դաշտ ունեցող ցանկացած այլ հավելվածի միջոցով:

HopShop-ը նորաձևության ոլորտի Shazam-ն է: Այն օգնում է գնորդներին առցնաց և ցանցից դուրս հարթակներում գտնել ու գնել ցանկացած հագուստ և աքսեսուար։

Ձեռներեցության աշխարհի գավաթի համակազմակերպիչ և հովանավոր Team Telecom Armenia-ի կողմից Biocentric ստարտափը ստացել է հատուկ նվեր՝ մինչև 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետի մեկ տարվա բաժանորդագրություն։

«Գիտական ուղղվածության նախագծերը մշտապես մեր ընկերության ուշադրության կենտրոնում են։ Ուրախ եմ, որ այս մրցույթի եզրափակչում էլ ներգրավված էին գիտական հիմքով ստարտափներ, որոնցից մեկին էլ հանձնեցինք Team Telecom Armenia-ի նվերը։ Հուսով եմ՝ մի փոքր ներդրում կունենանք ստարտափի` գաղափարի մակարդակից աճման մակարդակ անցնելու գործում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի՝ տվյալների վերլուծության գծով խորհրդական Զավեն Նավոյանը։

Հայտադիմում ներկայացրած ավելի քան 110 թիմերից 99-ը հաղթահարել էր մրցույթի նախնական փուլը, իսկ 34-ն անցել էին կիսաեզրափակիչ փուլ։ Ժյուրիի կողմից ընտրության արդյունքում 12 ստարտափ անցել էր մրցույթի ազգային փուլ: Մրցույթի տարբեր փուլերի գնահատման կարևոր գործում ներգրավված է եղել ավելի քան 60 մասնագետ՝ Հայաստանից և արտերկրից։

Հայաստանում Ձեռներեցության աշխարհի գավաթը անցկացվում էր արդեն երկրորդ անգամ: Հայկական էկոհամակարգի աշխուժության և ազգային մրցույթի կազմակերպչական աշխատանքի բարձր որակի արդյունքում այս տարի ևս Հայաստանը միջազգային փուլում ներկայացնելու հնարավորություն ստացավ 2 ստարտափ։ EWC Global 2022-ը տեղի կունենա նոյեմբեր ամսին՝ Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքում։

 

panarmenian.net

Բուլղարիան կասեցրել է Ադրբեջանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցությունները

 Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կառավարության հրաժարականից հետո, կասեցրել է գազի մատակարարման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նոր կառավարությունը չի բացառում, որ նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ռուսական «Գազպրոմի» հետ, գրում է BG News-ը։

Պետկովը, որը վարչապետ էր ընտրվել 2021-ի դեկտեմբերին, սկսել էր հետաքննել հնարավոր կոռուպցիոն համաձայնագրերը «Բուլգարգազի» և ռուսական «Գազպրոմի» միջև և պարզել, որ Բոյկո Բորիսովի ղեկավարած նախորդ կառավարությունը, իբր ավելի էժան ադրբեջանական գազի փոխարեն գերադասել է գնել ավելի թանկ ռուսականը։

Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։ Արդյունքում Սոֆիային տուգանք էր սպառնում պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։

Պիտակ