Օգոստոս 17, 2022 19:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրք պաշտոնյաների հակասական հայտարարությունները Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման մասին

Թուրքիայի արտգործնախարարն այն պայմաններում է խոսել Սիրիայում կողմերի միջև խաղաղության և կայունության հաստատման մասին, երբ լրատվական աղբյուրները հայտնում են, որ Անկարան պատրաստվում է ռազմական հարձակում իրականացնել Սիրիայի տարածքում։

Անցած շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել փոխըմբռնման հասնել սիրիական կառավարության ընդդիմադիր խմբավորումների հետ, սակայն նրա հայտարարություններն ուղեկցվել են սիրիական ընդդիմության լայնածավալ բողոքի ցույցերով Սիրիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ազազում, Աֆրինում և Ջարաբլուսում: Ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը։

Թուրքական ուժերը  Ջարաբլուսի, Ռիֆի և Հալեպի շրջակայքում գտնվող սահմանամերձ քաղաքների մզկիթներում  քաղաքացիներին նախազգուշացրել են մնալ իրենց տներում։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարելով, հավելել. «Սիրիայում կայունության և մշտական ​​խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ կողմերը փոխզիջման գնան այս երկրի կառավարության հետ»։

Երեքշաբթի  օրը Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Տանզո Բիլգիչը հայտարարել է, որ Անկարան շարունակում է ջանքերը սիրիական հակամարտությունը մշտապես կարգավորելու ուղղությամբ։

Ընդունելով, որ Թուրքիայի կառավարությունը լիովին աջակցել է սիրիական ընդդիմությանը, Բելգիչը նշել է, որ սիրիական քաղաքական գործընթացը որևէ առաջընթաց չի արձանագրել Սիրիայի իշխանության կողմից գործընթացի ձգձգման պատճառով:

Տեղական աղբյուրները ՍԱՆԱ-ի լրագրողներին հայտնել են, որ թուրքական բանակի այս նախազգուշացումը համընկել է սահմանամերձ քաղաքների օդային տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքերի թռիչքի և թուրքական ուժերի մոբիլիզացման հետ Հասաքայի, Ռաքքայի և Հալեպի սահմանային շրջանների մեծ մասում:

Թուրքիայի բանակը վերջին օրերին մեծացրել է իր հարձակումները Սիրիայի սահմանամերձ քաղաքների վրա։

Երեքշաբթի օրը սիրիական ռազմական անանուն աղբյուրն ասել է.«Երեքշաբթի Հալեպի հյուսիսում գտնվող Ռիֆում թուրքական կործանիչների հարձակման հետևանքով երեք սիրիացի զինվոր է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են»:

Աղբյուրը հավելել է. «Այս հարձակումը համահունչ է զինված ահաբեկչական խմբավորումներին թուրքական կառավարության շարունակական աջակցությանը, և սիրիական զինված ուժերը նույնպես արձագանքել են այս հարձակմանը, թիրախավորելով օկուպանտների որոշ դիրքեր և սպանել նրանցից մի քանիսին»:

Սիրիացի զինվորականն ասել է. «Թուրքիայի կառավարության սադրիչ գործողությունների աճով և Սիրիայի տարբեր շրջանների վրա բազմաթիվ հարձակումներով մենք ընդգծում ենք, որ ցանկացած հարձակում Սիրիայում ցանկացած ռազմական կետի վրա ցանկացած հարձակում կարժանանա ուղիղ և անհապաղ պատասխանի բոլոր ճակատներում»: 

Ավելի քան երկու տարի, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, թուրքական բանակն անօրինական կերպով ներխուժել է Սիրիայի հյուսիս և գրավել այդ տարածքների մի մասը։

Թուրքիայի բանակի անօրինական հարձակումները Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումներ» անդամների դեմ պայքարելու համար շարունակվում են այն պայմաններում, երբ Սիրիայի ժողովուրդը և կառավարությունը և միջազգային հանրությունը բազմիցս արտահայտել են իրենց հակազդեցությունն այս գործողությունների նկատմամբ և այն համարել որպես Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։

 

 

 

 

Պիտակ