Սեպտեմբեր 18, 2022 19:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Նասրալլահը կարևորել է սիոնիստ ​​թշնամու դեմ դիմադրության շարունակումը

Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահն Իմամ Հոսեյնի Արբայինի կապակցությամբ ունեցած ելույթում ասել է, որ դիմադրությունը սիոնիստ թշնամուն դիմակայելու միակ միջոցն է:

Սեյեդ Հասան Նասրալլահի երեկվա ելույթը տարբեր կողմեր ուներ, սակայն դրա կարևոր կողմերից մեկը Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունների վրա կենտրոնանալն էր և ընդգծելը, որ դիմադրությունը միակ միջոցն է այս թշնամու հանցագործությունների դեմ պայքարելու համար։

Սեյեդ Հասան Նասրալլահի առաջին անդրադարձն այս կապակցությամբ Սաբրայի և Շաթիլայի հանցագործությունն էր: 40 տարի առաջ իրագործված այս ոճրագործության ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմը թիրախավորեց՛ պաղեստինցի փախստականներին, և լիբանանցիներին: Հարձակման հետևանքով նահատակվեց 3500 պաղեստինցի և 1900 լիբանանցի։ Սեյեդ Հասան Նասրալլահի խոսքով, Սաբրայի և Շաթիլայի ոճրագործությունը արաբների և սիոնիստական ​​ռեժիմի միջև պայքարի պատմության մեջ ամենամեծ և ամենասարսափելի հանցագործությունն է, որի սիոնիստ և լիբանանցի հեղինակները դեռ չեն պատժվել:

Պաղեստինցիների և նույնիսկ լիբանանցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակականության պատճառներից մեկն այն է, որ մի կողմից Սիոնիստական ​​ռեժիմը չի պատժվում ամենասարսափելի հանցագործությունների համար, իսկ մյուս կողմից՝ դավաճանները ոչ միայն չեն պատժվում այս ռեժիմի հետ համագործակցելու համար, այլև սիոնիստների և արևմտյան աջակիցների աջակցությամբ  դեռևս ներկա են քաղաքական ասպարեզում։ Քանի դեռ նման իրավիճակ է տիրում, Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները չեն ավարտվի, և Լիբանանի նման երկրները չեն հասնի քաղաքական և անվտանգության կայունության։

Սեյեդ Հասան Նասրալլահի երեկվա ելույթի մեկ այլ կարևոր կետն այն էր, որ ԱՄՆ-ը ​​ոչ միայն չի աջակցում Լիբանանին ու Պաղեստինին, այլև չի կարելի վստահել այդ երկրներին աջակցելու և սիոնիստների հանցագործություններին վերջ տալու մասին նրա երաշխիքներին։ Լիբանանի ՀԵզբոլլահի գլխավոր քարտուղարի մեկնաբանությամբ՝ «ԱՄՆ-ի երաշխիքն ընդունելը նշանակում է պատրաստ լինել զոհվելու»։ Այս առնչությամբ Սեյեդ Հասան Նասրալլահն ասել է. «Ամեն ոք, ով ընդունում է ԱՄՆ-ի երաշխիքները, նման է նրան, ով ընդունում է իր տղամարդկանց, կանանց ու երեխաներին սպանդանոց տանելը»։

 ԱՄՆ-ի քաղաքականությունը կարևոր գործոն է հատկապես պաղեստինցիների դեմ սիոնիստական ​​հանցագործությունների շարունակման համար։ «Դարի գործարքը», որը նախագծվել և իրականացվել է ԱՄՆ նախկին կառավարության կողմից, այս քաղաքականություններից մեկն է, որը  ծառայում է բռնազավթիչ ռեժիմի շահերին, հակասում է պաղեստինցիների շահերին և սաստկացնում Սիոնիստական ​​ռեժիմի բռնությունները պաղեստինցիների նկատմամբ:  «Դարի գործարք» ռասիստական ​​ծրագրի իրականացումից հետո Սիոնիստական ​​ռեժիմն ավելի անկաշկանդ էր իրականացնում պաղեստինցիների դեմ ուղղված իր ծրագրերն ու նախագծերը:

Ռազմավարական կետը, որն առկա էր Սեյեդ Հասան Նասրալլահի երեկվա ելույթում այն ​​էր, որ թե՛ օկուպացիոն ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, թե՛ այս ռեժիմի դեմ ԱՄՆ-ի աջակցության քաղաքականությունը ապացուցեցին, որ Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի դեմ գործելու միակ ճանապարհը դիմադրությունն է, և որ բանակցությունները ոչ միայն ոչ մի ձեռք բերում չեն ունենա պաղեստինցիների համար, այլև  իշխանություն կերտող տարրերը նրանցից կխլեն նաև միասնությունը:

Այս առնչությամբ Սեյեդ Հասան Նասրալլահն ընդգծել է. «Պաղեստինի ժողովուրդն այժմ եկել է  եզրակացության, որ բանակցություններն ապարդյուն են, և իրենց համար մնացած միակ տարբերակը դիմադրությունն է»։ Այժմ պաղեստինցիների դիմադրության եռանդը տարածվել է բոլոր շրջաններում և չի սահմանափակվում միայն Գազայի բնակիչներով։ Սեյեդ Հասան Նասրալլահի խոսքով, ողջ Պաղեստինի ժողովրդի մեջ դիմադրության տարածումն այն խնդիրն է, որը թշնամին չէր սպասում, այլ կերպ ասած՝ թշնամին հաշվարկային սխալ թույլ տվեց ու փորձանքի մեջ ընկավ։

Պիտակ