Սեպտեմբեր 22, 2022 08:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.09.2022

Իրանական թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանում ԻԻՀ նախագահի ելույթին, ով ձեռքում բռնած պահել է Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը:

Ջավան օրաթերթ

Սոլեյմանիի տրամաբանությունը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում

ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, անդրադառնալով աշխարհի տարբեր  երկրներում  ահաբեկչությանը հովանավորելու  և մարդու իրավունքները խախտելու ԱՄՆ-ի գործողություններին ու երկակի ստանդարտների կիրառմանն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ցուցադրել է  ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի լուսնակարը, նշելով որ նա ահաբեկչության դեմ պայքարի հերոս էր և պահանջել արդար դատալան գործընթաց իրականացնել Սոլեյմանիի սպանության հրամանը տված ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:

 

ՄԱԿ ԳԱ 77-րդ նսստաշ՛րջանն ընթանում է  համաշխարհային տնտեսական խնդիրների ու պատերազմի ֆոնին

Կորոնավիրուսից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել է առանց Ռուսաստանի և Չինաստանի ներկայության և համաշխարհային ճգնաժամի լուծումներ առաջարկելու նպատակով։

Երկուշաբթի օրվանից սկսած, ՄԱԿ ԳԱ ասամբելան ընթանում է  կորոնավիրուսային համավարակի երկու դժվար տարիներից հետո, ուկրաինական պատերազմի  և տնտեսական ու բնապահպանական ճգնաժամերի ֆոնին: Հարկ է նշել,  որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի օրը փոփոխվել է ՝ Բրիտանիայի թագուհու հուղարկավորորթյանը մասնակցելու պատրվակով:

Նստաշրջանը ստվերել են  ուկրաինական ճգնաժամը, որը, փորձագետների կարծիքով, պատճառ դարձավ, որ աշխարհակարգը Սառը պատերազմից հետո աննախադեպ երկբևեռ դառնա, ինչպես նաև  կլիմայական փոփոխության հետ կապված մտահոգություններն ու պարենային և էներգետիկ ճգնաժամը:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ՄԱԿ-ում ունեցած ելույթում Բայդենը քննադատել է Պուտինին և կրկնել Իրանի հետ միջուիկային համաձայնագրի վերաբերյալ պնդումները

ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթը սկսել է Ռուսաստանի ու այդ երկրի նախագահի դեմ ուղղված սուր քննադատությամբ:

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների մասին Բայդենն ասել է. «ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ, եթե ​​Իրանը կատարի իր պարտավորությունները»:

 

Համշահրի օարթերթ

Գերմանիան բռնագրավում է «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանները

Գերմանիայում «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանների բռնագրավմամբ, Մոսկվայի ու Եվրոպայի էներգետիկ հակամարտությունը թևակոխել է նոր փուլ։

 Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը դադարեցնելու համար, բռնագրավում է իր տարածքում գտնվող  «Ռոսնեֆտի» ընկերության նավթավերամշակման գործարանները:

Ռուսաստանը, այդ գործողությունն անօրինական որակելով, նախազգուշացրել է, որ կձեռնարկի  օրինական միջոցներ: Ավելի վաղ, ի նշան բողոքի Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեմ, Ռուսաստանը դադարեցրել էր բնական գազի արտահանումը Գերմանիա «Հյուսիսային հոսք-1» գազատարով։

 

armenpress.am

Հունաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի ուղերձը ադրբեջանցիներին պետք է հստակ լինի. հույն քաղաքական գործիչը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

  Հույն քաղաքական գործիչ (Սիրիզա կուսակցությունից) Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է քաղաքական գործչի գրառման հայերեն թարգմանությունը, որը հրապարակվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Հարգանք Հայաստանին.

Հայը եղբայրական ազգ է, ազգ, որի հետ մենք համընթանում ենք դարեր ի վեր՝ ինչպես բարենպաստ պայմաններում, այնպես էլ փոթորիկների ժամանակ։

Այն մի ազգ է, որի արմատներին հանդիպում ենք դեռ հունական դիցաբանության սկզբնական առասպելներում:

Այո՛, ես խոսում եմ հայերի մասին, որոնց հպարտությունը ես պատվում եմ, որոնց լայն մտահորիզոնը ես հարգում եմ, որոնց համբերությունն ու հաստատակամությունը գնահատում եմ, նրանց տառապանքների և Ցեղասպանության հիշատակի առջև խոնարհվում եմ, որոնց՝ տարիներով մղվող ազատության համար պայքարին ես ծափահարում եմ։

Այո՛, հայերի մասին եմ ես խոսում, ժողովուրդ, որն առաջինը աշխարհում հիմնեց քրիստոնեական պետություն, այս ազգի՝ Հայի մասին, որին մակեդոնացի ռազմիկներ և Պինդուսի և Էլասի զինվորներ իմ պապերը և Զմյուռնիայի փախստական իմ տատիկները ինձ սովորեցրել են սիրել, այն ազգի մասին, ով ինձ հյուրընկալել է դեռ մանուկ հասակից խաղալ Սերասի՝ իրենց եկեղեցու բակում։

Ես համարում եմ իմ պարտավորությունը՝ աջակցելու այս ժողովրդին յուրաքանչյուր դժվարին պահին, ոչ թե որովհետև նա իմ համեստ աջակցության կարիքն ունի, այլ՝ այս աջակցությունն ավելի հնչեղ ու ուժգին է լինում, երբ Հայաստանն ու հայերը հարևան Ադրբեջանի կողմից ենթարկվում են անարդար, ագրեսիվ ու ռազմատենչ սադրանքների՝ Թուրքիայի օգնությամբ և սատարումով, ինչպես և երեկ։

Հունաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների ուղերձը ադրբեջանցիներին պետք է հստակ լինի. չփորձեք օգտվել միջազգային էներգետիկ իրավիճակից! Դա ժամանակավոր է! Հարգեք միջազգային պայմանագրերը և ճանաչված սահմանները:

Հարգե՛ք հարևան ժողովուրդներին, հարգե՛ք Հայաստանին»,- ասված է գրառման մեջ։

 

armenpress.am

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն օգտագործելու է բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործելու է բոլոր առկա միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, և դա «բլեֆ» չէ:

«Նրանց, ովքեր իրենց նման հայտարարություններ են թույլ տալիս Ռուսաստանի նկատմամբ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրը նույնպես խոցման տարբեր միջոցներ ունի, իսկ առանձին բաղադրիչներով ՝ նաև ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները։ Եվ մեր երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, Ռուսաստանի եւ մեր ժողովրդի պաշտպանության համար մենք, անկասկած, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պուտինը հեռուստաուղերձի ժամանակ։

Նա ընդգծել է, որ դա «բլեֆ» չէ, և իր երկրի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանի անկախությունն ու ամբողջականությունը կապահովվեն:

 

armenpress.am

Միրզոյանը կոչ է արել սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան

 Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ։

Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել՝ հանուն ժողովրդավարության:

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ, ապահովվում է օրենքի գերակայությունը, պաշտպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և կառավարության առաջնահերթություններից է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ:

Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում` այսպիսով առավել գրավիչ դառնալով արտաքին աշխարհի համար:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են և կոչ արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանն՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։

 

panorama.am

Կոբախիձե. Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը

Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրումը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք այս փոփոխությունը նախատեսված է Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։

Կոբախիձեի խոսքով՝ կառավարությունը հնարավորինս հոգում է պետական ​​անվտանգության մասին։

«Երկու անգամ քարոզարշավ է եղել, որ ռուս զբոսաշրջիկները, իբր, լուրջ վտանգ են ներկայացնում, և երկու անգամ էլ պարզվել է, որ այն ամբողջովին անհիմն է, կեղծ, արհեստական ​​և քաղաքական նպատակներ է հետապնդում, իրավիճակը լիովին վերահսկելի է»,- հավելել է նա։ .

 

panorama.am

Spiegel. Գերմանիայի իշխանությունները սառեցրել են ավելի քան 4,8 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները

Գերմանիայի իշխանությունները, պատժամիջոցների շրջանակներում, սեպտեմբերի 16-ին սառեցրել են ավելի քան 4,8 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդս մասին գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության տվյալները։

Ավելի քան 4,8 միլիարդ եվրոյից մոտ 1 միլիարդ եվրոն շարժական գույք է, 2,2 միլիարդ եվրոն՝ դրամական ակտիվներ, մնացածը՝ անշարժ գույք և «այլ ակտիվներ»: Հուլիսին Գերմանիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների ծավալը կազմել է 4,5 մլրդ եվրո։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Բանկի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի միջազգային պահուստների ծավալը շաբաթվա կտրվածքով նվազել է 4,5 մլրդ դոլարով՝ մինչև 557,4 մլրդ դոլար, իսկ սեպտեմբերի 2-ից սեպտեմբերի 9-ը նվազել է 0,8%-ով։

 

panorama.am

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարնեը հանդիպել են Նյու Յորքում

Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ում նախագահող Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Պիտակ