Սեպտեմբեր 22, 2022 11:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միակողմանիության անկում. Աշխարհը  նոր համակարգի շեմին

ԻԻՀ-ի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է. «Մենք իրար շուրջ ենք հավաքվել մի իրավիճակում, երբ կանգնած ենք կարևոր իրողության՝ աշխարհի փոփոխության և նոր աշխարհակարգի և դարաշրջանի մուտքի շեմին»:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, անդրադառնալով ներկա և վատթարացող աշխարհակարգի վնասներին ու վտանգներին,  անդրադարձել է նոր և արդար աշխարհակարգ սահմանելու իրանցիների ջանքերին։

ԻԻՀ-ի նախագահն ասել է.ասել է. «Մենք իրար շուրջ ենք հավաքվել մի իրավիճակում, երբ կանգնած ենք կարևոր իրողության՝ աշխարհի փոփոխության և նոր աշխարհակարգի և դարաշրջանի մուտքի շեմին: Հին աշխարհը, որտեղ գերիշխում էին միակողմանիությունը, գերիշխանությունը, բարոյականության և առաքինության բացակայությունը, աղքատության և խտրականության աճը, բռնութունը և միջազգային կազմակերպությունների օգտագործումը որպես ճնշման գործիք անկախ երկրների նկատմամբ, այլևս կորցրել է իր օրինականությունը և անկում է  ապրում»:

Անարդարությունն ու անկարգությունն այսօրվա աշխարհի իրականությունն է, որը միակողմանիության և մասնավորապես ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականության ուղղակի արդյունքն է: ԱՄՆ վերջին տասնամյակների քաղաքականության դիտարկումը պարզ է դարձնում, որ այս երկիրը, հատկապես սեպտեմբերի 11-ի միջադեպից հետո, ակտիվացրեց իր միակողմանի գործողությունները աշխարհում և մի քանի ամիս անց հարձակվեց Աֆղանստանի վրա։ Այս հարձակման սկզբում Վաշինգտոնն ​​անգամ չընդունեց Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների համագործակցության առաջարկը։ Այդ երկիրը ​​նաև պատերազմներ սկսեց Իրաքում և Սիրիայում՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ինչը հանգեցրեց հազարավոր մարդկանց մահվան, և այս երկրները տարիներ շարունակ ականատես եղան անկայունության, անապահովության և ահաբեկիչների ներկայության։

Այս առումով, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը սկսեց նաև տարածաշրջանային և միջազգային կառույցներից և համաձայնագրերից, այդ թվում՝ ՀԳՀԾ-ից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Փարիզի բնակլիմայական համաձայնագրից, «Անդրխաղաղօվկիանոսյան» գործընկերության համաձայնագրից և Բաց երկնքի պայմանագրից դուսր գալու գործընթացը:

Պարզ է, որ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները, որոնք իրականացվում են ռազմական գործիքներով, ինչպես նաև խիստ տնտեսական պատժամիջոցների կիրառմամաբ, նպատակ ունեն պարտադրել այս երկրի ոչ լեգիտիմ և անօրինական պահանջները, որոնք ոչ միայն թուլացրել են միջազգային անվտանգությունը, այլ նաև տարածել են անարդարություն և ոտնահարել մարդու իրավունքները:

ԻԻՀ-ն այս անարդարության ամենամեծ զոհերից մեկն է, և Իրանի ժողովուրդը, ինչպես նաև այլ երկրներ, որոնք դեմ են ԱՄՆ-ի քաղաքականությանը, շատ են տուժել այս երկրի միակողմանիությունից և տնտեսական պատժամիջոցներից։ Սա վկայում է ներկա աշխարհակարգի փոփոխությանը ուշադրություն դարձնելու և բազմակողմանիության վրա հիմնված գլոբալ հավասարումներ հաստատելու անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, վերջին տարիներին Իրանը և Ասիայի մյուս խոշոր և ազդեցիկ երկրները ամրապնդում են հարաբերությունները և կարևոր դերակատարություն ունեն բազմակողմանիության կառուցվածքում՝ Շանհայի նման համաձայնագրերի տեսքով:

Ակնհայտ է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը միշտ հիմնված է եղել միակողմանիության դեմ հակազդեցության և միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցության, բազմակողմանիության և արդարության վրա: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից միակողմանիությունը, որպես ճնշումներ գործադրելու միջոց, հանդիսանում է համաշխարհային հանրության համար ամենակարևոր սպառնալիքը, և աշխարհում ոչ մի անվտանգություն կայուն չի լինի առանց արդարության վրա հիմնված կարգի:

ԻԻՀ-ի նախագահը, նշելով, որ ներկայիս աշխարհը բոլոր առումներով անարդար է հավելել է.«Այս անարդար կարգը կորցրել է իր լեգիտիմությունը աշխարհի հասարակական կարծիքի մոտ և ձևավորվել է այն փոխելու լուրջ կամք։ Հին աշխարհակարգի անկումն անհերքելի է։ Մեր տարածաշրջանը, այսինքն՝ Արևմտյան Ասիան, Աֆղանստանից մինչև Իրաք, Լիբանան, Պաղեստին և հպարտ Իրան, այս հին կարգի անկման ու ոչնչացման մեծ թանգարանն է»։