Սեպտեմբեր 22, 2022 17:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բայդենի ելույթը ՄԱԿ-ում և տարբեր հարցերի շուրջ նրա անհիմն հայտարարությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է տարբեր հարցերի և արտահայտել Վաշինգտոնի դիրքորոշումը դրանց վերաբերյալ։

Հարցերից մեկը, որին նա անդրադարձել է, վերաբերվում է մարդու իրավունքներին ու դրա իրավիճակին աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Իրանում, Աֆղանստանում և Մյանմայում։ Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը «միշտ պաշտպանելու է մարդու իրավունքները Միացյալ Նահանգների ներսում և աշխարհի բոլոր անկյուններում»։

Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Բայդենի դրիքորոշումն արտահայտվում է այն դեպքում, երբ  Միացյալ Նահանգները համարվում է աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից մեկը։ Չնայած ԱՄՆ-ում մարդու իրավունքների հարգման, անհատական ​​և սոցիալական իրավունքների ու ազատությունների և քաղաքացիության իրավունքների  պաշտպանության ոլորտում,   այդ երկրի կառավարությունը հանդես է գալիս ամպագոռգոռ կարգախոսներով, սակայն նրա գործողությունները տարբեր հարցերում, ինչպիսիք են կոշտ և անմարդկային ու խտրական վերաբերմունքը՝ բնիկների, փոքրամասնությունների ու սևամորթների նկատմամբ, անմարդկային  վերաբերմունքը ապաստան հայցողների նկատմամբ, ներառյալ երեխաներին ծնողներից բաժանելը, ամերիկյան ոստիկանության անսահմանափակ բռնությունը աֆրոամերիկացիների նկատմամբ, բանտարկյալների վիճակը, և  շատ այլ դեպքեր ցույց են տալիս, որ Վաշինգտոնի պնդումները  մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, կեղծ են:

Մյուս կողմից, Վաշինգտոնն ԱՄՆ-ի սահմաններից դուրս իրականացրել է ռազմական  հարձակումներ և  հանցագործություններ բազմաթիվ երկրներում, ինչպիսիք են Վիետնամը, Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան: Այդ երկրիրը  նաև ստեղծել է տխրահռչակ բանտեր, ինչպիսին է Գուանտանամոյի բանտը և բանտարկյալների նկատմամբ նրա անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումները, որոնք  վկայում են մարդու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ ԱՄՆ-ի կեղծ պնդումների մասին: 

Մեկ այլ հարց, որին իր ելույթում հանգամանորեն ադրադարձել է ԱՄՆ-ի նախագահը, դա Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակվելու համար քննադատելն էր։ Իր ելույթի մի հատվածում նա հայտարարեց, որ Մոսկվան ռազմական հարձակում իրականացնելով Ուկրաինայի վրա, «անամոթաբար» խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և թիրախավորել  ՄԱԿ-ի հեղինակությունը: Նա քննադատելով Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին կցելու նպատակով հանրաքվե անցկացնելու Մոսկվայի որոշումն ասել է.<Կրեմլը փորձում է ոչնչացնել Ուկրաինայի՝ որպես անկախ երկիր գոյության իրավունքը և  միջազգային հանրությանը կոչ է արել վճռականորեն պաշտպանել Ուկրաինայի դիմադրությունն արտաքին ագրեսիայի դեմ>: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է Ուկրաինայում ցանկացած ռազմական հանցագործության համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Բայդենն այն դեպքում է քննադատել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, երբ ըստ երևույթին ուշադրություն չի դարձնում վերջին ութսուն տարիների ընթացքում աշխարհի այլ կետերում ԱՄՆ-ի աղետալի միջամտություններին: Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ը տարբեր պատերազմներ ու հարձակումներ է իրականացրել, որոնցից գլխավորը Վիետնամի պատերազմն էր։

Հետսառըպատերազմական դարաշրջանում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո, ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի պատրվակով ԱՄՆ-ը հարձակվեց Աֆղանստանի վրա, իսկ   զանգվածային ոչնչացման զենք ունենալու պատրվակով' Իրաքի վրա: Այս հարձակումների հետևանքով  սպանվեցին հազարավոր մարդիկ։ Այնուհետևան 2011 թվականից ի վեր, Օբամայի վարչակազմը աջակցելով  Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական, լոգիստիկական և սպառազինական մեծ օգնություն ցուցաբերեց այդ խմբավորումներին՝ հրահրելով քաղաքացիական պատերազմ, որի հետևանքով զոհվեցին հարյուր հազարավոր մարդիկ:

Այսպիսով Միացյալ Նահանգների նախագահը, որպես աշխարհում ամենաշատ պատերազմ հրահրող երկիր, այժմ հավակնում է պաշտպանել ուկրաինացիների իրավունքները և քննադատում է Ռուսաստանին։ Մինչդեռ Ամերիկան ​​և նրա եվրոպացի գործընկերները  միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն և զենք տրամադրելով Ուկրաինային պատասխանատու են այդ երկրում պատերազմի շարունակման և ընդլայնման համար։

 

Պիտակ